
Հայկական պետականության խնդիրները. Ո՞ւմ է պատկանում Հայաստանի Հանրապետությունը
Սեպտեմբերի 18-20-ը Երեւանում «Փոխադարձ վստահություն, միասնություն եւ պատասխանատվություն» նշանաբանի ներքո անցկացվեց Հայաստան-Սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովը: Այն հավաքել էր 71 երկրների ավելի քան 1800 մասնակիցներ: Մեծ պատվիրակություններ էին ժամանել Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Կանադայից, Ֆրանսիայից, Լիբանանից, Սիրիայից, Իրանից, Թուրքիայից եւ Վրաստանից: