Ազատ ամբիոնՀեքիա՞թն է կյանքից, թե՞ կյանքը՝ հեքիաթից
Հայկական թափառող պատմությունների տեսականիում Քաջ Նազարի մասին հեքիաթը պետք է որ անվերապահ առաջնություն ունենա, նրա կերպարն անմահացրել են Թումանյանը, Իսահակյանը, Դեմիրճյանը, Համաստեղը, Զորյանը, Ադալյանը, կինո եւ թատերական արվեստները, հյուսվել են ժողովրդական բազում ասքեր ու զավեշտներ… Տարբեր կերպ են մարմնավորել վախկոտ, ծույլ ու մեծաբերան Նազարին. նա մերթ բախտի բերմամբ հաջողության հասած, այդ հաջողությունը փառահեղորեն վայելող սրիկա է,՝ աղա Նազար, անհաղթ Նազար, մերթ արկածախնդիր խաբեբա, որին գահից գլորում են, շպրտում իր ճիշտ տեղը՝ աղբի մեջ: Երկու դեպքում էլ Նազարը ծաղր ու ծանակի, արհամարհանքի,…
· Հրաչուհի Փալանդուզյան