#43/2018
14 դեկտեմբերի, 2018 թ.
ԽմբագրականՔոչարյանի գործը. երբ հասարակությունը չի վստահում արդարադատության համակարգինՀայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները ոչնչով չզարմացրին: Ուժերի դասավորությունն այնպիսին էր, ինչպես բոլորը սպասում էին: Երկրում հետհեղափոխական մթնոլորտը թելադրեց իր պայմանները: Ավելի ձանձրալի ընտրություններ, շատ դիտորդների կարծիքով, Հայաստանում չէին եղել: Պահի միակ ինտրիգը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրկնակի կալանավորումն էր: Ավելի ճիշտ` ոչ թե կալանավորումը, այլ դրան հաջորդած` նրա կողմնակիցների բողոքի գործողությունը: Դատելով ակցիայի տեսագրությունների դիտումների քանակից` դրա հանդեպ հետաքրքրությունը շատ մեծ էր (թեեւ բուն ակցիան սակավամարդ էր): Արձագանքները հիմնականում…
ՎերլուծականՆոր իրավիճակ ընդդիմության համարԱվելի քան երկու տասնամյակ երկիրը բռնազավթած վարչակազմի դեմ հետընտրական բողոքի ալիքի բարձրացումը ընդդիմադիր ուժերի դրսեւորման հիմնական ձեւն է եղել։ Նախկինում, ընտրական գործընթացների հենց սկզբից, անհրաժեշտություն էր առաջանում հանրությանը նախապատրաստել ու մասնակիցը դարձնել երկարատեւ պայքարի։ Հենց դրա մեջ էին ընդդիմադիր ուժերը գտնում իրենց գոյության իմաստը։ Կեղծված ընտրություններից հետո տարբեր կուսակցությունների կողմից դրանց արդյունքները չընդունելը, բողոքարկումները, հանրահավաքների միջոցով ժողովրդին ակտիվ պահելու քայլերը ներքաղաքական կյանքը դարձնում էին լարված ու բեւեռացված։ Եվ որքան էլ հանցավոր…
Ազատ ամբիոնԻ՞նչ է ծնվելու վակուումիցՀայաստանում մշակույթն իր բոլոր դրսեւորումներով միշտ ժամանակավրեպ է եղել: Մենք երբեք համընթաց չենք գնացել աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին եւ զարգացումներին՝ տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներից ելնելով: Այսօր մեր առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից մեկն այդ տարահարթությանը վերջ դնելն է. Հայաստանը պետք է կարողանա իր մտային մոդելներով տեղավորվի քաղաքակիրթ աշխարհի ժամանակային դիմենցիայում:
Շաբաթվա անցուդարձԴեկտեմբերի 8-15Անցած կիրակի՝ դեկտեմբերի 9-ին, Հայաստանում մեկնարկեց Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկությունը, որին մասնակցում էին քաղաքական 11 ուժեր՝ 9 կուսակցություն եւ 2 դաշինք: Առավոտյան ժամը 08:00-ի դրությամբ, բացվել էին հանրապետության ողջ տարածքում ձեւավորված 13 ընտրատարածքների 2010 տեղամասերը, իսկ ժամը 20:00-ին, երբ ավարտվեց քվեարկությունը, սկսվել էին քվեաթերթիկների հաշվումը եւ նախնական արդյունքների ամփոփումը: Ըստ այդմ` անցողիկ շեմը հաղթահարել էր ընդամենը երեք քաղաքական ուժ, որոնց միջեւ էլ կբաշխվեն խորհրդարանի մանդատները։ Ինչպես սպասվում էր, Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը…
Գրքի մեկնություն«Սպիտակի 1988թ. երկրաշարժը լուսանկարներով, փաստերով եւ մեկնաբանություններով», Սերգեյ ՆազարեթյանԵրկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանի «Սպիտակի 1988թ. երկրաշարժը լուսանկարներով, փաստերով եւ մեկնաբանություններով» գիտահանրամատչելի գիրք-ալբոմը իր բովանդակությամբ յուրահատուկ է, քանի որ ներառում է երկրաշարժին վերաբերող առավել կարեւոր ոլորտները՝ 30 տարվա ժամանակահատվածի համար: Գրքում կան ստույգ տվյալներ. Սպիտակի երկրաշարժի ժամանակ փլուզվել է առնվազն 10 եկեղեցի: Բուն, հիմնական ցնցումը տեւել է 35-45 վայրկյան: