Tuesday, 26 November 2024

B Book Review

Իեն Մըքյուեն «Քավություն»

User Rating: 5 / 5

Star ActiveStar ActiveStar ActiveStar ActiveStar Active
 

Իեն Մըքյուեն, «Քավություն», գեղարվեստական արձակ, անգլերենից թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի, 296 էջ, «Զանգակ», 2023թ.:

Իեն Մըքյուենի «Քավություն» վեպի գործողությունները տեղի են ունենում 1935 թվականին՝ Անգլիայում։ Թոլլիսների ընտանիքի անդորրը խախտում է տան մոտակայքում կատարված մի հանցագործություն։ Այս միջադեպը՝ մեկնաբանված տասներեքամյա Բրայոնիի կողմից, կփոխի բոլորի ճակատագիրը, որին կհետեւի նաեւ վերահաս պատերազմը՝ իր անդառնալի հետեւանքներով։ Վեպն անդրադառնում է հիշողության, մանկության, պատերազմի, սիրո թեմաներին։

Գիրքը ճամփորդության է հրավիրում երեւակայության ու իրականության սահմանագծին գտնվող մի աշխարհ եւ վերջում առկախ թողնում հարցը՝ իրականությո՞ւնն է ավելի կարեւոր, թե՞ երեւակայությունը։ Կլանող ու առինքնող սյուժեն, սերն ու կիրքը, մեղքն ու քավությունը, պատերազմն ու ներքին ալեկոծումները միայն արտաքին շերտերն են բարձրաժեք գեղարվեստական այս ստեղծագործության, որը հուզել ու գրավել է ընթերցողներին ամբողջ աշխարհում։

Անգլիական գրականության կենդանի դասական համարվող Իեն Մըքյուենի վեպը 2001 թվականին առաջադրվել է Բուքերյան մրցանակի եւ հայտնվել կարճ ցանկում։ The Observer-ը «Քավությունը» համարել է երբեւէ գրված 100 մեծագույն վեպերից մեկը, իսկ The Telegraph-ն այն ներառել է «բոլոր ժամանակների 100 լավագույն վեպերի» ցանկում։ Վեպի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմը արժանացել է Օսկարի։

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.