Կոալիցիոն ուժերը հասկացան, որ իրենք ձայն չունեն և չեն էլ ունենա։ Հոկտեմբերի 2-ին ԱԺ «Կանոնակարգ օրենք» քվեարկությունը նրանց վերջին հույսն էր՝ կանխելու Խորհրդարանի արձակումը, ինչը շուռ եկավ հենց իրենց դեմ։
24News-ի եթերում նման վերլուծություն է արել «Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն Մանվել Սարգսյանը։
Նա պնդում է, որ հիմա անիմաստ է խոսել պառլամենտական ընտրությունների մասին՝ հաշվի առնելով, որ դասական առումով քաղաքական դաշտ գոյություն չունի։
«Այդ կուսակցությունները հույսը պետք է դնեն այն օրենքի վրա, որ Խորհրադարանում 30 տոկոսնն ընդդիմությանն է, այսինքն՝ հույս պահեն մեկ կամ կես տոկոս ավելի հավաքել, քան ուրիշները, որ մտնեն ԱԺ, որտեղ իրենց կնվիրեն 15 տեղ և կասեն՝ տեսեք մենք պառլամենտական ուժ ենք։ Այժմյան գործընթացները միտված են դրան»,- ասում է քաղաքագետը։