Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Գրքի մեկնություն

«Գիշերային թռիչք»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 
Անտուան դը Սենտ-Էքզյուպերի, «Գիշերային թռիչք», թարգմանությունը՝ Շուշանիկ Թամրազյանի, «Էդիթ Պրինտ», 2017

«Գիշերային թռիչք» վիպակն Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի երկրորդ արձակ ստեղծագործությունն է: Փոստային առաքումներ իրականացնող ավիաընկերության տնօրեն Ռիվիերն ու իր գործընկերները պայքարում են հանուն գիշերային թռիչքների, որոնք անասելի խիզախում են պահանջում օդաչուներից:

Վիպակում պատկերված են կյանքի եւ մահվան սահմանեզրին կանգնած մարդու ապրումները, մահը ժխտող անխորտակ հույսը: «Գիշերային թռիչքը» դառնում է խորհրդածություն մարդկային կյանքի արժեքի եւ իմաստի շուրջ:

Ռիվիերի նախատիպը «Աէրոպոստալի» տնօրեն Դիդյե Դորան է, որ հայտնի էր իր անզիջում սկզբունքայնությամբ: Վիպակն առաջին անգամ լույս է տեսել 1931 թվականին, «Գալիմար» հրատարակչությունում, նույն թվականին այն արժանացել է «Femina» գրական մրցանակի՝ համընդհանուր ճանաչում բերելով հեղինակին: «Գիշերային թռիչքը» երկու անգամ էկրանավորվել է (1933 եւ 1979 թվականներին):

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: