17.03.2026

Книжное Обозрение

Ժոել Դիկեր «Բալթիմորների գիրքը»

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Ժոել Դիկեր, «Բալթիմորների գիրքը», դետեկտիվ վեպ, թարգմանությունը՝  Սամվել Գասպարյանի, 508 էջ, «ՆյուՄեգ» հրատարակչություն, 2025թ.:

Շվեյցարացի երիտասարդ հեղինակ Ժոել Դիկերի այս նոր վեպն արագորեն գլխավորեց վաճառքի հիթ-շքերթները, քանզի նրա նախորդ գիրքը՝ «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին», աննախադեպ հաջողություն էր գրանցել, վաճառվել էր միլիոնավոր օրինակներով ու հեղինակին բերել Ֆրանսիական ակադեմիայի Գրան-պրի եւ Գոնկուր դը Լիսեի մրցանակներ։

«Բալթիմորների գիրքը» վեպում Դիկերը կրկին բեմ է բերում իր հռչակավոր բեսթսելլերի հերոսին՝ երիտասարդ գրող Մարկուս Գոլդմանին։ Մարկուսն այս ընտանեկան սագայում հետաքննում է իր բարեկամ անհատների գաղտնիքները։ Մարկուսը մանկուց հիացած էր Բալթիմորում բնակվող Գոլդման ընտանիքի հարուստ եւ հաջողակ ճյուղով։ Նա սերում էր Մոնքլերի ավելի համեստ Գոլդմաններից, բայց պատանեկության շրջանում ամառային արձակուրդներն անցկացնում էր հորեղբոր տանը։

Մարկուսն իր ամառները վայելում էր երկու զարմիկների եւ մի աղջկա հետ, որին երեք տղաներն էլ խենթորեն սիրահարված էին։ Ապագան նրանց համար վարդագույն էր, բայց սարսափելի դրամայի հանգուցալուծումը կանխորոշված էր ի սկզբանե։ Դիկերի դետեկտիվը համեմված է ինտրիգներով, տառապանքով, դավաճանությամբ ու անկառավարելի սիրով։

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.