Tuesday, 26 November 2024

B Book Review

Ջեք Քերուեք, «Ճանապարհին»

User Rating: 5 / 5

Star ActiveStar ActiveStar ActiveStar ActiveStar Active
 

Ջեք Քերուեք, «Ճանապարհին», ինքնակենսագրական վեպ, «Զանգակ», 2020թ., էջերի քանակը` 520:

Ամերիկայի «բիթ սերնդի» գրականության ամենակարկառուն հեղինակներից մեկը` Ջեք Քերուեքը, իր ամենահայտնի վեպում անկեղծորեն պատմում է ԱՄՆ-ում եւ Մեքսիկայում իր եւ ընկերների ճամփորդական արկածների, ինքնության ու կյանքի էության որոնումների մասին:

Ինքնակենսագրական այս վեպը, որը գրվել է 20-րդ դարի կեսին, ցայսօր թվում է արդիական թե՛ ոճով, թե՛ բովանդակությամբ: Հեղինակը ոգեշնչվել է իր ընկեր եւ վեպի գլխավոր հերոս Նիլ Քեսիդիի նամակների «հապճեպ, գիժ, խոստովանական, մանրամասն» ոճից, որը Քերուեքն անվանել է «ինքնաբուխ արձակ»:

Չնայած քննադատների բացասական արձագանքներին` վեպը դարձավ բեսթսելլեր եւ հեղինակին գրողի ճանաչում բերեց, իսկ հետագայում Քերուեքը դարձավ ամերիկյան արձակի դասականներից։ Վեպը Time-ի կողմից կազմած «1923-2005 թվականների լավագույն 100 անգլալեզու գրքեր»-ի, Le Monde-ի «Դարի լավագույն 100 գրքերի», BBC-ի «200 լավագույն գրքերի» ցուցակում է։ Մինչեւ 2001 թվականը ԱՄՆ-ում վաճառվեց գրքի 3.5 միլիոն օրինակ։ Ամեն տարի վաճառվում է 110-130 հազար օրինակ։

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.