Ընթացիկ համար#43/2026
ACNIS reView

Շաբաթվա անցուդարձ

Շաբաթվա անցուդարձ

10-17 մայիսի 2025թ.

Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսին: Մինչ այդ, Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել էր զորահանդեսին մասնակցելու համար Մոսկվա ժամանած բոլոր երկրների ղեկավարներին: Մայիսի 9-ը կարեւորագույն ուղենիշ է Հայաստանի եւ հայ ժողովրդի կյանքում. Մեծ հայրենականում ձեռք բերված հաղթանակն այն մեկնակետը դարձավ, որից հետո՝ ընդհուպ մինչեւ 21-րդ դարասկիզբ, հայությունը աննախադեպ վերածնունդ ապրեց, որպիսին երկար դարերի ընթացքում չէր տեսել:

Շաբաթվա անցուդարձ

3-10 մայիսի 2025թ.

Շաբաթվա ընթացքում կրքոտ քննարկումների մթնոլորտում անցած թեմաներից մեկը Ազգային ժողովում վարչապետի նկատմամբ իմպիչմենթի գործընթաց սկսելու հանրային նախաձեռնության շուրջ էր: Խորհրդարանական «Հայաստան» դաշինք եւ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները, իմպիչմենթի նախաձեռնության հեղինակներն ու այդ ակցիային աջակցող շրջանակները ոչ մի կերպ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ: Տպավորություն է, թե նույն գործով շահագրգիռ կողմերից յուրաքանչյուրը հակված է վարչապետի հանդեպ անվստահության գործընթացի ենթադրյալ ձախողման համար մեղադրել մյուսին: Պակասում է ոչ միայն ինքնավստահությունը, այլեւ փոխադարձ…

Շաբաթվա անցուդարձ

26 ապրիլի - 3 մայիսի 2025թ.

Հետաքրքիր է՝ Հայաստանի հասուն բնակչության մոտավորապես ո՞ր մասն է տեղյակ, որ մեր երկրում գոյություն ունի «Քաղաքացու օր» կոչվող տոն, եւ այն նշվում է 2019-ից՝ ամեն տարվա ապրիլի վերջին շաբաթը: Այս տարի «տոնը» համընկավ ապրիլի 26-ի հետ, եւ դրա կապակցությամբ ժողովրդին ուղղված շնորհավորական ուղերձով հանդես եկավ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը՝ հերթական անգամ բացելով ձեռնածությունների ու ստերի իր անհատնելի շտեմարանը: «Ինչի՞ մասին է այս տոնը եւ ի՞նչ կա շնորհավորելու»,- ուղերձում հարցնում է Փաշինյանը եւ ինքն էլ փորձում պատասխանել: Այլ հարց է, թե որքան հեռուն է գնում փաստերը նենգափոխելու, գլխիվայր…

Շաբաթվա անցուդարձ

19-26 ապրիլի 2025թ.

Ապրիլի 22-ին՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցից երկու օր առաջ, Ազգային ժողովի դահլիճն իսկական մարտադաշտ էր հիշեցնում՝ մեծ գզվռտոց էր սկսել իշխող ՔՊ խմբակցության եւ խորհրդարանական ընդդիմության միջեւ: Վեճ-տուրուդմփոցը բռնկեց ու դահլիճով մեկ տարածվեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ «Հայաստան» խմբակցությունն ԱԺ է բերել Հայոց ցեղասպանության ժխտումը, նսեմացումը եւ դրա արդարացումը քրեականացնելու վերաբերյալ նախագիծ: Այդ մասին ընդդիմադիր ուժի հայտարարությունից կարճ ժամանակ անց խորհրդարանի խոսնակը սկսեց բորբոքել, թեժացնել նիստը եւ, ըստ էության, քաշքշոց առաջացնել:

Շաբաթվա անցուդարձ

12-19 ապրիլի 2025թ.

