Tuesday, 26 November 2024

B Book Review

«Բանակցային առաջնագծում» Սերժ Սարգսյան

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

«Բանակցային առաջնագծում», Սերժ Սարգսյան, գիտահանրամատչելի, 464 էջ, «Նյու Մեգ», 2023թ.:

«Բանակցային առաջնագծում» ժողովածուն ամփոփում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը (2008-2018) եւ հետնախագահական շրջանի չորս տարիներին (2018-2022) ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ նախագահ Սարգսյանի հայտարարությունները, ուղերձները, ելույթները, հոդվածները, հարցազրույցները:

Դրանցում արտահայտված մոտեցումները հստակ ցույց են տալիս վերոնշյալ ժամանակահատվածում հակամարտության կարգավորման հարցում Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը, բանակցային զարգացումերը, որոշակի փուլերում առաջացած խնդիրները, առաջընթացն ու ձեռքբերումները, ՀՀ երրորդ նախագահի եւ նրա քաղաքական թիմի «կարմիր գծերը» հիմնախնդրի կարգավորման գործում:

Գիրքը պարունակում է նաեւ հավելվածներ, որոնք ժամանակագրորեն եւ հակիրճ ներկայացնում են բանակցային գործընթացի ամբողջ պատմությունը բարձր մակարդակի հանդիպումների շրջանակներում:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.