Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Գրքի մեկնություն

Ռուբեն Մելքոնյան, Նաիրա Պողոսյան, «Փախուստ էրգրից»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ռուբեն Մելքոնյան, Նաիրա Պողոսյան, «Փախուստ էրգրից», գիտահանրամատչելի, 344 էջ, «Նյու Մեգ» ՍՊԸ, 2022թ.:

Ի՞նչ եղավ այն հայերի հետ, որոնք 1915 թվականին մնացին Օսմանյան կայսրությունում։ Պետական ի՞նչ քաղաքականություն էր որդեգրել Թուրքիան նրանց նկատմամբ։ Ինչպե՞ս ստացվեց, որ 1920 թվականից հետո Խորհրդային Միությունն ուսումնասիրում էր Կարսի եւ Սեւրի դաշնագրերը եւ լրջորեն քննարկում Կարսն ու Արդահանը Թուրքիայից ետ պահանջելու խնդիրը։

Խորհրդային Հայաստանի ներգաղթի հայտարարությունն ինչո՞ւ հայտնվեց Խորհրդային Միության եւ Թուրքիայի՝ պատմական դիմակայության, բայց քաղաքական նոր կարգով եւ մեթոդներով ձեւավորվող հարաբերությունների ճիշտ մեջտեղում եւ ամենավտանգավոր կետում։

Գիրք, որին սպասում էին հատկապես նրանք, ովքեր նկատում էին թուրք պատմաբանների ակտիվ աշխատանքը պահոցներում։ Այն պահոցներում, որտեղ հնարավոր է գտնել փաստաթղթեր ու տեղեկություններ Հայոց ցեղասպանության, փրկվածների եւ նրանց ժառանգների մասին։ Այս անգամ պահոցներում մանրամասն եւ խնամքով աշխատել են երկու հայ թուրքագետ։

Նրանք գտել եւ ներկայացնում են «խիստ գաղտնի» դասիչի ներքո պահված ու մինչեւ այս անհայտ տեղեկություններ այն հայերի մասին, որոնք բռնեցին էրգրից Հայաստան «փախուստի» ճանապարհը։ Ինչու եւ ինչպես որոշեցին, եկան եւ մնացին. այս գրքում պատմում են հենց իրենք՝ Թուրքիայի հայերը եւ նրանց սերունդները։ Ցեղասպանության տրավմայից մինչեւ Հայաստանում գետոյացման գործընթաց. ինչերի միջով են անցել հայրենադարձները:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: