28 տարի առաջ` 1992 թվականի մարտի 2-ին, Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) լիիրավ անդամ: Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար, հետագայում Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը վեր պարզեց Հայոց եռագույնը ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ ու Կազմակերպության բարձր ամբիոնից հանդես եկավ իր անդրանիկ պաշտոնական ուղերձով:
Այս շաբաթ` նշելով արժանահիշատակ այդ օրը, մեր հերթական թողարկման խմբագրականի փոխարեն ներկայացնում ենք պարոն Հովհաննիսյանի հարցազրույցը, որը հեռարձակվեց մարտի 2-ին` «Հ-1» հեռուստաընկերության եթերով: