Ընթացիկ համար#43/2026
ACNIS reView

Շաբաթվա անցուդարձ

Շաբաթվա անցուդարձ

17-24 օգոստոսի 2024թ.

Օգոստոսի 18-19-ը պետական այցով Բաքվում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այցի նախօրեին Կրեմլի պաշտոնական աղբյուրը հաղորդագրություն էր տարածել, թե Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարները քննարկելու են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը: «Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցել երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը»,- գրել էր ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը: Տպավորություն էր, թե Պուտինը բանուգործ չունի, հատուկ մեկնում է Բաքու՝ Իլհամ Ալիեւի հետ կարգավորելու հայ-ադրբեջանական կնճիռը: Եվ այն էլ՝ առանց Հայաստանի:

Շաբաթվա անցուդարձ

10-17 օգոստոսի 2024թ.

Հաշվետու շաբաթվա ընթացքում ամենաքննարկվող թեմաներից մեկը Բաքվի ու Երեւանի միջեւ բանակցությունների առաջընթացի մասին Հատուկ առաքելությունների գծով Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հայտարարությունն էր: Նրա խոսքով՝ կողմերը պայմանավորվել են խաղաղ բանակցություններում չներառել այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Այս հարցը, ըստ Ամիրբեկովի, կքննարկվի հաջորդ փուլում։ «Միջանցքի» բացման քննարկումը հետաձգվեց, սակայն ՀՀ սահմանադրության փոփոխության հետ կապված պահանջները մնացին։ Իր քայլը Բաքուն բացատրում է խաղաղության համաձայնագրի ավարտի գործընթացը չբարդացնելու ցանկությամբ:

Շաբաթվա անցուդարձ

6-13 հուլիսի 2024թ.

Անցնող շաբաթվա մեկնարկը հարեւան Իրանում նշանավորվեց երկրի նոր ղեկավարի ընտրությամբ: ԻԻՀ առողջապահության նախկին նախարար, ռեֆորմիստ Մասուդ Փեզեշքիանը դարձավ երկրի 9-րդ նախագահը՝ արտահերթ ընտրությունների երկրորդ փուլում հավաքելով ձայների մոտ 53,6 տոկոսը։ Այս մասին հուլիսի 6-ին հայտնեց Իրանի Ներքին գործերի նախարարությունը։ Հաղորդվեց, որ բոլոր 30.530 մլն քվեաթերթիկների մշակման արդյունքներով Փեզեշքիանը հավաքել է 16.384 մլն ձայն: Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի առաջնորդի ներկայացուցիչ, պահպանողական Սաիդ Ջալիլին ստացել է 13.538 մլն ձայն կամ ընտրողների քվեների 44,3…

Շաբաթվա անցուդարձ

29 հունիսի - 6 հուլիսի 2024թ.

Ինչպես վաղօրոք հայտարարվել էր, Բագրատ Սրբազանի առաջնորդած՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հունիսի 28-30-ը Սյունիքում էր, որտեղ սյունեցիների հետ եռօրյա հանդիպումների օրացույցով Սրբազանը եղավ մարզի մի շարք բնակավայրերում, զրույցներ ունեցավ տեղաբնակների հետ, ծանոթացավ նրանց խնդիրներին: Առաջին կանգառը Մեղրի եւ Ագարակ համայնքներն էին, ավարտականը՝ Գորիսն ու Սիսիանը: Այդ ընթացքում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը բարձրացել է Խուստուփ լեռը, հարգանքի տուրք մատուցել լեռան լանջին գտնվող՝ Նժդեհի շիրիմին, այնուհետեւ շրջայցերը շարունակել դեպի Ներքին Հանդ, Դավիթ Բեկ, Շուռնուխ գյուղերը, Կապան…

Շաբաթվա անցուդարձ

22-29 հունիսի 2024թ.

Հունիսի 22-ին Հանքավանում տեղի է ունեցել «Քաղպայմանագիր» կուսակցության 4-րդ քաղաքական ժողովը, որի օրակարգում «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը եւ մարզերում ու Երեւանում կուսակցության մարմինների գործունեության մասին» հարցն էր: Զեկույցներով հանդես են եկել կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանն ու վարչության անդամ Գնել Սանոսյանը եւ պատասխանել քաղաքական ժողովի մասնակիցների հարցերին: «Իրական Հայաստան» կոչված գաղափարախոսության տրամաբանության շրջանակում Փաշինյանն, ի մասնավորի, անդրադարձել է մարդկանց երջանիկ կյանքը, ազատությունը, անվտանգությունն ու բարեկեցությունը հնարավոր դարձնելու…

Շաբաթվա անցուդարձ

15-22 հունիսի 2024թ.

Անցած կիրակի՝ հունիսի 16-ին, Նիկոլ Փաշինյանը երեւանյան յուրայինների մի մեծ շքախմբով այցելել է Սյունիքի մարզ, եղել գրեթե բոլոր համայնքներում, ծանոթացել մի շարք սուբվենցիոն եւ այլ ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին, զրուցել հայ-ադրբեջանական սահմանագծման-սահմանազատմանը, խաղաղությանն ու տվյալ համայնքին վերաբերող խնդիրների շուրջ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ առաջին կանգառը Կապան քաղաքն էր, որին հաջորդել են այցերը Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Շուռնուխ եւ այլ բնակավայրեր։ Կապանում Փաշինյանի խումբը փակ հանդիպում է ունեցել «Քաղպայմանագրի» տեղական կառույցի անդամների,…

Շաբաթվա անցուդարձ

8-15 հունիսի 2024թ.

Հանրության եւ լրահոսի ուշադրության կենտրոնում շարունակում է ամենահրատապը մնալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած՝ «Տավուշը հանուն հայրենիքի» համազգային շարժման թեման: Հայաստանյան անկախ քաղաքագիտական-փորձագիտական շրջանակները, խորհրդարանական ընդդիմությունը եւ հասարակության գերակշիռ մեծամասնությունը դրական են գնահատում Սրբազանի հայրենասիրական ձեռնարկը, վստահում ու աջակցում են նրան՝ աներկբայորեն հավատալով Շարժման հաջողությանը: Անշուշտ, կան նաեւ հակառակորդներ՝ հանձինս ՀՀ իշխանությունների, ինչպես նաեւ թուրք եւ ազերի նիկոլասերների:

Շաբաթվա անցուդարձ

1-8 հունիսի 2024թ.

Ամառվա առաջին քաղաքական շաբաթը թեւակոխեց ներհայաստանյան հարցերի հարցով՝ մարմա՞ն է գնում արդյոք Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, թե՝ ոչ: Իշխանական շրջանակներում մերթ ընդ մերթ տեսակետներ են հնչում, թե մայիսի 9-ից Երեւանում բազմամարդ հանրահավաքով մեկնարկած ու ցայսօր վարչապետի հրաժարականի պահանջով շարունակվող բողոքի զանգվածային գործողությունների թափը, իբր, գնալով մարում է: Այդ մասին հունիսի 3-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Շաբաթվա անցուդարձ

25 մայիսի - 1 հունիսի 2024թ.

Շաբաթը նշանավորվեց ներքաղաքական իրադարձությունների գունապնակի խայտաբղետությամբ: Կիրակի՝ մայիսի 26-ին, Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Բագրատ Սրբազանի գլխավորած՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը, որը, թերեւս, մայիսյան միջոցառումներից ամենազանգվածայինն էր: Մասնակիցների թվի առումով գնահատականները ծայրաստիճան հակասական էին. իշխանական շրջանակների պնդմամբ՝ ցուցարարների թիվը չէր անցնում 25 հազարը, մինչդեռ ռուսական անկախ աղբյուրները՝ որպես ՀՀ-ում կիրակնօրյա հանրահավաքի մասնակիցների իրական թվաքանակ, մատնանշում են 100 հազարը:

Շաբաթվա անցուդարձ

18-25 մայիսի 2024թ.

Շաբաթվա ընթացքում շարունակվում էր հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մեկնարկած ապօրինի սահմանազատումը, որի կասեցման համար 4-օրյա քայլերթով մայիսի 9-ին Երեւան էր հասել Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ սահմանամերձ գյուղերի ներկայացուցիչների մի հոծ խմբով: Սահմանազատման արդյունքում ամենատուժածը Կիրանցն է՝ սահմանագիծն այդտեղ անցնում է գյուղին այնքան կիպ, որ մի քանի շենք-շինություններ, դաշտեր ու արոտավայրեր մնում են սահմանի ադրբեջանական մասում, ինչը հարուցել է բնակիչների իրավացի վրդովմունքը, եւ ոմանք մտածում են ընտանյոք գյուղը լքելու մասին:

Շաբաթվա անցուդարձ

4-11 մայիսի 2024թ.

Անցնող շաբաթը նշանավորվեց կարեւոր մի իրադարձությամբ, որի համատեքստում ե՛ւ ակնածանք կար, ե՛ւ մտահոգություն: Մայիսի 4-ին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից մեկնարկեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երեւան, եւ մայիսի 9-ին շարժման մասնակիցներն արդեն Երեւանում էին: Քայլերթի հանդեպ ակնածանքի վկայություն էին սեփական իրավունքների համար եւ հանուն հայրենյաց ոտքի ելած ժողովրդի պայքարի դրական արձագանքները: Բայց եւ նույնքան մտահոգիչ էին իշխող ուժի ու նրա համախոհների կողմից շարժումն անվանարկելու եւ քաղաքականացնելու փորձերը՝ չնայած ի սկզբանե այն…

Շաբաթվա անցուդարձ

27 ապրիլի - 4 մայիսի 2024թ.

Երրորդ շաբաթն է, ինչ Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանում՝ հաջակցություն տավուշցիների, շարունակվում են հայկական 4 հայտնի գյուղերի հանձնման հետ կապված բողոքի գործողությունները, որոնք ուղեկցվում են ոստիկանական բռնություններով ու ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառմամբ: Այն բանից հետո, երբ մի քանի օր առաջ խնդրո առարկա հատվածում հանպատրաստից մեկնարկեց սահմազատման ու սահմանագծման գործընթացը, լարվածության թեժացման լայնույթը կամ ժողովրդական ցասման տատանումների ամպլիտուդն էլ ավելի ընդարձակվեց՝ ներառելով աջակիցների նորանոր խմբեր տարբեր մարզերից, այդ թվում՝ Երեւանից:

Շաբաթվա անցուդարձ

20-27 ապրիլի 2024թ.

