Ընթացիկ համար#43/2026
Հեղինակ

Հայկ Փայտյան

Հրապարակումներ · 13

Վերլուծական

Փակել գյուղական դպրոց՝ նշանակում է դնել բուն գյուղի վերացման սկիզբը

Կառավարության մարտի 11-ի նիստին գաղտնի, չզեկուցվող հարցերի շարքում, որոշում է ընդունվել մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին, համաձայն որի՝ բյուջեում փող չլինելու պատճառաբանությամբ կրճատվել է որոշ ոլորտների ֆինանսական հատկացումը: Այդ թվում՝ ուժը կորցրած է ճանաչվել «Կրթության մասին» օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Պետությունը յուրաքանչյուր նոր ուսումնական տարում երաշխավորում է կրթության կարիքների համար միջոցների հատկացումը՝ նրա առաջանցիկությունն ապահովող չափաքանակով: Պետական բյուջեի ընթացիկ ծախսերում կրթության ֆինանսավորման տոկոսային հարաբերությունը չպետք է ցածր լինի…

· Հայկ Փայտյան

Ազատ ամբիոն

Նախարարն ընդդեմ Հայաստանի Հանրապետության

Օրերս ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդես եկավ ուղիղ եթերով, որտեղ հայտարարեց, որ չի պատրաստվում ենթարկվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան կայացրած վճռին։ Մի քանի ամիս տեւած դատական գործընթացների արդյունքում բավարարվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի ներկայացրած հայցը ընդդեմ Արսեն Թորոսյանի։

· Հայկ Փայտյան

Վերլուծական

Արդյոք արդարացվա՞ծ է համայնքների խոշորացումը

Կառավարության փետրվարի 6-ի նիստի ժամանակ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց ՀՀ վարչատարածքային բաժանման եւ ՏԻՄ մասին ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Դրանցով առաջարկվում է Լոռու մարզի Լերմոնտովո եւ Անտառաշեն համայնքների միավորմամբ ստեղծել միասնական Լերմոնտովո համայնքը, իսկ Տավուշի մարզում 19 համայնքների միավորմամբ՝ միասնական Իջեւան համայնքը։

· Հայկ Փայտյան

Ազատ ամբիոն

Ինչն է խանգարում զանգվածաբար ՀԴՄ կտրոններ տրամադրելու գործընթացին

Սույն վերլուծության մեջ մշտադիտարկման ենք ենթարկել ՀՀ կառավարության 2020թ. հունվարի 9-ի նիստի ընթացքում քննարկված հարցերից մեկը, որը վերաբերում էր ՀԴՄ կտրոններ տրամադրելու գործընթացի վերահսկողությանը։ Նիստում հնչել էին մի քանի կարծիքներ:

· Հայկ Փայտյան

Վերլուծական

Գլոբալիստներ եւ ազգայնականներ. ո՞ւմ բաժին կհասնի առաջատարի դափնին

Կա տիրապետող տեսակետ, թե ներկայի վերլուծության եւ ապագայի որոշակի կանխատեսման ակադեմիական ուսումնասիրության տեսանկյունից խիստ կարեւոր են անցած պատմական ուղու վերաիմաստավորումն ու գնահատումը` թույլ տրված սխալներից դասեր քաղելու եւ ապագայում դրանցից խուսափելու համատեքստում։ Պետք է նշել, որ հայկական իրականությունում այս առումով անարդարացիորեն գրեթե միշտ կարեւորվել է միայն սեփական պատմությունը` անուշադրության մատնելով համաշխարհային պատմության հարուստ փորձը, նրա արժեքավոր դասերը։ Մինչդեռ, ինչպես պնդում են բազմաթիվ հետազոտողներ, առանց համաշխարհային պատմության հղացքի փիլիսոփայությունն ըմբռնելու,…

· Հայկ Փայտյան

Ազատ ամբիոն

«Թավշյա» հեղափոխության յուրահատկությունները. արդյո՞ք Փաշինյանը ճիշտ էր, Սարգսյանը` սխալ

Ոմանք 2018թ. Հայաստանում կատարվածը համարում են հեղաշրջում։ Հասկանալու համար, թե դա իրո՞ք այդպես է, փորձենք տալ հեղաշրջում երեւույթի գիտական ամենակարճ բնութագրումը: Այսպես` հեղաշրջումը իշխանության բռնազավթումն է մի խումբ մարդկանց կողմից։ Հիմա` մի փոքր ավելի մանրամասն։ Ի տարբերություն հեղափոխությունների՝ հեղաշրջումները չեն ենթադրում ժողովրդական լայն շերտերի մասնակցություն, դեռ մի բան էլ հակառակը, որպես կանոն, հեղաշրջումներն իրենց բնույթով լինում են, այսպես կոչված, պալատական, այսինքն՝ մի խումբ մարդիկ, եւ շատ հնարավոր է` հենց գործող իշխանության ներսից, կազմակերպում են խռովություն ու դավադրություն…

· Հայկ Փայտյան

Ազատ ամբիոն

Հեղափոխությո՞ւն, հեղաշրջո՞ւմ, տեղափոխությո՞ւն, իսկ միգուցե բոլորովին ա՞յլ բան

Արդեն շուրջ մեկ տարի ութ ամիս է անցել Հայաստանում 2018թ․ տեղի ունեցած գարնանային հայտնի իրադարձություններից։ Սակայն մինչ օրս ինչպես հայ հասարակության, այնպես էլ համաշխարհային հանրության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչներին հետաքրքրում է, թե այնուամենայնիվ ի՞նչ է կատարվել ու կատարվում Հայաստանում։ Արդյո՞ք տեղի ունեցածը հեղափոխություն էր, հեղաշրջում, թե, այնուամենայնիվ, իշխանափոխություն կամ, ինչպես արդեն շատերն են պնդում, ուղղակի տեղափոխություն։ Իսկ միգուցե Հայաստանում կատարվածը բոլորովին ա՞յլ բան էր։ Ահա այս եւ բազմաթիվ այլ հարցերի պատասխանները կփորձենք գտնել «ժամանակների խաչմերուկում»`…

· Հայկ Փայտյան

Վերլուծական

Ռազմական-քրեաօլիգարխիկ համակարգից անցում դեպի ամբոխավարություն

Յուրաքանչյուր իշխանություն ունի իր սոցիալական, քաղաքական եւ գաղափարական հենարանները: Ըստ այդմ էլ պետությունները կառավարման համակարգի տեսանկյունից ենթարկվում են տիպաբանական բաժանման։ Դեռեւս մ․թ․ա․ 4-րդ դարում հին հույն մեծանուն փիլիսոփա Արիստոտելը՝ առաջնորդվելով իշխանական համակարգի էութենական բովանդակությամբ, նշում էր, որ իր համար ընդունելի պետական կառավարման մոդելներն են՝ արիստոկրատիկ, միապետական եւ ժողովրդավարական ձեւերը: Հատկանշական է, որ հեղինակը՝ զարգացնելով կառավարման տիպօրինակների վերաբերյալ իր մտքերը, առաջ էր քաշում այն տեսակետը, ըստ որի՝ վերը նշած համակարգերից ոչ մեկն ապահովագրված չէ…

· Հայկ Փայտյան

Ազատ ամբիոն

Եվ-ե՞ւ, թե՞ կամ-կամ

Այո, խոսքը վերաբերում է արտաքին քաղաքական վեկտորին։ Եվ, ընդ որում,սա այն հարցադրումն է, որն, ինչպես արդեն ասվեց, հարյուրամյակների ընթացքում եղել է մեր առջեւ ծառացած կարեւորագույն մարտահրավերներից մեկը եւ մշտապես գտնվել է մեր պետական այրերի, թագավորների, ու, ընդհանրապես, մեր ժողովրդի ապագայով մտահոգ յուրաքանչյուրի ուշադրության տիրույթում: Բոլորս գիտենք, որ հայոց հայրենիքը՝ Հայկական լեռնաշխարհը, գտնվել է գրեթե բոլոր ժամանակների երկու, երեք, երբեմն նաեւ մի քանի քաղաքակրթական, ռազմաքաղաքական, տնտեսական, մշակութային աշխարհների բախման ու խաչման կիզակետում։ Հետեւաբար` իր բնօրրանում ապրող հայ…

· Հայկ Փայտյան

Ազատ ամբիոն

Նոր Սահմանադրության հրամայականը

Հայաստանի Հանրապետության նոր իշխանությունները եւ, առաջին հերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած՝ 7-րդ գումարման ԱԺ ընտրությունների նախընտրական ծրագրում ներառել էին կետեր, որոնք վերաբերում էին գործող Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի փոփոխությանը (այդ փոփոխությունների անհրաժեշտության մասին ներկայիս իշխանության ներկայացուցիչները բազմիցս խոսել են նաեւ «ընդդիմադիր» եղած ժամանակ), սակայն իշխանությունը ստանձնելուց հետո որեւէ քայլ չի կատարվել Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի փոփոխության ուղղությամբ։ Անգամ սուպերվարչապետական կառավարման համակարգը, որն անձամբ…

· Հայկ Փայտյան

Ազատ ամբիոն

Մերժված համակարգ՝ նորի բացակայության պայմաններում

2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին հարյուր հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոց՝ մերժելու գործող համակարգը։ Կասկածից վեր է, որ այդ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը գոնե սկզբնական շրջանում հետապնդում էր մեկ նպատակ՝ ամեն գնով հասնել նրան, որ նոր վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը հրաժարական տա։ Ի սկզբանե հանրահավաքների, երթերի օրակարգում չկար որեւէ այլ նպատակ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելը։ Դրա մասին էր վկայում անգամ հավաքների հիմնական «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսը։ Միով բանիվ՝ կարող ենք արձանագրել, որ այդ օրերին Հայաստանի ներքաղաքական կյանքում կատարվող վերոհիշյալ…

· Հայկ Փայտյան

Ազատ ամբիոն

Ինչո՞ւ չի կայանում ընդդիմության ինստիտուտը

21-րդ դարում ժողովրդավարական պետությունների բնականոն զարգացման գործընթացում թերևս ընդդիմության դերը դժվար է թերագնահատել։ Ուժեղ, կայացած և պրոֆեսիոնալ ընդդիմությունն է, որ իր նպատակասլաց գործունեությամբ պետք է մշտապես զգոն պահի օրվա իշխանություններին, ստիպի նրանց զերծ մնալ իշխանությունը չարաշահելուց և իր ստվերով հարկադրի իշխանություններին ցանկացած քայլ կատարելիս «յոթ չափել, մեկ կտրել»։

· Հայկ Փայտյան