Թաներ Աքչամ, «Ցեղասպան պետության ակունքները», պատմաքաղաքական, 208 էջ, թարգմանությունը՝ Մելինե Անումյանի, «ՆյուՄեգ» հրատարակություն, 2025թ.:
«Ցեղասպան պետության ակունքները» գրքում Թաներ Աքչամը քննադատում է Թուրքիայի Հանրապետության հարյուր տարվա պատմությունը եւ ընդգծում դրա կառուցվածքային խնդիրներն ու ժողովրդավարական արժեքների բացակայությունը։ Նա հարց է առաջադրում, թե ինչու հնարավոր չեղավ ստեղծել հավասարության վրա հիմնված հանրապետություն, ցույց է տալիս, որ երկրի հիմնադրման պաշտոնական պատմությունը խեղաթյուրված է եւ ծառայում է գոյություն ունեցող վարչակազմին։
Հեղինակը նշում է, որ Թուրքիայի պետական կառուցվածքը հիմնված է խտրականության, բռնության եւ ճնշումների վրա, ինչը հիշեցնում է «ապարտեիդի» համակարգի գործելաոճը։ Գիրքը հիմնված է պատմական փաստերի վերլուծության վրա, ուսումնասիրված են Հայոց ցեղասպանությունը, քրդերի եւ ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների ճնշումները։
Աքչամն առաջարկում է պատմությունը վերաշարադրել նոր տեսանկյունից՝ ձերբազատվելով պետական քարոզչությունից։ Գիտնականը կոչ է անում ընդունել անցյալի սխալները, որպեսզի Թուրքիան կարողանա կառուցել ավելի ազատ եւ արդար հասարակություն։