Tuesday, 26 November 2024

B Book Review

Ջոջո Մոյես, «Աստղեր նվիրողը»

User Rating: 2 / 5

Star ActiveStar ActiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Ջոջո Մոյես, «Աստղեր նվիրողը», սիրավեպ, անգլերենից թարգմանությունը` Ռուզաննա Սուքիասյանի, 368 էջ, «Զանգակ», 2022թ.:

Ջոջո Մոյեսն այն եզակի գրողներից է, որը երկու անգամ արժանացել է ռոմանտիկ արձակագիրների ասոցիացիայի կողմից կազմակերպված՝ «Տարվա ռոմանտիկ նովել» մրցանակին։

Անգլիայի իր միապաղաղ կյանքից խուսափելու համար երիտասարդ ու բարետես Բենեթ Վան Քլիվի հետ մեծ ակնկալիքներով ամուսնացած Էլիսին Քենթաքիի փոքրիկ Բեյլիվիլ քաղաքում հիասթափություն էր սպասվում. ամուսնական կյանքը հեռու էր նրա պատկերացումներից։

Վան Քլիվների տան ձանձրույթից ու ծանր մթնոլորտից Էլիսին փրկելու է գալիս աշխատանքը նոր հիմնված շրջիկ գրադարանում։ Այն Էլիսի համար արդարության, ընկերության եւ իրական սիրո հաղթանակի ճանապարհ է դառնում։

Գրքի հերոսուհիներից յուրաքանչյուրի կյանքը յուրովի հարուստ է ապրումներով` տառապանքից մինչեւ երջանկության, բերկրանքի ակնթարթներ, հուսահատությունից մինչեւ համառ պայքար, հիասթափությունից՝ անմնացորդ սեր։

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.