Շաբաթվա ընթացքում ամենաշահագրգիռ քննարկումների թեման Տավուշի հայտնի գյուղերի ճակատագրի շուրջ էր: Մարդիկ չէին հանդարտվում եւ շարունակում էին բողոքի ակցիաները՝ փակելով միջպետական եւ դեպի Բագրատաշենի ու Բավրայի անցակետեր տանող ճանապարհները: Նախորդ շաբաթավերջին՝ ապրիլի 19-ին, Նիկոլ Փաշինյանը դարձյալ այցելել էր Տավուշ, հանդիպումներ ունեցել Բերքաբերի, Կիրանցի եւ հարակից այլ գյուղերի բնակիչների հետ, խոսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման-սահմանազատման գործընթացը Տավուշի հատվածից սկսելու՝ գործադիրի մտադրության, սահմանային բնակավայրերի զարգացման ներուժի ու հեռանկարների մասին եւ տվել «լավագույն…

Շաբաթվա անցուդարձ

13-20 ապրիլի 2024թ.

Աշխատանքային շաբաթը սկսեց բուռն ու աղմկոտ քննարկումներով. բրիտանական The Times-ը հայտնեց, որ Միացյալ Թագավորության ԱԳ նախարարությունը Հայաստանի եւ մի քանի այլ երկրների ներկայացուցիչների հետ բանակցություններ է սկսել ապօրինի ներգաղթյալներին արտաքսելու օրինագծի շուրջ: Հղում անելով ԱԳՆ-ից արտահոսած փաստաթղթերին, «Թայմսը» մասնավորապես գրում է. «Մեծ Բրիտանիան Հայաստանի, Կոտ դը Իվուարի, Կոստա Ռիկայի եւ Բոտսվանայի հետ բանակցում է միգրանտներին Ռուանդա արտաքսելու սխեման կրկնելու հարցը»: Պարզ ասած՝ Մեծ Բրիտանիան ուզում է իր երկրում կուտակված անօրինական ներգաղթյալներին արտաքսել վերոնշյալ չորս երկրներ,…

Շաբաթվա անցուդարձ

6-13 ապրիլի 2024թ.

Շաբաթվա ամենաաղմկոտ թեման Ազգային ժողովի ապրիլի 10-ի հիմնական նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթի շուրջ էր, որի ընթացքում նա ՀՀ կառավարության ծրագրի 2023թ. կատարողականի մասին զեկույցը, ինչպես շատ անգամներ, շաղկապեց օրակարգին բնավ չառնչվող վիճահարույց մի խոսույթի՝ այս անգամ «պատմական» Հայաստանի եւ «իրական» Հայաստանի հակադրության թեմայի հետ: Փաշինյանն արհեստական հակադրություններ ստեղծելու անմրցելի վարպետ է՝ դա շատերը գիտեն, բայց այս անգամ նա գերազանցեց անգամ ինքն իրեն՝ ցուցադրելով բարբաջանքների, անհեթեթությունների, անիմաստ ու սնամեջ դատողությունների «մաստեր-կլաս»:

Շաբաթվա անցուդարձ

23-30 մարտի 2024թ.

Շաբաթվա ընթացքում օպերատիվ իրավիճակը ՀՀ-ում մտահոգիչ էր: Մարտի 24-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, երեք անձ փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք՝ գործադրելով նռնակ, ինչի հետեւանքով նշված անձանցից 2-ը ոտքերի շրջանում ստացել են վնասվածքներ եւ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Երրորդ անձը՝ նռնակները ձեռքին, շարունակել է սպառնալ, որ կպայթեցնի շենքը: Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ՝ ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, իրավապահ այլ կառույցների ծառայողներ։ Որոշ ժամանակ անց 34-ամյա տղամարդը վնասազերծվել է։…

Շաբաթվա անցուդարձ

16-23 մարտի 2024թ.

Տավուշի մարզի 4 գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը նախապատրաստելու առաքելությամբ մարտի 18-19-ը ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը Ոսկեպար էր այցելել, որտեղ, ըստ պաշտոնական հաղորդման, հանդիպումներ է ունեցել Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից գյուղերի բնակիչների հետ: Իրականում Ոսկեպարի ակումբում հավաքվածները խաղադրույքին դրված 4 գյուղերի վարչական ղեկավարներն էին, մի քանի տասնյակ անձինք՝ թերեւս համայնքապետարանների աշխատակիցներ ու յուրայիններ, այդ թվում՝ Փաշինյանի հետ Տավուշ մեկնած շքախումբը: Փաշինյանն ուղիղ տեքստով, առանց սեթեւեթանքի, ասաց, որ Բաղանիս-Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին եւ…