Ընթացիկ համար#43/2026
Համար

#19/2021

6 հունիսի, 2021 թ.

ԽմբագրականՎերադարձ ի շրջանս յո՞ւրՀայաստանն արդեն մի քանի տարի է, ինչ խորհրդարանական կառավարման երկիր է, ու այս տարիների ընթացքում տապալվել է այն ամենը, ինչը հնարավոր էր՝ ազգային անվտանգությունը, արտաքին քաղաքականությունը, տնտեսությունը, մշակույթը, գիտակրթական, առողջապահական եւ մյուս ոլորտները: Երկրում ձեւավորվել է անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտ: Թե որքանով է դա պայմանավորված գործող վարչապետի անձով ու նրա «ուսապարկերով», իսկ որքանով՝ կառավարման մոդելով, միարժեքորեն դժվար է ասել, սակայն փաստ է, որ հակակշռող լծակները վատ են աշխատում, եւ մեկ անձ կարողանում է ցանկացած որոշում կայացնել:6 հունիսի, 2021 թ.ՎերլուծականՀԱՊԿ-ից օգնություն սպասելիսՄայիսի 12-ից հետո Հայաստանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, թերեւս, ամենախայտառակն ու ամենածանրն է հետպատերազմյան ամբողջ յոթամսյա շրջանի խորապատկերին: Այդ օրն առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի մի քանի զորամիավորումների հրամանատարների կազմակերպմամբ՝ ազերի զինծառայողների մի խումբ Սյունիքի մարզի վարչական տարածքում գտնվող Սեւ լճի մերձակայքում հատելով ՀՀ պետական սահմանը, մոտ 3-3,5 կմ խորանում է մեր տարածքում եւ դիրքավորվում բարենպաստ բարձունքներից մեկի՝ Իշխանասարի վրա, որտեղից նրանց այլեւս ոչ մի պայմանով հեռացնել չի հաջողվում: Զորախումբը՝ շուրջ 200 զինծառայող, պնդում էր, որ այդ տարածքը…Գեւորգ Բրուտենց6 հունիսի, 2021 թ.Ազատ ամբիոնՎտանգը մոտենում է մեր միջնաբերդինԼեւոն Տեր-Պետրոսյանը 88-ին քաղաքական հարթակում հայտնվեց կոմունիստների դեմ իր բոցակեզ ելույթներով, որոնցից հեղվում էին ատելություն ու մաղձ: Նա Գերագույն խորհրդի նախագահ դարձավ այդ իսկ եղանակով՝ թույնի հսկայական չափաբաժին ուղղելով նույն կոմունիստներին, որոնց այդ պահին ներկայացնում էր մի հայրենասեր, օրինապաշտ ու արժանավոր հայ մարդ՝ Վլադիմիր Մովսիսյանը: Տեր-Պետրոսյանի ոչնչացնող ելույթը պսակվեց մեծ հաջողությամբ՝ նա այլեւս Հայաստանի ղեկին էր, հաջորդ տարի՝ արդեն Հանրապետության օրինական նախագահ: Աստիճանաբար սկսեց ուրվագծվել նրա ատելությունն Արցախի ու արցախցիների նկատմամբ, ինչը մինչ այդ ընդգծված չէր,…Հրաչուհի Փալանդուզյան6 հունիսի, 2021 թ.Շաբաթվա անցուդարձ29 մայիսի - 5 հունիսիՄայիսի 30-ին Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Լոռռւ եւ Արագածոտնի մարզերում: Այս այցերի հետ կապված՝ «Փաստ»-ի Լոռու աղբյուրներն ուշագրավ մանրամասներ են հայտնել: Այսպես՝ Վանաձոր քաղաքում Փաշինյանը հանձնարարել է հանդիպումը կազմակերպել անպայման նույն դահլիճում, որտեղ նախօրեին հանդիպում էր ունեցել Ռոբերտ Քոչարյանը: «Ասել է, որ սկզբունքի հարց է ու սպառնացել, որ եթե դահլիճը չլցվի, պատասխանատուները լուրջ խնդիրներ կունենան»: Հանձնարարությունը պատշաճ կատարելու համար, ըստ «Փաստի» աղբյուրի, Վանաձորի մերձակա գյուղերից հանդիպմանը մարդիկ են բերվել: Հանդիպումից հետո Վանաձորում Փաշինյանը քայլել է մոտ…6 հունիսի, 2021 թ.Գրքի մեկնությունՇառլ Ազնավուր, «Հայրս՝ այդ հսկան»Գիտեի՞ք, որ Ազնավուրը գրել է ոչ միայն բանաստեղծություններ, այլ նաեւ պատմվածքներ: Հայաստանի ազգային հերոսի ծննդյան տարեդարձի առիթով «Նյումեգը» հրատարակել է Ազնավուրի նովելների ժողովածուն:6 հունիսի, 2021 թ.