Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Գրքի մեկնություն

«Փրկե՞նք հայրենիքը» Տիգրան Հայրապետյան

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

«Փրկե՞նք հայրենիքը», Տիգրան Հայրապետյան, տարածաշրջանային վերլուծություններ, հատոր երրորդ, 392 էջ, Նյու Մեգ, 2023թ.:

Տիգրան Հայրապետյանի վերլուծությունների երրորդ հատորը բովանդակում է նրա առաջին երկու հատորներում հնչեցրած հարցերի պատասխանները։ Առաջին երկու հատորներում հեղինակը ճշգրտորեն, գրեթե մարգարեական կանխատեսմամբ ախտորոշում է Հայաստանի ու տարածաշրջանի առջեւ այսօր ծառացած խնդիրները։ Նա քննարկում է Արեւմուտքի ու Արեւելքի հավակնությունները եւ նրանց ծրագրերում Հայաստանի դերը։ Սույն հատորում հավաքված են հեղինակի այն հոդվածները, որոնցում նա պատասխաններ է փնտրում ու տալիս «Երկիրը ծանր վիճակից դուրս բերելու համար ի՞նչ պետք է անել» հարցին։

Տիգրան Հայրապետյանն այս հատորում ներկայացրել է Արցախի խնդրի կարգավորման 5 տարբերակ, վերլուծել բոլոր դետալները, իրար կողքի դրել փաստերը, համաշխարհային պատմության օրինակներն ու պատմական փորձը եւ դուրս բերել Հայաստանի համար լավագույն լուծումը։ Գրքում հեղինակը 44-օրյա պատերազմից ավելի քան 25 տարի առաջ կանխատեսել է, թե որ ուղղությամբ է թշնամին հարձակվելու Հայաստանի վրա եւ ինչ պետք է անել դիմակայելու համար։

Պետականության կառուցումն, ըստ Տիգրան Հայրապետյանի, համազգային խնդիր է: Հարցերի լուծումները քաղաքագետը շարադրել է տասնամյակներ առաջ, որոնք արդիական էին թե՛ վերջին պատերազմից առաջ եւ թե՛ այսօր՝ մեր այս անորոշ ներկայում. «Հայ ժողովուրդը մենակ է մնացել իր անսահման հավակնությունների ու աննշան հնարավորությունների հետ: Իրադրությունը պահանջում է առաջ քաշել նոր ազգային ու համամարդկային գաղափարներ, եւ որքան էլ այս երկուսի համադրումը ժխտում է մեր ավանդական մտածողությունը, դա միակ, իրականությամբ թելադրված հնարավորությունն է»,- այս եզրակացությանն է հանգել հեղինակը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: