Ընթացիկ համար#43/2026
Համար

#31/2022

10 սեպտեմբերի, 2022 թ.

ԽմբագրականՓոխվստահության ցուցիչը եւ քաղաքական գործընթացներըՀետեւելով Հայաստանի ներկայիս զարգացումներին, կարող ենք ցավով արձանագրել, որ մեզանում քաղաքական գործընթացներ՝ որպես այդպիսիք, գոյություն չունեն: Եթե «քաղաքական գործընթաց» ասելով՝ հասկանանք խարդավանքները, դերակատարների փոխադարձ մեղադրանքներն ու վիրավորանքները, հանրահավաքները, երթերը, ապա կարելի է բացճակատ հայտարարել, որ Հայաստանում բուռն քաղաքական գործընթացներ են գնում: Բայց եթե փորձենք բանաձեւել, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում «քաղաքական գործընթաց» երեւույթը, ապա հակառակ եզրակացության կարող ենք հանգել:11 սեպտեմբերի, 2022 թ.ՎերլուծականԿհեռացնի՞ Իշխանը չարիքի իշխանությանըՆերքաղաքական եւ ներհայաստանյան իրավիճակը՝ պայմանավորված գլխավորապես իշխանությունների անխոհեմ հղացումներով ու ապազգային գործողություններով, ծայրաստիճան խճճվել է, իսկ վերջին օրերին՝ ուղղակի հասել լարման իր կիզակետին: Հանրությունն ալեկոծած առաջին ցնցումը օգոստոսի 14-ին էր՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում բռնկած խոշոր հրդեհի ու պայթյունների բերումով, որոնց զոհ դարձավ 16 մարդ, մի քանի տասնյակ քաղաքացիներ ստացան տարբեր աստիճանի վիրավորումներ: Ողբերգական միջադեպի շուրջ տարակարծությունները, աղմկոտ բանավեճերը երկար ժամանակ չէին հանդարտվում:Գեւորգ Բրուտենց10 սեպտեմբերի, 2022 թ.Ազատ ամբիոնԱյս խելացնոր երթեւեկությունը…Հայաստանի եւ մայրաքաղաք Երեւանի ավտոճանապարհային իրավիճակն օրըստօրե ավելի ու ավելի ահասարսուռ է դառնում. ամեն օր աշխատանքի գնացող-վերադարձող յուրաքանչյուր երրորդ քաղաքացի օրն առնվազն մեկ անգամ ականատես է լինում ավտովթարի: Վայրագ ավտովարումը, մոտոցիկլավարների խելացնոր ընթացքը, չնախատեսված վայրով փողոցը հատող հետիոտները դարձել են ամենատարբեր կարգի, այդ թվում եւ՝ մահվան ելքով ավտովթարների պատճառ: Այս ամենին եթե ավելացնենք ավտոմեքենաներից դղրդացող գերբարձր երաժշտությունը անգամ գիշերային ժամերին, ապա կարող է թվալ, թե երթեւեկում են ոչ թե 3000-ամյա քաղաքակրթություն ունեցող ազգի ներկայացուցիչներ, այլ…Նարինե Մկրտչյան10 սեպտեմբերի, 2022 թ.Շաբաթվա անցուդարձ3-10 սեպտեմբերիՍեպտեմբերի 6-9-ը Նիկոլ Փաշինյանը եռօրյա աշխատանքային այցով ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում էր, որտեղ մասնակցում էր «Բազմաբեւեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արեւելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին: Այն տեղի էր ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ: Կառավարության ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԺ նախագահի տեղակալներ Հակոբ Արշակյանը, Ռուբեն Ռուբինյանը, ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը եւ պաշտոնատար այլ անձինք: Վլադիվոստոկյան համաժողովի շրջանակներում կայացել է Փաշինյան-Պուտին հանդիպումը, որի…10 սեպտեմբերի, 2022 թ.Գրքի մեկնությունԻլոն Մասկ, «Երբ բոլորը քո դեմ են»Գիրքը պատմում է աշխարհի ամենահարուստ եւ ամենահաջողակ մարդու` Իլոն Մասկի մասին՝ այն դժվարությունների, որոնք նա հաղթահարել է։ Ամփոփված են մեջբերումներ Մասկի հարցազրույցներից ու ելույթներից:10 սեպտեմբերի, 2022 թ.