Tuesday, 26 November 2024

B Book Review

Դանիել Սմիթ, «Մտածել ինչպես Մանդելան»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Դանիել Սմիթ, «Մտածել ինչպես Մանդելան», թարգմանությունն անգլերենից` Լիլիթ Սարգսյանի, «Զանգակ», 240 էջ, 2021թ.:

Մեր ժամանակների ամենահարգված առաջնորդներից մեկով՝ Նելսոն Մանդելայով, ոգեշնչվել են քաղաքական գործիչների, մտածողների եւ հասարակ մարդկանց սերունդներ ամբողջ աշխարհով մեկ։

Հարավային Աֆրիկայի նախկին նախագահը, քարոզիչը եւ ավագ պետական գործիչը ձերբակալվել է 1962 թվականին կառավարությունը տապալելու նպատակով դավադրության մեղադրանքով՝ ճաղերի հետեւում մնալով քսանյոթ տարի։ 1990 թվականին համաշխարհային քարոզարշավի արդյունքում ազատ արձակվելուց հետո Մանդելան զբաղվել է քաղաքական գործունեությամբ, որը նշանավորվել է Հարավային Աֆրիկայում ապարտեիդի վերացմամբ, երբ նա դարձավ երկրի առաջին սեւամորթ նախագահը։

Նախագահի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո նա իր կյանքը նվիրել է աղքատության եւ անհավասարության խնդիրների լուծմանը, ինչպես նաեւ նպաստել է ռասայական հաշտեցմանը։ Այս ոգեշնչող գրքում ամփոփված են Մանդելայի փիլիսոփայությունն ու կատարելատիպերը, որի նպատակն է ցույց տալ, թե ինչպես կարելի է դրանք կիրառել ձեր կյանքի բոլոր բնագավառներում։

Վերծանելով Մանդելային ոգեշնչած բաները, ինչպես նաեւ մեծ մարդու կողմից ու նրա մասին արված մեջբերումները՝ այս գիրքն արտասովոր պատմություն է այն մասին, թե ինչպես են Մանդելայի կյանքն ու գործն ազդել նրա արարքների վրա։ Այն սովորեցնում է նայել աշխարհին հեռատես հանճարի աչքերով։

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.