26.11.2024

Свободная Платформа

Ահեղ դատաստան

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Ջանասիրաբար քարոզվում է այն չարագուշակ միտքը, թե Հայաստանը կիսվում է Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ: Ոմանք, իհարկե, քարոզի մասնակից են դառնում մտահոգությունից, հայրենասիրությունից մղված, բայց դրանից խոսակցությունն ավելի է թեժանում:

Ես չեմ հերքում, այդպես է, տերերի շռայլ աջակցությունից հարբած թուրքի մտքով Հայաստանը չէ, ամբողջ աշխարհն է անցնում՝ որպես իր տիրակալության արոտավայր, այդուհանդերձ՝ նշածս միտքը նա դիտավորյալ է շրջանառության մեջ դրել եւ ոչ միայն տրամադրություններ ստուգելու, այլեւ խուճապ առաջացնելու համար: Զգաստությունը լավ բան է, պարտավոր ենք ցանկացած երեւույթ անցկացնել տրամաբանության մաղով, միեւնույն ժամանակ պետք է հասկանալ, որ այդ դրույթը մեզանում արծարծելը հիմնականում հակաիշխանական ուղղվածություն ունի այն միտումով, որ եթե սրանք մնան՝ հենց այդ դավադրությունն էլ իրականություն կդառնա:

Արցախում եւ Սյունիքի սահմաններին տեղի ունեցած դավադրությունները, շեն ավանների ու տարածքների հանձնումը կասկածի տեղ չեն թողնում, որ այս դրսածախ իշխանությունն ընդունակ է ամեն սրիկայության, եւ, սակայն, նկատի ունենանք, որ Հայաստանը միջազգային հանրության լիիրավ անդամ է, ՄԱԿ-ի ու մյուս կառույցների անդամ եւ այդքան էլ հեշտ չէ նման մի ինքնուրույն միավոր բաժան-բաժան անել ու անպատիժ վայելել:

Լավ, ասենք թե բոլորը նույն սանրի կտավն են, նավթից ու գազից բարձր արժեք չունեն, ատում են արարչածին հային ու պատրաստ են աչք փակել ամեն մի հանցագործության վրա, ինչպիսին Արցախում վերջին պատերազմի ընթացքում բացահայտորեն արձանագրված գազանություններն էին:

Իսկ որտե՞ղ է հայը: Միայն նա՞ է հայ, ով ծափծիծաղով գործակալներին բերեց իր գլխին պատուհաս կարգեց: Նա՞, ով դիտավորյալ պատերազմ սկսեց, հազարավոր կյանքեր խորտակեց ու հայրենիք վաճառեց: Նա՞, ով կատարում է  վախից խելագարվածի հրամաններն ու աչքն էլ չի թարթում գիտակցելու, որ ոչինչ հարատեւ չէ, հատկապես դավաճանի հրամայելու ժամանակը:

Բնականաբար եւ կտրականապես՝ ոչ, ա՛յլ է հայը: Այնտեղ է հայը, որտեղ հերոսությունն է: 4 օրվա համար նախատեսված կայծակնային պատերազմում 44 օր դիմադրելուց ու միացյալ թշնամու ճիրաններից Արցախի մի մասը փրկածն է հայը, սխրանքի գլուխգործոցներ ցուցադրողն է, նաեւ նա, ով այսօր քաջաբար ընդվզում է դավաճանների ու նրանց վահաններով պաշտպանող կամակատարների դեմ:

Երկրորդ տեսակի այս հային մի բան է պակասում՝ մոռանալ անձնական նկրտումներն ու կանգնել հայրենիքի փրկության պատնեշի վրա: Ովքեր առարկություններ ունեն, այլ կերպ են պատկերացնում փրկությունը եւ ուժ չեն գտնում անձնասիրությունը թոթափելու՝ գոնե չխանգարեն համարձակներին: Աստված բոլորիս հետ:

Այժմ պատկերացնենք քարոզվող դրույթի իրականություն դառնալու պահը՝ չկա Հայաստան: Դա է թշնամիների երեւակայության վերջնագիծը: Պատկերացում չունեն, թե դրանից հետո իրենց ինչ է սպասում:

Մինչ թուրքը կհասցնի բոլորին պատառ-պատառ հոշոտել՝ հայի վրեժը կմոլեգնի, աշխարհի բոլոր մայրաքաղաքներն իրենց կառավարական որջերով կբարձրանան երկինք ու վար կթափվեն որպես փոշի:

Շատերը հենց այնպես չեն խոսում «Նեմեսիս» գործողության կրկնության մասին: Օ՜, դա կրկնություն չի լինելու, այլ ավելի ամեհի մի բան՝ որպես պատասխան մարդու գազանային տեսակին, որն արժանի է իսպառ ոչնչացման:

Դուք մարդ եք, հայը ո՞չ: Ա՞յդ է 13 հազար տարում ձեր սերտածը: Ա՞յդ փոխանցեցինք ձեզ, երբ մի կտոր ավելի ուտելիքի համար հեռացաք ձեր բնօրրանից: Որտե՞ղ փչացաք, որտե՞ղ մարդուց կենդանի դարձաք: Դարձաք ստամոքսի գերի, հիմարության գերի, գեղեցիկի, բարու թշնամի: Պատժվելու եք փչանալու համար:

Հա՛, զայրացած եմ, սպառնում եմ, բայց գիտեմ՝ ինչ եմ ասում: Դուք էլ գիտեք, թե ինչի է ընդունակ հանուն արդարության ոտքի ելած հայը՝ ԱՍԱԼԱ է հիմնում, միջուկայի զենք է ստեղծում, ռազմական գյուտեր է անում, գիտական հրաշքներ է գործում: Ձեր հարցն էլ կլուծի, եթե շարունակեք արնախումներին աջակցել կամ թեկուզ՝ անտարբեր դիտել անմեղների սպանդը: Ահեղ դատաստանը ձեզ է սպասում՝ ձեր սիրած գազի նման հօդս եք ցնդելու:

 

Հրաչուհի Փալանդուզյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.