Շաբաթ, Դեկտեմբերի 14, 2019

Գրքի մեկնություն

Յան-Վերներ Մյուլլեր, «Ինչ է պոպուլիզմը»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Յան-Վերներ Մյուլլեր, «Ինչ է պոպուլիզմը», թարգմանությունը՝ Հովհաննես Նիկողոսյանի, «Նյումեգ» հրատարակչություն, 2019թ.

Հեղինակը Պրինստոնի համալսարանի դասախոս Յան-Վերներ Մյուլլերն է: Սա գիրք է, որը տալիս է պոպուլիզմի հայեցակարգային նկարագրությունը. այն պետք է ընթերցողին օգնի ճանաչելու մտահոգիչ զարգացումների բնութագրիչները: Թարգմանիչ Հովհաննես Նիկողոսյանի խոսքով՝ գիրքը լիարժեք ներկայացնում է ողջ աշխարհում վերջին տասը տարիների քաղաքական միտումները:

Աշխատության վերնագիրը ոչ թե հռետորական, այլ գիտական հարց է, որն ունի պատասխան։ Խմբագիր Գնել Նալբանդյանը կարծում է, որ սա, առաջին հերթին, մասնագիտական շրջանակների, համալսարանների հասարակագիտական, քաղաքագիտական, իրավագիտական ֆակուլտետների համար է, բայց այն կհետաքրքրի նաեւ շարքային ընթերցողին՝ նրան, ով ապրում է պոպուլիստական դարաշրջանում:

Իսկ ի՞նչ է իրականում պոպուլիզմը, ովքե՞ր են պոպուլիստները։ Պոպուլիզմը մարդկանց մոտեցնո՞ւմ է իշխանությանը, թե՞ վտանգում է ժողովրդավարությունը։ Սույն գրքում կարելի է գտնել արդիական այս հարցերի պատասխանները: Այդտեղ ներկայացված են պոպուլիզմի պատմական ակունքները, եւ բերվում են Լատինական Ամերիկայի, Եվրոպայի ու Միացյալ նահանգների ամենահանրաճանաչ պոպուլիստների օրինակները:

Գիրքը կօգնի տարբերելու իշխանության հասցեին լեգիտիմ ու կարեւոր քննադատությունը պոպուլիստական քննադատության վտանգից:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am