Ընթացիկ համար#44/2026
ACNIS reView

Վերլուծական

Վերլուծական

Դարձյալ պետականությանը սպառնացող վտանգի մասին

Իմ հոդվածներում ես հազվադեպ եմ հղումներ անում տարբեր աղբյուրների, հատկապես Արհեստական բանականության կարծիքներին։ Սակայն երբեմն հանդիպում ես տեքստերի, որոնք, կարծես, գրվել են քեզ համար՝ լիովին համապատասխանելով քո սեփական գաղափարներին։ Նման դեպքերում «ցուցադրվելու» իմաստ չկա. ավելի լավ է՝ պարզապես մեջբերել եւ ներկայացնել պատրաստի հայեցակարգը հետաքրքրված յուրաքանչյուրին։

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Փաշինյանը վաղուց է անցել ռուբիկոնը

Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել ընտրություններին մասնակցած երեք մեծահարուստների՝ Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին եւ Գագիկ Ծառուկյանին՝ նախընտրական-հետընտրական պայքարն աստիճանաբար վերածելով բացահայտ հաշվեհարդարի։ Նիկոլը մոռանում է, թե 2018-ից հետո այս երեք մեծահարուստները ինչպես եւ ինչու վերստին հայտնվեցին Հայաստանի քաղաքական կյանքում։

· Նարինե Մկրտչյան

Վերլուծական

Եվրոպա գնալու համար դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտել…

Վերջին խորհրդարանական ընտրությունները քիչ բան փոխեցին ՀՀ քաղաքական համակարգում. խորհրդարանում կրկին հաստատվեց «նորի ու հնի» միջեւ դիմակայության ձանձրալի «սեւ-սպիտակ» մոդելը: Ճիշտ է, որոշ գործիչներ փորձում են այս ընտրություններում տեսնել Հայաստանի համար ինքնիշխանության եւ ժողովրդավարության ուղղությամբ եւս մեկ «ցատկ»: Այն իմաստով, որ Հայաստանի պետական համակարգի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու՝ Ռուսաստանի փորձերը հաղթահարվել են: Արդյո՞ք սա ճիշտ է, թե՝ ոչ, շուտով պարզ կդառնա։

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Նիկոլապաշտ կեղծ ժողովրդավարների մասին

Այն, ինչ կատարվում է Արթուր Օսիպյանի հետ այս օրերին, շատ ավելին է, քան այն, ինչ տեղի էր ունեցել Պողոս Պողոսյանի հետ 2001թ. «Առագաստ» սրճարանում։ Պողոս Պողոսյանի սպանությունը կատարվել է նույն ժամին, երբ նա Քոչարյանին հանդգնել էր ասել՝ «պրիվետ, Ռո՛բ»։ Այդ ժամանակ Պողոսյանը չէր կարող ակնկալել հայ հանրության աջակցությունը, քանզի նա սպանվել էր իր արտահայտությունից ընդամենը րոպեներ անց՝ Քոչարյանի թիկնապահների մահացու ծեծի հետեւանքով։

· Սարո Սարոյան

Վերլուծական

Հայաստանի արտաքին տերերը…

Հայաստանը կառավարող արտաքին ուժերը վարում ու ցանում են մեր երկրի քաղաքական դաշտը՝ այլեւս «անբուժելի» դարձած իրենց մարդամեկին աթոռին պահելու համար։ Արդյո՞ք դա անում են շատ վարպետորեն, թե շատ շինծու ու ոչ արհեստավարժ ձեւով՝ կախված է նրանից, թե ովքեր են գնահատողները։ Կարծես թե՝ քաղաքական բոլոր շրջանակները հանրային մեդիադաշտ նետվող ամեն կուտն ուտում են։ Իսկ հանրությունն էլ գրեթե ամեն օր իր ուշադրությունը սեւեռում է ինչ-որ ասեկոսեների, բացահայտումների կամ թվերի վրա՝ զարմանք ապրելով այդ ամենից։

· Սարո Սարոյան

Վերլուծական

Ո՞վ է Արթուր Օսիպյանը

Երբ լուր տարածվեց, որ ձերբակալված արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել կալանավայրում, հասկացողը հասկացավ, որ իրավիճակը շատ լուրջ շրջադարձ է ստանում: Հայաստանում քչերը գիտեն, թե ով է Արթուր Օսիպյանը, ուստի ցանկալի է նրանց բացատրել, թե ինչ կարող է նշանակել Նիկոլ Փաշինյանի հետ նրա բախումը: Պատահական չէր, որ Փաշինյանը «պայթեց» փողոցային միջադեպի ժամանակ՝ անսպասելիորեն լսելով, թե ինչպես է Արթուրն արտաբերում խոսքեր, որոնք միայն նա էր հասկանում: Հետագա հիստերիան եւ ձերբակալությունը պարզապես Փաշինյանի «հայտնության» ածանցյալն էին:

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Հայաստանում՝ ինչպես Սերբիայում. պատմական զուգահեռներ

Պատմական զուգահեռի սկզբունքով դիտարկելիս՝ ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը 2020թ. սեպտեմբերյան 44-օրյայից ի վեր Հայաստանի առջեւ դնում է ճիշտ նույնպիսի պահանջներ, որպիսիք Առաջին աշխարհամարտում՝ 1914-ին, Ավստրիան առաջադրում էր Սերբիային։ Ընդ որում՝ պահանջներ ներկայացնելուն համընթաց՝ Ադրբեջանը, Ավստրիայի օրինակով, օգտագործում է որոշակի բառապաշար, որն ունի միջազգային հենք: Օրինակ՝ Արցախի պատերազմը դիտարկում է որպես Հատուկ ռազմական գործողություն (ՀՌԳ): Այդ բառեզրը հետագայում Ռուսաստանը կիրառեց Ուկրաինայի դեմ պատերազմում: Շատ ավելի վաղ Միացյալ Նահանգներն այն օգտագործում էր Աֆղանստանի, Իրաքի, Սիրիայի…

· Գեւորգ Բրուտենց, Ստեփան Դանիելյան

Վերլուծական

ԵԽ-ն եւ Արցախից բռնատեղահանվածների իրավունքների հարցը

Եվրոպացի առաջնորդների՝ Հայաստանում զանգվածային հավաքից եւ այստեղ անցկացված տարբեր միջոցառումներից հետո հայ հանրությունը լի է ենթադրություններով այն մասին, թե ինչ կարող են նշանակել այս աղմկոտ իրադարձությունները: Եվ, ինչպես սպասվում էր, այս կարծիքները հիմնականում սահմանափակվում են երկու հակադիր տեսանկյուններով՝ սկսած Հայաստանի շուրջ միջազգային դավադրությունից մինչեւ մարդկության համար գլոբալ կենտրոն դառնալու համար Հայաստանի ապագայի քաղաքակրթական մոդելները: Ոչ ոք չի համարձակվում իրադարձություններն ընկալել ավելի պարզ ձեւով:

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Ազգային ինքնորոշումը եւ անկախ պետության ձեւավորումը

Հայաստանի ներկայիս իշխանություններն առաջինը չեն, որ Հայաստանի հետ Արցախի վերամիավորման շարժումը դիտարկում են ոչ թե որպես անկախ պետության ձեւավորման գործընթաց, այլ որպես ծուղակ անկախության ճանապարհին։ Նմանատիպ հայացքներ ունեցող գործիչները եղել են Հայաստանի բոլոր նախորդ իշխող վերնախավերի մաս։ Այս հայացքները հիմնված են այն ենթադրության վրա, որ անկախ պետության ձեւավորումը հնարավոր է համարվում միայն հակամարտության լիակատար բացակայության դեպքում։ Եվ նախկին Խորհրդային Հայաստանի կազմում անկախության հասնելը, նրանց կարծիքով, երաշխավորում է խաղաղության գործընթաց։

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Մտորումներ առավոտյան լուրերից հետո. ժամանակն է սթափվել

Մերձավոր Արեւելքում ռազմական գործողությունների անխուսափելի սրման հեռանկարը գիտակցելով՝ Եվրոպայի եւ Ասիայի երկրները բախվում են ԱՄՆ նախագահի կողմից ստեղծված միջազգային լաբիրինթոսում իրենց տեղը սահմանելու հրամայականին։ Բոլորը զգում են, որ «անվտանգ ապաստարանում» նստելն անհնար է։ Խնդիրն այն է, որ ներկայիս խառնաշփոթը բերած ԱՄՆ-Իսրայել դաշինքը խիստ հակասական է։ Անգամ նրանք, ովքեր հավատում են այն առասպելին, թե պատերազմի էությունը ժողովրդավարության պաշտպանությունն է իրանցի մոլլաների ամբողջատիրությունից (տոտալիտարիզմ), ի վիճակի չեն գնահատել Իսրայելի տեղը նման պատերազմում, քանզի ակներեւ է, որ Իսրայելի…

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Նավթի բլեֆը կամ ինչի՞ մասին է Իրանի դեմ պատերազմը

Այս օրերին ամենից շատ խոսվում է Հորմուզի նեղուցի ու նավթի մասին: Կարծես՝ Իրանի պատերազմի գլխավոր պատճառը նավթն ու Հորմուզն են: Ըստ պաշտոնական տվյալների, անցած 30 տարում նավթի համաշխարհային սպառումը աճել է ընդամենը 45%-ով եւ դրա հիմնական պատճառը Չինաստանն ու Հնդկաստանն են: 45 տոկոսը իրականում մեծ թիվ չէ:

· Արա Արայան

Վերլուծական

Իրանի մարտավարությունը կարող է ընդլայնել ռազմական գործողությունների աշխարհագրությունը

ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի վրա երկար սպասված հարձակումը անակնկալ չէր։ ԱՄՆ-ի վճռական նվիրվածությունը իրանական խնդրի ռազմական լուծմանը արդեն իսկ ակնհայտ էր ԱՄՆ-Իսրայել նախորդ ռազմական հարձակման ժամանակ։ Միակ նորությունն այն է, որ այս անգամ աշխարհը անմիջապես բախվեց բոլորովին այլ ռազմական իրավիճակի։

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Ուժը ծնվում է գիտակցված իրավունքից

Պատերազմը սրվում է ամբողջ աշխարհում։ Ճիշտ է, դեռ շատ վաղ է այն վերջնականապես բնութագրել որպես Երրորդ համաշխարհային պատերազմ, բայց նման զարգացման բոլոր ախտանիշները հստակ տեսանելի են։ Մենք արդեն ականատես ենք եղել բազմաթիվ ռազմական եւ քաղաքական հրաշքների. սա պատերազմի բոլորովին այլ տրամաբանություն է, քան մենք սովոր էինք տեսնել անցյալ դարում։ Բայց մեկ բան չի փոխվել եւ երբեք չի փոխվելու մարդկության պատմության մեջ։

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Թիրախն արաբական աշխա՞րհն է

Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի պատերազմի ընթացքը Մերձավոր Արեւելքի բոլոր փոքր երկրներին ստիպում է մտածել իրենց ճակատագրի մասին։ Ամեն բան, ինչի վրա այս երկրները կես դար հույս են դրել սեփական անվտանգությունն ապահովելու համար, սկսել է աշխատել իրենց դեմ։ Ամերիկյան ռազմակայաններն ու կապիտալը անվտանգության եւ բարգավաճման աղբյուրից վերածվել են գոյաբանական սպառնալիքի։ Եղբայրական ու բարիդրացիական հարաբերությունները վերածվել են փոխադարձ ատելության եւ ագրեսիայի։

Վերլուծական

Իրանի մասին ե՛ւ լավը, ե՛ւ ամեն ինչ…

Հայաստանում Իրանի հանդեպ տարածված դիրքորոշումը հանգում է հետեւյալին՝ «Իրանի մասին կա՛մ լավ, կա՛մ ոչինչ»։ Իրանի հանդեպ հայերի ջերմ դիրքորոշումը լուրջ հիմքեր ունի՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ եռակի շրջափակված Հայաստանի համար Իրանի ճանապարհը հայերն անվանում էին «կյանքի ճանապարհ»։ Հայ ժողովրդի հավաքական հիշողության մեջ ամրապնդված այս ձեւակերպումը եւ ջերմ դիրքորոշումն Իրանի հանդեպ նաեւ պաշտոնական մակարդակով էր ամրագրված։ Իրանի հետ «հատուկ հարաբերությունների» կարեւորությունն էին ընդգծում պաշտոնական Երեւանի տարբեր կառավարիչներ՝ հանգամանք, որն անգամ ՀՀ-ԱՄՆ միջպետական հարաբերությունների համար…

· Նարինե Մկրտչյան

Վերլուծական

Ի՞նչ են քննարկում հայ-ադրբեջանական քաղհասարակության ներկայացուցիչները

Շարունակվող հանդիպումների քննարկումների բովանդակությունը դեռեւս չի հրապարակվում։ Սակայն որոշ մասնակիցների՝ հրապարակայնորեն արտահայտած մտքերը ենթադրում են, որ նրանց մտահոգությունն առանցային մի հայեցակետի շուրջ է՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունները դեռեւս պատրաստ չեն նման քննարկումների։ Նրանք այս եզրակացությունը հիմնավորում են հասարակության տարբեր շերտերի արձագանքներով այն փաստի նկատմամբ, որ քննարկումները տեղի են ունենում։

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Օրակարգը որոշում են ազգային շահն ու ուժ կիրառելու իրավունքը

Միացյալ նահանգների ու Իսրայելի կողմից Իրանի վրա երկար սպասված հարձակումն անակնկալ չէր։ ԱՄՆ-ի վճռական նվիրվածությունը իրանական խնդրի ռազմական լուծմանը արդեն իսկ ակնհայտ էր ԱՄՆ-ի եւ Իսրայելի նախորդ ռազմական հարձակման ժամանակ։ Միակ նորությունն այն է, որ այս անգամ աշխարհը անմիջապես բախվեց բոլորովին այլ ռազմական իրավիճակի։ Անցյալ տարվա տասներկուօրյա պատերազմի համեմատ՝ Իրանի ռազմական դիմակայության ներկայիս փուլը Իսրայելին եւ ԱՄՆ-ին որակապես տարբեր է։ Ռազմական գործողությունների հենց սկզբից Իրանը պատերազմը տարածեց իր սահմաններից դուրս։

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Հայերը եւ ազգային ինքնորոշման վախը

2020-2023 թթ. պատերազմը եւ ՀՀ իշխանությունների հանձնառությունը խաղաղությանն ու պետական ինքնիշխանությանը՝ սահմանել են հայկական պետականության անվտանգության վերաբերյալ քննարկումների շրջանակը: Մասնավորապես՝ վերջին տարիներին հայ ժողովրդի շարունակական պատմական ձախողումների հիմքում ընկած պատճառները դարձել են սիրված թեմա: Տարբեր տրամաչափի հայ գործիչներ վաղուց համոզված են, որ ձախողումների հիմնական պատճառը հայերի հակումն է «պատմական արդարության վերականգնման» մասին քաղաքական երեւակայություններին, այսինքն՝ կորուսյալ հայրենիքի, «Հայաստանի նախկին մեծության» վերադարձը, աշխարհում հայ ժողովրդի առանձնահատուկ…

· Մանվել Սարգսյան