#6/2023
19 փետրվարի, 2023 թ.
ԽմբագրականՊետություն եւ ազգային կապիտալՍահմանադրական իրավունքի հիման վրա անկախ Հայաստանի գաղափարը ծագել է Հնդկաստանի հայ վաճառականների միջավայրում։ 1788-89 թվականներին՝ Ֆրանսիական հեղափոխության նախաշեմին, Ամերիկյան հեղափոխությունից քիչ անց, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, բուրժուա-լուսավորչական գաղափարախոսության հիմնադիր, գրող Շահամիր Շահամիրյանը հրատարակում է «Որոգայթ փառաց» գիրքը, որտեղ այդ գաղափարն է առաջադրված:
ՎերլուծականՋլատված դիվանագիտություն. Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք…Փետրվարի 8-ին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ յուրային ՔՊ-ականների ջերմ ու «անխառն» ներկայության մթնոլորտում, գործադիրի ղեկավարն իրեն զգում էր ինչպես ձուկը՝ ջրում: Ընդդիմադիր խորհրդարանականներ Սեյրան Օհանյանին եւ Արմեն Չարչյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու շինծու օրակարգով պայմանավորված՝ բոյկոտել ու ԱԺ նիստին չէին մասնակցում «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները: Իրենք իրանցով էին. ե՛ւ հարցնողն էին, ե՛ւ պատասխանողը, ինչի արդյունքում, հասկանալիորեն, հարցերը՝ տարտամ, պատասխաններն՝ անբովանդակ ստացվեցին:
Ազատ ամբիոնԿարգազանց վարորդը պետք է խստագույնս պատժվիՀանրապետության հրապարակում խուլիգանական վարք դրսեւորած, թմրամոլ, երթեւեկության եւ մարդկանց կյանքի համար անվտանգության սպառնալիք ստեղծած «Համմերի» վարորդը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ։ Մեծ հաշվով` այդ վարորդը վարվել է այն ահաբեկիչ վարորդների պես, որոնք Եվրոպայի կամ ԱՄՆ-ի քաղաքների փողոցներում մեքենաները վարում են մարդկանց ուղղությամբ՝ դիտավորյալ վնասելու կամ սպանելու նպատակով։
Շաբաթվա անցուդարձ11-18 փետրվարի 2023թ.Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, փոքր պատվիրակության կազմով, փետրվարի 15-ին մեկնել է Անկարա, որտեղ կայացել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ նրա հանդիպումը: Այցը, ըստ պաշտոնական ներկայացման, նպատակ ուներ ցույց տալու Հայաստանի աջակցությունը փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից խոշոր վնասներ կրած Թուրքիային։ Ավելի ուշ Միրզոյանը հանդիպել է երբեմնի հայաբնակ՝ Ադիյաման քաղաքում որոնողական-փրկարարական աշխատանքներ իրականացնող հայկական խմբին: Փաստորեն՝ ՀՀ արտգործնախարարը գնացել է մի քաղաք, ուր 100 տարի առաջ թուրքերը ջարդել են հայերին: Եվ գնացել է այն օրերին, երբ ազերի թուրքերը փորձում…
Գրքի մեկնությունԱդել Քամել «Կահիրեի հանճարեղ խարդախը»Ադել Քամելի «Կահիրեի հանճարեղ խարդախը» ժամանակ եւ սահմաններ չի ճանաչում: Քամելը գրում է 1930-ականների Կահիրեի մասին, որտեղ երիտասարդ հերոսները՝ Խալեդն ու Մալիմը փորձում են իրենց ճանապարհը հարթել աշխարհի քաոսում: Դաժան եւ հարուստ Ահմեդ փաշա Խորշեդի որդի Խալեդը՝ արտասահմանում ուսումն ավարտելով, հոր երազած տղամարդը չի դառնում: