Ընթացիկ համար#43/2026
ACNIS reView

Շաբաթվա անցուդարձ

Շաբաթվա անցուդարձ

4-11 հունվարի 2025թ.

Նոր տարվա մեկնարկը նշանավորվեց Ամանորի կապակցությամբ երկրի գործող ղեկավարի տարեմուտյան ուղերձի շուրջ հանրային քննարկումներով: Ի դեպ, նախորդ անգամվա պես «Հ1»-ը դարձյալ շրջանցեց Ամենայն Հայոց կաթողիկոսների ամանորյա ուղերձների հեռարձակման՝ տասնամյակների ավանդույթը՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի ելույթը տեղափոխելով անպատեհ ժամի, ինչին Մայր աթոռը, բնականաբար, չհամաձայնվեց, եւ Կաթողիկոսի ուղերձը հեռարձակվեց Ամանորի գիշերվա ընտել ժամին՝ Հայոց եկեղեցուն հասանելի լրատվամիջոցներով:

Շաբաթվա անցուդարձ

21-28 դեկտեմբերի 2024թ.

Դեկտեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանը՝ դարձյալ հանրային կրքեր բորբոքելու ակնհայտ դիտավորությամբ, հերթական աղմկահարույց հայտարարությունը դրեց շրջանառության մեջ: Որքան էլ տարօրինակ դիտվի, խոսույթն այս անգամ արցախյան անցած-գնացած բանակցային գործընթացի շուրջ էր, որի մասին գործող իշխանությունը երկար ժամանակ չէր խոսում: Ավելի ճիշտ՝ արգելվում էր այդ մասին խոսել, Ալիեւն էր, թերեւս, արգելել: ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը Ֆեյսբուքի իր էջում գրում է, որ Արցախյան առաջին պատերազմի ավարտից հետո բանակցությունների ողջ տրամաբանությունը եղել է այն, որ Արցախը պետք է լիներ Ադրբեջանի կազմում։

Շաբաթվա անցուդարձ

14-21 դեկտեմբերի 2024թ.

Դեկտեմբերի 13-ին ՀՀ վարչապետն աշխատանքային այցով Մոսկվայում էր, որտեղ, համաձայն ռոտացիոն սկզբունքի, նախատեսված էր նրա նախագահությամբ Եվրասիական միջկառավարական խորհրդի այս տարվա հերթական՝ 4-րդ նիստի անցկացումը: Իր ելույթում Փաշինյանն անդրադարձել է ԵԱՏՄ տրանսպորտային լոգիստիկայի զարգացման ներուժի հնարավորություններին՝ այդ համատեքստում կարեւորելով «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որն, ըստ նրա, ենթադրում է ստեղծել ու արդիականացնել մի շարք տրասնպորտային ուղիներ:

Շաբաթվա անցուդարձ

7-14 դեկտեմբերի 2024թ.

Դեկտեմբերի 7-ին՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 36-րդ տարելիցի օրը, Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Փարիզում ներկա է գտնվել Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը, շփումներ ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի, ամերիկացի հայտնի միլիարդատեր Իլոն Մասկի եւ միջոցառմանը հրավիրված այլ երկրների առաջնորդների ու կառավարությունների ղեկավարների հետ: «Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությունը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ շփվելու լավ առիթ ընձեռեց»,- ՖԲ-ի իր էջում զետեղած նկարն այսպես է մակագրել Փաշինյանը:

Շաբաթվա անցուդարձ

30 նոյեմբերի - 7 դեկտեմբերի 2024թ.

Կառավարության՝ նախորդ շաբաթավերջի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պետության եւ պետականության ընկալման թեմայի շրջանակում սոցիալական ցանցերում մեկնարկած «Զրույցներ պետության մասին» շարքին, որը, ըստ վարչապետի, կարելի է ընդլայնել ու անվանել «Զրույցներ կամ պատմություններ Հայաստանի Հանրապետության մասին». «Կան պատմություններ, իրավիճակներ, որոնք, մեծ հաշվով, սովորական են մեր իրականության մեջ, բայց, կարծում եմ, որ մենք այդ իրավիճակների հետ կապված մեր հայացքը պետք է փոխենք»,- ասել է «հայացքափոխություն» սերմանող վարչապետը:

Շաբաթվա անցուդարձ

23-30 նոյեմբերի 2024թ.

Որքան էլ զարմանալի լինի՝ շաբաթվա ընթացքում հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շղթայում ամենաքննարկվողը ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի մանդատի թեման էր՝ վայր կդնի՞ արդյոք մանդատը, թե՝ ոչ: Ինչպես հայտնի է, նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան Կառավարության վեց առանցքային անդամների ուղղված SMS-ային անակնկալ «խնդրանքներից» բաժին էր հասել նաեւ ԱԺ իշխանական խմբակցության երկու պատգամավորի՝ Նարեկ Զեյնալյանին եւ Հովիկ Աղազարյանին: Վերջինս, ի տաբերություն Զեյնալյանի, անտեսել էր մանդատը վայր դնելու առնչությամբ Փաշինյանի «խնդրանքը»:

Շաբաթվա անցուդարձ

16-23 նոյեմբերի 2024թ.

Մինչ հանրությունը կհագենա նախորդ շաբաթավերջից բուռն քննարկման նյութ դարձած՝ Նիկոլ Փաշինյանի սափրման աղմկոտ թեմայից, ՀՀ ներքաղաքական դաշտ է նետվում ժողովրդի ուշադրությունը շեղող նոր տեղեկանյութի հերթական չափաբաժինը: Կիրակնօրյա լրահոսը հայտնում է խմբակային պաշտոնանկությունների մասին՝ վեց հրաժարական մեկ օրում: Ընդ որում՝ պաշտոնները լքում են ամենահնչեղ ու Փաշինյանին ամենամոտ գտնվող անուններ՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյան, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյան, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյան, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյան, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյան եւ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյան։

Շաբաթվա անցուդարձ

9-16 նոյեմբերի 2024թ.

Երկուշաբթի՝ նոյեմբերի 11-ին, Բաքվում մեկնարկեց COP-29-ի` ՄԱԿ-ի կլիմայական փոփոխություների շրջանակային կոնվենցիայի հերթական համաժողովը, որը կտեւի երկու շաբաթ։ Ակնկալվում էր, որ միջոցառմանը կմասնակցեն 100-ից ավելի պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, սակայն ոչ բոլոր հրավիրվածներն էին ներկայացել։ Մեկնարկային օրվա դրությամբ՝ անգամ Հայաստանը չէր կողմնորոշվել՝ մասնակցելո՞ւ է դրան, թե՝ ոչ: «Ցավոք, Երեւանը ներկայացված չէ COP-29-ում, թեպետ հայկական պատվիրակությունը գրանցվել էր համաժողովին մասնակցելու համար»,- նոյեմբերի 12-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը:

Շաբաթվա անցուդարձ

2-9 նոյեմբերի 2024թ.

Այն օրվանից հետո, երբ Գյումրիի ավագանիում ամբողջ կազմով հրաժարական տվեց իշխող «Բալասանյան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը քաղաքապետի նոր թեկնածուի փնտրտուքների մեջ էր, եւ այժմ արդեն վերջինիս անունը հայտնի է: Այդ մասին նոյեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահի աթոռը զբաղեցնող անձը: Եվ այսպես՝ Գյումրիում ՔՊ կուսակցության քաղաքագլխի թեկնածուն, ըստ Ալեն Սիմոնյանի, լինելու է Կարեն Սարուխանյանը, որն այժմ ԱԺ կառավարող քաղաքական ուժի խմբակցության պատգամավոր է ու ՔՊ տարածքային կառույցի նախագահը, իսկ նախկինում ղեկավարել է Շիրակի մարզը:

Շաբաթվա անցուդարձ

26 հոկտեմբերի - 2 նոյեմբերի 2024թ.

Հոկտեմբերի 28-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել էր 2025-ի պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը, որին մասնակցել եւ ելույթով հանդես է եկել գործադիրի ղեկավարը։ Իր ելույթում Փաշինյանը չի ներկայացրել բյուջեին առնչվող ոչ մի ցուցանիշ, չի արծարծել արտաքին քաղաքականությանը, տնտեսությանը, անվտանգային ոլորտին ու երկրի մյուս առանցքային խնդիրներին վերաբերող թեմաներ: Փոխարենը հիշեցրել է 2018-ին իշխանության գալուց առաջ եւ հետո իր հռչակած մի շարք կարգախոս-բանաձեւեր, որոնց մեծ մասը հասարակությունն արդեն հասցրել է մոռանալ՝ դրանցում հիշարժան եւ ուշագրավ որեւէ բան չլինելու պատճառով:

Շաբաթվա անցուդարձ

12-19 հոկտեմբերի 2024թ.

Հոկտեմբերի 15-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ կրքերը թեժացել էին ԱԺ «Քաղպայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի եւ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջեւ։ Անգամ փոխադարձ վիրավորանքներ հնչեցին, հայհոյախառն արտահայտություններ, եւ բանը կհասներ բռունցքներին, եթե Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը ժամանակին տաքարյուն Քյարամյանին չհեռացներ դյուրահույզ Աղազարյանից:

Շաբաթվա անցուդարձ

5-12 հոկտեմբերի 2024թ.

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու առաքելությամբ հոկտեմբերի 7-8-ը Մոսկվայում էին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն ու ԱԳ նախարարները: Չնայած բարեպատեհ հանգամանքին, այդպես էլ ո՛չ Փաշինյան-Ալիեւ երկկողմ եւ ո՛չ Պուտինի մասնակցությամբ եռակողմ հանդիպումներ տեղի չունեցան: Հաղորդում չեղավ նաեւ Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին: ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Պուտինը երկկողմ հանդիպումներ է ունեցել Փաշինյանի եւ Ալիեւի հետ: Ըստ կրեմլյան աղբյուրի՝ քննարկվել են ՀՀ-ի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն առնչվող…

Շաբաթվա անցուդարձ

28 սեպտեմբերի - 5 հոկտեմբերի 2024թ.

Արդյո՞ք իշխանության ներկայացուցիչները կմասնակցեն Հայ Առաքելական եկեղեցու սեպտեմբերի 28-29-ի միջոցառումներին՝ Սրբազան մյուռոնօրհնության եւ Մայր տաճարի վերաօծման արարողություններին: Սա էր շաբաթվա ընթացքում ամենաքննարկվող թեման, իսկ հիմնական բանավեճը եկեղեցի-իշխանություն լարված հարաբերությունների հենքին վերջինիս Մայր աթոռ հրավիրել-չհրավիրելու նպատակահարմարության շուրջ էր: Եթե առաջին հարցի մասով օրակարգը կարելի է փակված համարել՝ նկատի ունենալով Մյուռոնի օրհնության արարողությանը իշխանության մի քանի ներկայացուցչի՝ ԱԺ երկու փոխնախագահի, 2-3 պատգամավորի ու ԳԿՄՍ նախարարի մասնակցությունը, ապա երկրորդ…

Շաբաթվա անցուդարձ

21-28 սեպտեմբերի 2024թ.

Գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով Միացյալ նահանգներում էր: Նա Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի (ԳՎ) 79-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթներով հանդես եկել Ապագայի գագաթաժողովում եւ ՄԱԿ-ի ԳՎ հերթական՝ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում: Այցի ընթացքում Կառավարության ղեկավարը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, ինչպես նաեւ՝ երկկողմ մի շարք շփումներ տարբեր երկրների ղեկավարների, այդ թվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Բայց ամեն ինչի մասին՝ հերթով:

Շաբաթվա անցուդարձ

14-21 սեպտեմբերի 2024թ.

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ «Սրբազան պայքարի» համակարգող խումբը գործնական միջոցառումների աշխուժացմամբ թեւակոխեց Մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 22-ին նախատեսված մեծ հավաքին նախորդող շաբաթը: Երկուշաբթի օրը Սրբազան հայրը Ազգային ժողովում հանդիպեց ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություների պատգամավորներին։ Դեռ շատ առաջ էր խոստացել պայքարը շարունակելու համար հանդիպել քաղաքական դաշտի բոլոր գործող դերակատարներին, եւ այդ առումով հավաքին նախորդող շաբաթը բավական հագեցած էր։

Շաբաթվա անցուդարձ

7-14 սեպտեմբերի 2024թ.

Սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած՝ 8-րդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանը սկսվեց հակաարցախյան տրամադրությամբ, որին տոն տվողը խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն էր: Ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե արդյոք ծրագրվո՞ւմ է առաջիկայում ՀՀ-ի եւ Արցախի միջխորհրդարանական փոխգործակցության հանձնաժողովի նիստ գումարել, Սիմոնյանը «չորով» պատասխանեց, որ այդ ձեւաչափը պետք է չեղարկվի։ «Կարծում եմ՝ այդ ֆորմատը պետք է լուծարել, քանի որ երկրորդ կողմն այլեւս իրավազոր չէ եւ չի ներկայացնում այն, ինչ ժամանակին ներկայացնում էր»,- նիստի մեկնարկին հայտարարեց ԱԺ խոսնակը:

Շաբաթվա անցուդարձ

31 օգոստոսի - 7 սեպտեմբերի 2024թ.

Սեպտեմբերի 2-ը Արցախի անկախության օրն է, որն առաջին անգամ նշվեց իր հազարամյա տարածքից հեռու։ 33 տարի առաջ այդ օրը Արցախը հռչակել է իր անկախությունը ԽՍՀՄ-ից: 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել պատգամավորների մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջան, որտեղ ընդունվել է Հռչակագիր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին անցկացվել է հանրաքվե, որը հաստատել է ԼՂԻՄ-ի անկախությունը։ Բնակչության 80%-ը մասնակցել է հանրաքվեին, եւ մասնակցածների ավելի քան 99%-ը քվեարկել է անկախության օգտին:

Շաբաթվա անցուդարձ

24-31 օգոստոսի 2024թ.

Անցած կիրակի օրն արտառոց դեպք է գրանցվել Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Ըստ ArmLur.am-ի՝ Ռուբինյանց 2 հասցեի շենքերից մեկի 9-րդ հարկից խնձոր են նետել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ, որն այդ պահին թիկնապահների մի խմբով այցի էր եկել այդ շենքում բնակվող հարազատին։ 9-րդ հարկի բնակիչը՝ 71-ամյա արցախցի Ալբերտ Առուստամյանը, շենքի բակում տեսնելով նրան, ձեռքին եղած խնձորը պատուհանից նետել է ներքեւում հավաքվածների կողմը, որոնց կենտրոնում Փաշինյանն էր: Ականատեսների պատմելով՝ միջադեպի առաջին վայրկյաններին թիկնազորայիններն անմիջապես պառկել են գետնին՝ մարմիններով ծածկելով գլխավոր թիրախին: