Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Գրքի մեկնություն

Սեթ Գոդին, «Մանուշակագույն կով»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Սեթ Գոդին, «Մանուշակագույն կով», բիզնես գրականություն, «Անտարես», թարգմանությունն անգլերենից՝ Աստղիկ Աթաբեկյանի, 236 էջ, 2021թ.:

Նախորդ թողարկումներից մեկում ներկայացրել էինք «Նյու Յորք Թայմսի» ու «Ուոլ Սթրիթ Ջորնալի» վարկանիշով բեսթսելերների հեղինակ Սեթ Գոդինի «Սա է մարքեթինգը» ժողովածուն: «Մանուշակագույն կով»-ը մարքեթինգի թեմայով նույն հեղինակի երկրորդ լավագույն ստեղծագործությունն է:

Գիրքը դասական բեսթսելեր է, որը բիզնեսի ամբողջ աշխարհին սովորեցրեց, որ ապահովը ռիսկային է, շատ լավը՝ վատը եւ, որ ամենակարեւորն է, կա երկու տարբերակ՝ աչքի ընկնել կամ մնալ անտեսանելի:

«Եթե մի օր սովորական նախիրի մեջ նկատեք արածող մանուշակագույն կովին, վստահ ենք՝ երկար կհիշեք ու կպատմեք բոլորին: Եվ բոլոր նրանք, ում կպատմեք, կգնան ձեր ասած տեղը՝ հուսալով, որ մանուշակագույն կովը դեռ արածելիս կլինի: Ձեր առաջարկը պետք է հենց այդպիսին լինի. յուրօինակ ու չմոռացվող: Ու ձեր մասին լուրերը կտարածվեն աշխարհով մեկ: Եվ բոլորովին անվճար: Այս գրքում կգտնեք հարյուրավոր միջոցներ, որոնք ձեր առաջարկը կդարձնեն արտասովոր»,- նշում է հեղինակը:

Գիրքը նվիրված է ընդամենը մեկ գաղափարի՝ «մանուշակագույն կովի» ստեղծմանը: Ըստ Գոդինի՝ «մանուշակագույն կով» կարող է ստեղծվել ցանկացած ոլորտում: Հեղինակը բերում է բազմաթիվ պատկերավոր օրինակներ ու դեպքեր, որոնք հաստատում են այս միտքը: Բացի դրանից, գրքում դուք կգտնեք մրցակիցներից տարբերվելու եւ եզակի դառնալու տարբեր եղանակներ:

Գիրքը շատ դյուրընթեռնելի է, ծանրաբեռնված չէ եզրութաբանությամբ եւ փոքր է ծավալով:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: