Նունե Սարգսյան, «Կախարդական կոճակներ», մանկական հեքիաթ, «Զանգակ», 168 էջ, 2020թ.
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի տիկին, մանկագիր Նունե Սարգսյանի այս հեքիաթը Սադափ Դարզի անունով մի անվախ աղջկա մասին է, ով ուզում չար վհուկներից փրկել աշխարհն ու իր պապիկին, որը կախարդանքի արդյունքում կապույտ գույնի է դարձել:
Սադափ Դարզին տասը տարեկան է։ Նա ունի երկար շագանակագույն մազեր եւ մեծ շագանակագույն աչքեր։ Սադափն ապրում է իր մայրիկի հետ՝ Մայրաքաղաքի մի փոքր տան մեջ։ Սակայն ցուրտ ձմռան հետ քաղաք են թափանցում խնդիրներ` չար Վաշիվոշի, վհուկների եւ կախարդների պատճառով։ Հեքիաթի հերոսուհին որոշում է լուծել այդ խնդիրները։ Եվ սկսվում են նրա՝ փորձություններով լի արկածները...
Գրքում ընդգծված է երեխաների կյանքում ընտանիքի կարեւորության, նրա ամրության եւ ընտանիքի անդամների հետ երեխաների կապվածության գաղափարը: