Ընթացիկ համար#44/2026
ACNIS reView

Վերլուծական

Վերլուծական

Ղարաբաղյան շարժման սկիզբը եւ «Ղարաբաղ» կոմիտեի կազմավորումը

Ղարաբաղյան շարժման երեսուներորդ տարեդարձի մոտեցմանը համընթաց, մեծ հետաքրքրություն է նկատվում Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման համար այս լայնածավալ ժողովրդական շարժման ակունքների հանդեպ: Սակայն, ինչպես սովորաբար պատահում է պատմական փաստերը լուսաբանելու ժամանակ, ակներեւ է ոչ այնքան վաղ անցյալի պատմության փաստերի աղավաղումը: Ընդ որում`առանց որեւէ հատուկ իմաստի ու նպատակի: Պարզապես մարդիկ տարբեր կերպ են նայում աշխարհին եւ տարբեր կերպ էլ նշանակալիություն են տալիս այս կամ այն փաստերին: Եվ քանի որ այս Շարժման զգալի թվով մասնակիցներ ողջ են, դեր են խաղում նաեւ գործընթացներին սեփական…

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Օրենքի իշխանությունը

«Սկիզբ առած բարեփոխումների նկատմամբ հանրային վստահությունն օրեցօր ավելացնելու համար չպետք է տպավորություն թողնել, որ սահմանադրական կարգը փոխվել է, բայց կառավարման գործելաոճը, տնտեսական եւ սոցիալական կարգերը մնացել են նույնը: Քաղաքական կոալիցիան պարտավոր է վեր հանել առարկայական եւ ենթակայական բոլոր խոչընդոտներն ու խնդիրները, որոնք թույլ չեն տալիս պատշաճ թափ հաղորդել երկրի զարգացմանը եւ ստեղծել սոցիալական արդարության միջավայր»։ Սա մեջբերում է ՀՅԴ Բյուրոյի եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի՝ այս տարվա փետրվարի 1-ի համատեղ նիստում ընդունված հայտարարությունից:

· Սարո Սարոյան

Վերլուծական

Անվտանգության խնդրի շուրջ շահարկումները ճնշում են Հայաստանի քաղաքացիների ազատ կամքը

Հայկական բանակի ստեղծման տարեդարձի տոնակատարության օրերին երկրում իշխանությունների կողմից իրականացվող անվտանգության քաղաքականության շուրջ բուռն բանավեճ էր ընթանում: Այս հարցի վերաբերյալ կարծիքներն այնքան հակասական էին, որ որոշ գործիչներ ընդհանրապես հրաժարվեցին բանակի ստեղծման տարեթիվը տոն համարել: Նման կարծիք արտահայտելու հիմնական փաստարկն այն էր, որ Հայաստանում գործող վարչակարգը անվտանգության թեման վերածել է քաղաքացիների ազատ կամքի ճնշման լծակի: Եվ դրանում իմաստ կա. ներկայումս ամենատարածված ձեռնածությունները հիմնված են բանակի, պատերազմի եւ զինծայողների ճակատագրի թեմայի վրա: Սակայն իրավիճակի…

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Ի՞նչ են հետապնդում գերտերությունները Մերձավոր Արեւելքում

2017 թվականի սեպտեմբերի 25-ին անցկացված իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն, դրան հաջորդած՝ Իրանի աջակցությամբ Իրաքի ուժերի կողմից Քիրքուք քաղաքի գրավումը եւ, ի վերջո, Սիրիայի Աֆրին նահանգում Թուրքիայի ռազմական էքսպանսիան էլ ավելի են համոզում, որ «Իսլամական պետության դեմ միջազգային գործողության» իրական նշանակալի արդյունքը դարձավ տարածաշրջանում քրդական գործոնի ակտիվացումը: Իրաքի եւ Սիրիայի փլուզման փաստերը ներունակորեն ծանրակշիռ խնդիրներ չեն աշխարհի ու տարածաշրջանի քաղաքական գործընթացների վրա ինքնուրույն ազդեցություն գործելու առումով: Դրանք ավելի շուտ լքված տարածքներ են, որոնք դաշտ…

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Ինչո՞ւ է օլիգարխիան սիրում խրատներ կարդալ հասարակության գլխին

Ցանկացած քրեաօլիգարխիկ վարչակարգ բնույթով անխիղճ ու անամոթ է: Իմաստ չունի հատուկ ծավալվել այս թեմայով. խղճից զուրկ մարդկանց իշխանատենչությունն ու փողատենչությունը սահմաններ չունի: Սահման կարող է դնել միայն վախը: Անգութ մարդը միայն մյուսների կողմից իր անձի ֆիզիկական վերացման սպառնալիքից է վախենում:

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Ինքնության ճգնաժամ

Նոր տարվա օրերին տեղի ունեցած եւ լայն հասարակության ուշադրությունը գրաված երկու իրադարձություն արդիականացրին քաղաքականության մեջ ինքնության բացառիկության թեման: Խոսքը մեր հարեւան Իրանում տեղ գտած խռովության եւ Հայաստանի պաշտպանության նախարարի՝ որպես «խաչքավոր», Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության պատարագին մասնակցության մասին է: Այդ դեպքերն իրարանցում առաջացրին սոցցանցերում եւ, պետք է ասել, խթանեցին բավական լուրջ ու ողջամիտ հարցադրումներ: Նկատելի է, որ Հայաստանի հասարակությունը ջանում է գտնել կենսականորեն կարեւոր շատ հարցերի պատասխանները: Մասնավորապես՝ մարդկանց հետաքրքրում է նշված…

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Ինչո՞ւ ուսանողական շարժումը մտավ փակուղի

Տարկետման վերացման դեմ ուսանողական բողոքը չհասավ իր նպատակին: Իշխանությունների հետ մի շարք բանակցություններ եւ կլոր սեղանի համատեղ քննարկումներ անցկացնելիս՝ ուսանողները հանդիպեցին վոլյունտարիստական մոտեցումների: Օրենքն ընդունվեց: Բողոքն ի զորու չեղավ իր շարքերում ներառել բնակչության մյուս շերտերին: Մնում էր միայն դիմել ծայրահեղ միջոցի՝ հացադուլի:

Վերլուծական

Մարդկանց ինչի՞ն է պետք պետությունը. արժե՞ քննարկել այս հարցը

Վերջերս հանրային քննարկումներում, որոնք առնչվում են հայաստանյան իշխանությունների քաղաքականության մեջ ի հայտ եկած «ազգ-պետություն» ոչ միանշանակ ընկալված գաղափարին, ավելի հաճախ է ծագում այն հարցը, թե որն է հայկական պետության իմաստը: Այս առթիվ կարծիքները կիսվում են. շատերը պետության իմաստը տեսնում են քաղաքացիների համար ազատության եւ հավասարության պայմանների ապահովման մեջ: Մյուսները համարում են, որ պետության հիմնական գործառույթները ժողովրդի անվտանգության եւ նրա սոցիալ-մշակութային զարգացման պայմանների ապահովումն է: Ընդ որում՝ կարելի է նկատել, որ այս մոտեցումները հակադրվում են միմյանց: Եվ դա արվում…

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Ինչի շուրջ են վիճում մերօրյա Հայաստանում (մաս 2)

20-րդ դարի երկրորդ կեսին եւ 21-րդ դարասկզբին ավտորիտար եւ քրեական վարչակարգերի ճիրաններից ազատված բազմաթիվ պետությունների փորձը գնալով ավելի գրավիչ է դառնում Հայաստանի երիտասարդ սերնդի համար: Քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք իրենց դրսեւորել էին՝ սկսած 2011 թվականից, եւ կիրառում էին խաղաղ անհնազանդության եղանակը, ծնունդ տվեցին նոր տիպի առաջին բանավեճին՝ երկրի ժողովրդավարացման գործում քաղաքական կուսակցությունների եւ քաղաքացիական շարժումների դերի շուրջ ազատ քննարկումներին: Ճիշտ է, սկզբում այդ քննարկումները միանգամից կոշտ բանավեճի բնույթ ստացան, քանի որ կողմերից մեկը կուսակցություններն…

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Ինչի շուրջ են վիճում մերօրյա Հայաստանում

Հայաստանում անկախության ողջ ընթացքում միշտ էլ եղել են հանրային վեճեր, բայց բանավեճի ինստիտուտ այդպես էլ չի ձեւավորվել: Դա պատահական չէ, քանի որ ի սկզբանե բոլոր սոցիալ-քաղաքական խնդիրների մասին իրենց տեսակետներն էին հայտնում քաղաքական ուժերի ներկայացուցիչները եւ այս կամ այն ​​ուժին աջակցող հասարակական գործիչները: Իշխանության համար պայքարը միակ շարժառիթն էր, որը խթանում էր հանրային քննարկումները` փիլիսոփայական վեճերի շարժառիթներ երբեք ի հայտ չեկան: Կուսակցական գաղափարախոսներին ոչ այնքան հետաքրքրում էր ճշմարտության որոնումը, որքան իրենց «միակ փրկարար ճշմարտությունը» բոլորին պարտադրելու նպատակը:…

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Արդյո՞ք հարաբերակցելի են ֆաշիզմը եւ քրեաօլիգարխիկ համակարգը

Ռուսական քարոզչամեքենան հերթական անգամ «Զվեզդա» հեռուստաալիքով եթեր արձակեց Հայաստանը վարկաբեկող տեսահոլովակ: Այս անգամ մեղադրանքները թափվեցին իշխանական կուսակցության վրա՝ նրան մեղադրեցին ֆաշիզմի մեջ, օգտագործելով Գարեգին Նժդեհի գործոնը, որի դրոշի ներքո թաքնվում է այդ կուսակցությունը: Առաջին անգամ չէ, որ ռուս քարոզիչներն օգտագործում են Նժդեհի կերպարը՝ Հայաստանին պարբերաբար այս կամ այն պահանջը ներկայացնելիս: Բայց այս անգամ ստեղծվել է մի իրավիճակ՝ ըստ «ե՛ւ ծիծաղ, ե՛ւ լաց» գծապատկերի:

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Արդարություն՝ հայկական ձեւով կամ երբ հավասարությունն ընկալվում է որպես նվաստացուցիչ մի բան

Հայաստանի խորհրդարանում պատգամավորական մանդատների մեծամասնություն ունի քաղաքական ուժերի երկու խմբակցություն: Նրանցից մեկը կոչվում է «Օլիգարխների ակումբ» (ՀՀԿ), մյուսը`օլիգարխի կուսակցություն («Ծառուկյան» դաշինք): Այսպես՝ օրերս երկրորդ կուսակցության պատգամավորները բարձրաձայնեցին հարկահավաքման գործում տեղ գտած անարդարության մասին եւ ուղղակի հուշեցին առաջին կուսակցությանը, թե որտեղ փնտրել թաքցված հարկերը (պաշտոնյաների ինչ-որ բիզնես-կառույցներում): Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նկարագրված իրադարձությունները տեղի են ունենում մի երկրում, որտեղ այդ երկու ուժերը վաղուց քաղաքացիներից բռնազավթել էին այն…

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Բանը ո՛չ գիտությունն է, եւ ո՛չ էլ՝ կոռուպցիան

ՀՀ կառավարության կողմից շրջանառության մեջ դրված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրինագիծը ուսանողական բողոքի մեծ ալիք է բարձրացրել: Ձեւավորվել է «Հանուն գիտության զարգացման» շարժում, եւ Երեւանում ուսանողները դասադուլ են անում:

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Հասարակությունը գիտի՞, թե ինչ է ուզում

Անցյալ շաբաթը նշանավորվեց երեք կարեւոր իրադարձություններով, որոնց կապը միմյանց հետ՝ առաջին հայացքից նկատելի չէ: Խոսքը Ռուսաստանի վարչապետի՝ Հայաստան կատարած այցի, 18 տարի առաջ՝ 1999թ. հոկտեմբերի 27-ին, խորհրդարանում երկրի պետական այրերի գնդակահարության, ինչպես նաեւ այս օրերին նախագահ Սերժ Սարգսյանի աննախադեպ հանրային աշխուժության մասին է:

· Մանվել Սարգսյան

Վերլուծական

Քաղաքական «աքցաններ» Հայաստանի համար

Գրեթե չորս տարի անց այն ժամանակից ի վեր, ինչ Հայաստանը հրաժարվեց Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելուց եւ հապճեպ անդամակցեց Եվրասիական միությանը, աշխարհում շատ ջրեր են հոսել: Սակայն, ինչպես տեսնում ենք, մեզանում խնդիրները չեն փոխվել: Իսկ առավել հետաքրքիրն այն է, որ Հայաստանը կրկին բախվեց նմանատիպ նոր համաձայնագրի ստորագրման խնդրին: Բավական տրամաբանական է, որ այս իրավիճակում երկրում քննարկվող ամենակարեւոր հարցն այն է, թե արդյոք այս անգամ կհաջողվի ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքել: Նույնիսկ հոկտեմբերի 13-ին Եվրոպական Միության եւ Հայաստանի միջեւ Համակողմանի եւ ընդլայնված գործընկերության…

· Մանվել Սարգսյան