Ընթացիկ համար#43/2026
Համար

#8/2020

6 մարտի, 2020 թ.

ԽմբագրականՀայաստանը եւ Միավորված ազգերի կազմակերպությունը28 տարի առաջ` 1992 թվականի մարտի 2-ին, Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) լիիրավ անդամ: Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար, հետագայում Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը վեր պարզեց Հայոց եռագույնը ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ ու Կազմակերպության բարձր ամբիոնից հանդես եկավ իր անդրանիկ պաշտոնական ուղերձով:Րաֆֆի Հովհաննիսյան6 մարտի, 2020 թ.ՎերլուծականԱրցախյան ընտրություններ. «պատժի փրկագնի» ընտրարշավԱրցախում սկսված նախընտրական արշավը միանգամից ի հայտ բերեց շոշափելի մի գծապատկեր: Իշխանական թեկնածուն, նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը, որպես նախընտրական ծրագիր, ընտրողներին առաջարկեց դրամական օգնություն եւ խոստումներ, իսկ առավել արմատական ընդդիմությունը պահանջեց արգելել ընտրություններին Հարությունյանի մասնակցությունը: Ձեւավորվեց բանավեճի այն հանգուցային գիծը, որի հենքին էլ անցնում է բոլոր թեկնածուների նախընտրական արշավը: Խոսքն այն բանավեճի մասին է, որը ծավալվել է Արցախի նախկին պետնախարարի կողմից անցկացվող` «մարդկանց օգնություն ցուցաբերելու» ընտրարշավի շուրջը: Իր «բարեգործական»…Մանվել Սարգսյան6 մարտի, 2020 թ.Ազատ ամբիոնՀայաստան-Վրաստան տանդեմ. ինչպիսի՞ն են հեռանկարներըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ը պաշտոնական այցով Վրաստանում էր: Վրացի գործընկերոջ՝ Գեորգի Գախարիայի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ իր կառավարությունը Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը դիտարկում է ռազմավարական համատեքստում: «Մենք մեծ հնարավորություններ ունենք բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման համար: Տարածաշրջանային տեսակետից Վրաստանի հետ մեր հարաբերությունները մենք դիտարկում ենք հատուկ մոտեցմամբ: Մենք մեր հարաբերություններն ավելի ամրապնդող գործոն ենք համարում երկու երկրների ընտրած` ժողովրդավարական զարգացման ուղին»,- նշել է Փաշինյանը: Պատասխան խոսքում…Կարապետ Կալենչյան6 մարտի, 2020 թ.Շաբաթվա անցուդարձ29 փետրվար - 7 մարտիԱնցած շաբաթավերջին` փետրվարի 29-ին, ՀՀ վարչական դատարանը Ամուլսարի գործով անվավեր է ճանաչել Բնապահպանական եւ ընդերքի տեսչության երկրորդ հիմնարար փաստաթղթի՝ ստուգման ակտի բոլոր հիմնական կետերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բնապահպանական եւ ընդերքի տեսչության նախկին ղեկավար, բնապահպան Արթուր Գրիգորյանը: Նա հիշեցնում է, որ մի քանի ամիս առաջ նույն դատարանը՝ գրեթե նույնանման «փաստարկներով» չեղարկել էր նաեւ Ամուլսարում ընդերքօգտագործման հետ կապված գործողություններ իրականացնելուց ձեռնպահ մնալու վերաբերյալ տեսչական մարմնի որոշումը:6 մարտի, 2020 թ.Գրքի մեկնությունԱրթուր Ալեքսանյան, «Կյանքի իրավունք. Ղարաբաղ»Գրքի հիմնական ու ամենահետաքրքիր գլուխները ներկայացնում են Արցախյան շարժման նախապատմությունը եւ պատերազմի ծանր ժամանակաշրջանը:6 մարտի, 2020 թ.