Անյես Մարտեն-Լյուգան, «Թելից կախված երջանկություն», սիրավեպ, 296 էջ, թարգմանությունը՝ Հասմիկ Առաքելյանի, հրատ. ՆյուՄեգ, 2024թ.:
Այս գիրքը մերօրյա Մոխրոտի պատմություն է: Ի տարբերություն հեքիաթային Մոխրոտի, Անյեսի հերոսուհին չի սպասում, որ բարի փերին փոխի իր ճակատագիրը:
Իրիսը դիզայների տաղանդ ունի, սակայն ծնողները ստիպել են այլ մասնագիտություն ընտրել։ Ձանձրալի աշխատանք բանկում եւ անտարբեր ամուսին. սա նրա ամբողջ կյանքն է, որը միապաղաղ հոսում է գավառական քաղաքում: Երեսունմեկ տարեկանում Իրիսը որոշում է իրականացնել իր վաղեմի երազանքը, մեկնում է Փարիզ, որ բացահայտի նորաձեւության աշխարհը եւ դառնա դիզայներ։
Նա հայտնվում է տարօրինակ ստուդիայում, որը ղեկավարում է խորհրդավոր եւ ազդեցիկ գեղեցկուհի Մարթան: Իրադարձություններն անսպասելի ու հուզիչ ընթացք են ստանում։ Այս վեպն իր ինքնությունը փնտրող կնոջ դիմանկար է: Ընթերցողը հերոսուհու հետ անցնում է դեպի երջանկություն տանող ինքնակայացման ճանապարհով, որից շեղվելն անհնար է: