#5/2022
12 փետրվարի, 2022 թ.
ԽմբագրականԵրկբեւեռ աշխարհակարգն ուրվագծվում էՊեկինում Ռուսաստանի ու Չինաստանի նախագահների կողմից ստորագրված հայտարարությունը, ըստ էության, նոր երկբեւեռ աշխարհակարգի մասին է, որտեղ արձանագրված են նաեւ դրա սկզբունքները կամ, ավելի ստույգ, հայեցակետերը։ Բեւեռների մի կողմում Չինաստանն ու Ռուսաստանն են, մյուսում՝ Միացյալ Նահանգները: Մնացած երկրները պետք է կողմնորոշվեն ու դիրքորոշում հայտնեն, թե ով բեւեռներից որ կողմում է իրեն տեսնում կամ էլ ընտրում է չեզոք կարգավիճակ:
ՎերլուծականԲրիտանիային ձեռնտու է Արցախի խնդրի համապարփակ լուծումըՓետրվարի 7-ին, Հայաստանում Մեծ Բրիտանայի դեսպան Ջոն Պատրիկ Գալահերն «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է. «Մենք հակամարտությունը լուծված չենք համարում: Միացյալ Թագավորությունը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված տեսնել համապարփակ խաղաղ կարգավորման միջոցով՝ հնարավորինս շուտ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հիմնարար սկզբունքների հիման վրա»։
Ազատ ամբիոնԶրո տրամաբանություն, զրո գիտելիք, զրո մարդԱշխարհի հզոր պետություններն ինչո՞ւ են ճանաչել ու դատապարտել օսմանյան կայսրությունում կատարված Հայոց ցեղասպանությունը, որն արժեցել է մեկուկես միլիոն անմեղ մարդկանց սպանություն ու հայ ժողովրդի բնիկ հայրենիքի հայաթափում, ինչի պատճառով տասնյակ հազարավոր փրկվածներ ցրվել են մոլորակով մեկ:
Շաբաթվա անցուդարձ5-12 փետրվարիՀայկական կողմը վերջին մեկ տարում Ադրբեջանին է վերադարձել Արցախյան առաջին պատերազմի ընթացքում անհետ կորած համարվող 108 անձի մարմին, առաջիկա օրերին կփոխանցի եւս 2 մասունք: Այս մասին փետրվարի 9-ին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Նրա հաղորդմամբ` փետրվարի 4-ին կայացած հեռավար հանդիպմանը Ադրբեջանի նախագահի հետ քննարկվել են հումանիտար հարցերը լուծելու ուղիները։ Եվ ՀՀ-ն իր կողմից առաջին քայլն է կատարում առանց նախապայմանների: Ադրբեջանը հայտարարում է 90-ականների առաջին պատերազմի ժամանակ 4 հազար անհետ կորածների մասին։ Այդ պատերազմում…
Գրքի մեկնությունՍեթ Գոդին, «Մանուշակագույն կով»Նախորդ թողարկումներից մեկում ներկայացրել էինք «Նյու Յորք Թայմսի» ու «Ուոլ Սթրիթ Ջորնալի» վարկանիշով բեսթսելերների հեղինակ Սեթ Գոդինի «Սա է մարքեթինգը» ժողովածուն: «Մանուշակագույն կով»-ը մարքեթինգի թեմայով նույն հեղինակի երկրորդ լավագույն ստեղծագործությունն է: