Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Գրքի մեկնություն

Սյունե Սեւադա, «Կախվածություն»

Օգտվողների գնահատում. 3 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Սյունե Սեւադա, «Կախվածություն», բանաստեղծությունների եւ պատմվածքների ժողովածու, Անտարես, 2019թ.

Գիրքը ներառում է գրողի վերջին երեք տարվա աշխատանքները, չնայած որ Սյունեն գրում է արդեն ութ տարի։ Ներկայացված են կայքում հրապարակված, ամսագրերում տպագրված եւ այլ լեզուներով թարգմանված որոշ պատմվածքներ, ինչպես նաեւ դեռեւս չհրապարակված գործեր։ Պատմվածքի թեմաները չունեն ուղղվածություն, որոշները սոցիալական են, որոշներն՝ ավելի զգայական, մի մասում մարդու ներսի պայքարն է բռնության, սեփական ցանկությունները զսպելու, անհաշտ լինելու դեմ, կամ էլ դրսի պայքարը․ որոշ պատմվածքներ հղում ունեն Արցախյան ազատամարտին։ Պատմվածքներում հիմնականում նկատվում է հավասարության, խաղաղության ու ազատության ձգտելու գիծը։

Գիրքը վերնագրած է «Կախվածություն», քանի որ կերպարները չեն փորձում փախչել խնդիրներից՝ չնայելով ներսի-դրսի հանգամանքներին, այլ կարծես բոլորն էլ մնում են կողք կողքի, նույն երկրում, նույն իրավիճակում՝ անկախ բոլոր դժվարություններից, ընտրելով լուծումը փախուստի փոխարեն։ Եվ գիրքն էլ, կարծես թե, ցանկանում է մարդկանց հուշել՝ դադարեցնել փախուստը, մնալ, ընդունել ու փոխել կախվածությունը։

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երեւանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի տվյալներով՝ 2019 թվականի ապրիլ եւ մայիս ամիսների վաճառքի ցուցանիշներով այս գիրքը գլխավորել է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: