
Կգնա՞ Փաշինյանը «վա-բանկ»
Անցած տարվա նոյեմբերից այս կողմ քաղաքական տարբեր ուժերի հետ քննարկումների ընթացքում, ինչպես նաեւ հրապարակավ բազմիցս կարծիք եմ հայտնել, որ հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը կիրառելու է նաեւ սահմանադրական հանրաքվե՝ փաստացի գնալով «վա-բանկ»: Այսինքն՝ գնալու է երկճակատ ընտրության ճանապարհով, ինչը նշանակում է ԱԺ ընտրությունների եւ սահմանադրական հանրաքվեի միաժամանակյա անցկացում, որի համատեքստում քվեարկության կներկայացվի Նիկոլ-Իլհամ զույգի համատեղ հեղինակած ՀՀ նոր սահմանադրությունը՝ առանց Անկախության հռչակագրի եւ առանց հայրենիքի:
