Ցավալի է, բայց՝ փաստ. Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ցանկացած միջոցառում, խեղկատակության է վերածվում: Նման ղեկավար ունենալը, մեղմ ասած, պատիվ չի բերում հնամենի պատմություն, մշակույթ եւ հռչակ ունեցող ժողովրդին: Ամենայն հավանականությամբ՝ նրա միմոսությունները դիտում են աշխարհի տարբեր ծագերում, եւ պատկերացնել կարելի է, թե ինչեր են մտածում օտարազգիները հայ ժողովրդի մասին: Փաշինյանի խորիմաստ ծամածռությունների, անհոդաբաշխ խոսույթի ցուցադրման առիթն այս անգամ ՀՀ կառավարության գործունեության 2024թ. կատարողականի քննարկումներն էին ու դրանց արդյունքների շուրջ ապրիլի 15-ի խորհրդարանական ճեպազրույցները:

Շաբաթվա անցուդարձ

5-12 ապրիլի 2025թ.

Ապրիլի 5-ից սկսյալ՝ Կոտայքի մարզի Պռոշյան եւ Քասախ համայնքների բնակիչները գրեթե ամենօրյա պայմանակարգով մի քանի ժամ անընդմեջ փակ են պահում Երեւան-Աշտարակ մայրուղին։ Մարդիկ բողոքում են մայրաքաղաքի հետ տրանսպորտային կապն ապահովող թիվ 25 եւ 59 ավտոբուսների կրճատման ու դրանց փոխարեն ավելի թանկ արժեցող երթուղայինների գործարկման դեմ։ Բնակիչների խոսքով՝ նոր երթուղին սպասարկելու է «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը, ընդ որում՝ ուղեվճարը ներկայիս 150-ի դիմաց նախատեսվում է 200-250 դրամ, իսկ երթուղու երկարությունն՝ ավելի կարճ, համայնքից մինչեւ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ՝ ընդամենը 7 կմ:

Շաբաթվա անցուդարձ

29 մարտի - 5 ապրիլի 2025թ.

Գյումրիում եւ Փարաքարում մարտի 30-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները եւ, մասնավորապես, դրանց արդյունքների շուրջ ծավալված բուռն արձագանքները ցույց տվեցին, որ ժողովուրդը վճռական «ո՛չ» է ասում ստի, մանիպուլյացիաների, էժանագին ամբոխահաճության իշխանությանը եւ տենչում է ունենալ ազգային գաղափարներով, արգասավոր ծրագրերով ու մրցունակ ռազմավարությամբ նոր իշխանություն, որը կվայելի համայն հայության վստահությունը: ՔՊ-ական 7-ամյա «տիրապետությունը» Գյումրիում եւ հատկապես Փարաքարում դրսեւորեց իր սնանկությունը՝ հստակ ցուցադրելով հայ ժողովրդի իրական վերաբերմունքը գործող իշխանության նկատմամբ:

Շաբաթվա անցուդարձ

22-29 մարտի 2025թ.

Շաբաթվա մեկնարկը հատկանշվեց մարտի 21-ին ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի՝ «Հ-1»-ին տված աղմկոտ հարցազրույցով, որի արձագանքները շարունակվեցին ոչ միայն հաջորդող շաբաթ-կիրակի օրերին, այլեւ շաբաթվա գրեթե ողջ ընթացքում: Զրույցից առաջին տպավորությունն այն է, որ բովանդակությունը ծայրեծայր՝ ներառյալ հնչեցված հարցերն ու պատասխանները, պատրաստված են մեկ մարդու ձեռամբ, եւ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է: Բայց սա չէ նույնիսկ էականը, այլ հարցազրույցի տեքստով մեկ սփռված մանիպուլյատիվ մտքերն ու դատողությունները, կեղծապատիր, ճշմարտությունը խեղաթյուրող մեկնությունները:

Շաբաթվա անցուդարձ

15-22 մարտի 2025թ.

Բաքվում պահվող հայ գերիների, պատանդների ու գերեվարված անձանց խնդիրը մնում է շաբաթվա ամենաքննարկվողներից մեկը՝ որքան էլ իշխանությունները ջանում են թեման մոռացության մատնել՝ դրա շուրջ ստեղծելով անտարբերության գաղջ մթնոլորտ: Այն, ինչի համար հանձնառու է, բայց չի անում ՀՀ կառավարությունը, իրենց ձեռքն են վերցրել առանձին անհատներ եւ կազմակերպություններ: Մարտի 15-ին գերիների հարցով ԱՄՆ նախագահին են դիմել Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Օսկար Թաթոսյանը եւ Թալին Յակուբյանը: Նրանք Դոնալդ Թրամփին ուղղված նամակում կոչ են արել գործուն քայլեր ձեռնարկել ապօրինաբար անազատության մեջ պահվող հայ…

Շաբաթվա անցուդարձ

8-15 մարտի 2025թ.

Պաշտոնական մեկնարկը դեռ չհայտարարված՝ «Քաղպայմանագիր»-ը, փաստացի, սկսել է Գյումրու եւ Փարաքարի համայնքներում ավագանու՝ մարտի 30-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախապատրաստությունները: Մարտի 9-ին Նիկոլ Փաշինյանը որոշեց անձամբ մասնակցել նախընտրական արշավների կազմակերպական փուլին եւ բոլոր նախադրյալներն ու երաշխիքները ստեղծել՝ ապահովելու համար իշխող քաղաքական ուժի անառարկելի հաղթանակը, ինչը մասնավորապես ՀՀ երկրորդ խոշոր քաղաքում խիստ թեական է՝ հաշվի առնելով գյումրեցիների նախընտրական տրամադրությունները:

Շաբաթվա անցուդարձ

1-8 մարտի 2025թ.

Շաբաթվա ամենաքննարկված թեման Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու քրգործով Բաքվում ընթացող «դատավարություն»-զավեշտախաղն է՝ անտրոհելի իր բաղադրիչներով՝ պատանդառուների խոշտանգումներ, ստորացումներ, հոգեբանական ճնշումներ: Հիշեցնենք, որ Արցախի նախկին երեք նախագահները, պետնախարարը, ԱԺ նախագահը, ԱԳ նախարարը, եւս ռազմական երկու գեներալ՝ ընդամենը 8 առանցքային գործիչներ, 2023թ. սեպտեմբերին, տարբեր հանգամանքներում Ստեփանակերտից գերեվարվել ու ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից տեղափոխվել էին Բաքու, որտեղ արդեն մեկուկես տարի ապօրինաբար պահվում են անազատության մեջ:

Շաբաթվա անցուդարձ

22 փետրվարի - 1 մարտի 2025թ.

Փետրվարի 26-ին խորհրդարանում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որին ներկա էին նաեւ գործադիրի անդամներ: Այս մասին տեղեկացրել են «Քաղպայմանագիր» խմբակցությունից՝ առանց մանրամասներ ներկայացնելու: Միայն հայտնվել է, որ դռնփակ հանդիպմանը քննարկվել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը: Թե ինչ է իրենից ներկայացնում, այսպես կոչված, Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծը, «Հայացքը» նախորդիվ անդրադարձել էր՝ այն անվանելով անհեթեթությունների հավաքածու:

Շաբաթվա անցուդարձ

15-22 փետրվարի 2025թ.

Շաբաթվա ընթացքում ամենաքննարկվող նյութը փետրվարի 17-ին ՀՀ 2-րդ նախագահի մամուլի ասուլիսն էր, որի բովանդակությունը բավական հարուստ էր եւ հավակնոտ: Ակներեւ էր, որ երկուսուկես տարվա լռությունից հետո շատ ասելիք էր կուտակվել եւ 4 ժամ պահանջվեց այն մասամբ «պարպելու» համար: Քոչարյանի անդրադարձը բուռն հետաքրքրություն էր առաջացրել թե՛ ՀՀ-ում, թե՛ նրա սահմաններից դուրս: Ըստ «Փաստի» վկայության, փետրվարի 19-ի ժամը 15։30-ի դրությամբ՝ բազմաթիվ սոցհարթակներում ասուլիսը դիտել է մոտ մեկ միլիոն օգտատեր, ինչը խոսում է նախկին նախագահի խոսքից մեծ ակնկալիքների մասին։ Եվ դա դեռ ասուլիսի նկատմամբ հանրային…

Շաբաթվա անցուդարձ

8-15 փետրվարի 2025թ.

Նիկոլ Փաշինյանը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով Ֆրանսիայում էր, որտեղ մասնակցել է Արհեստական բանականության գործողությունների գագաթաժողովին: Այցի շրջանակներում ՀՀ-ում վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ փետրվարի 3-7-ը, Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Մ.Նահանգներ, որտեղ Սպիտակ տանը, հանդիպել էր ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։ Վաշինգտոնյան այցը, որին «Հայացքը» նախորդիվ անդրադարձել է, ըստ ոչ իշխանական փորձագիտական կարծիքի, տապալված էր: Հիմա գանք փարիզյան այցին:

Շաբաթվա անցուդարձ

1-8 փետրվարի 2025թ.

Հայաստանի վարչապետը՝ տիկնոջ հետ, փետրվարի 3-7-ն աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում էր: Այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Վաշինգտոնում ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթաժողովին, ինչպես նաեւ «Ազգային աղոթքի նախաճաշին»։ Բացի դրանից, տեղի են ունեցել մի շարք այլ հանդիպումներ՝ այդ թվում ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց հայաստանյան մամուլը լայնորեն անդրադարձել է:

Շաբաթվա անցուդարձ

25 հունվարի - 1 փետրվարի 2025թ.

Փաշինյանի անհամ-անհոտ դատողությունները, որոնց գերակշիռ մեծամասնությունը թուրք-ադրբեջանական պատմույթներ են, եկան-հասան ազգի ամենազգայուն թեմային՝ Ցեղասպանությանը: «Մենք Հայոց ցեղասպանությանն էլ պետք ա վերադառնանք…»,- Շվեյցարիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է նա՝ հասկանալ տալով, որ «Կադաստրի թղթին» անդրադարձել է, Սահմանադրությանն ու Հռչակագրին անդրադարձել է, Արարատին, ՀՀ օրհներգին, մյուս խորհրդանիշներին անդրադարձել է, պատմության իրական ու պատմական «երեսներին» անդրադարձել է, եւ հիմա հերթը Ցեղասպանությանն է:

Շաբաթվա անցուդարձ

18-25 հունվարի 2025թ.

Հունվարի 17-ին մեկնարկել էր ավելի քան մեկ տարի Բաքվի կալանավայրերում ապօրինաբար պահվող՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով առաջին դատական նիստը։ Ադրբեջանի արդարադատության համակարգը «դատավարություն» կոչվող այս շոուն, իսկ իրականում շինծու մեղադրանքներով ամբաստանվող հայ գործիչների ձերբակալությունը վերածել էր զավեշտախաղի ու կեղծ բեմադրության՝ զբաղեցնելով իր հասարակությանը: Անգամ դատվող «սեպարատիստներին» դատարանի շենք բերելու կադրերն էին մատուցվում որպես «սպեցօպերացիա»։ Բաքուն, ըստ էության, դատում է Արցախի ինքնորոշման միջազգայնորեն ընդունված իրավունքը, դատում էր բոլորիս:

Շաբաթվա անցուդարձ

11-18 հունվարի 2025թ.

Որքան էլ իշխանությունը փորձում է «սվաղել» արտաքին-քաղաքական կողմնորոշման առումով իրական մտադրությունները, ընդդիմության եւ հանրության զգալի մի հատվածի համար ակներեւ է, որ օրերս ՀՀ կառավարության հավանությանն արժանացած՝ «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծից լավ հոտ չի գալիս: Հիշեցնենք, որ 2024թ. աշնանը «Եվրաքվե»-ի նախաձեռնող խումբը հայտարարել էր, որ օրենքով պահանջվող 50 հազարի փոխարեն հավաքվել է 60 հազար ստորագրություն։ Այդպիսով՝ ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի նախագիծը շրջանառության մեջ է մտել։ Հաջորդ քայլով նախատեսվում է անդամակցման հարցը դնել…