Մհեր Իսրայելյան, «Քաղցր սուտ կամ դառը գաթա», պատմվածքների ժողովածու, 256 էջ, «Անտարես», 2024թ.:
Քսանհինգ պատմվածքի այս ժողովածուն ճշմարտության յուրահատուկ որոնում է։ Մանկությունից մինչեւ երեւակայական ապագա ձգվող կամրջի վրա հեղինակը՝ մեկ խարխափելով, մեկ հաստատակամ կանգնած, փորձում է բացահայտել մեր եւ աշխարհի բարդ հարաբերության առեղծվածը։
Այդ ճանապարհին գրողն ու իր հերոսները բախվում են պատերազմի եւ խաղաղության հավերժական հակադրությանը՝ մարդկային հարաբերությունների ու հոգեբանության նրբին վերլուծությամբ փորձելով ճեղքել փակուղին։