Հինգշաբթի, Հոկտեմբերի 01, 2026

Ô Գրքի մեկնություն

Իլոն Մասկ, «Երբ բոլորը քո դեմ են»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Իլոն Մասկ, «Երբ բոլորը քո դեմ են», փաստավավերագրական, թարգմանությունը՝ Արմինե Ղազարյանի, 212 էջ, «ԴաՎինչի», 2022թ.:

Գիրքը պատմում է աշխարհի ամենահարուստ եւ ամենահաջողակ մարդու` Իլոն Մասկի մասին՝ այն դժվարությունների, որոնք նա հաղթահարել է։ Ամփոփված են մեջբերումներ Մասկի հարցազրույցներից ու ելույթներից:

Թեմատիկ բաժիններով առանձնացված են հեղինակի գործունեության տարբեր ոլորտները՝ SpaceX եւ Մարսի գաղութացում, Tesla Motors եւ էլեկտրամոբիլների տարածում, SolarCity եւ կանաչ էներգետիկա: Բացի դրանից, մեջբերված են Մասկի կադրային քաղաքականության, աշխատանքի եւ, առհասարակ, նրա կյանքի մասին ուշագրավ հայտարարություններն ու գաղափարները:

Աշխատությունը, թերեւս, ամենաամփոփ ու ընդգրկուն հայալեզու աղբյուրն է, որով կարելի է պատկերացում կազմել աշխարհի ամենանպատակասլաց մարդու անցած ճանապարհի, անհաջողությունների ու հաջողությունների, ինչպես նաեւ ապագայի վերաբերյալ նրա տեսլականի մասին:

Շատերն են երազում աշխատել Իլոն Մասկի մոտ, բոլորը կարծում են, թե նա կենսուրախ եւ անհոգ առաջնորդ է: Բայց առանց մի փոքր խստության անհնար է ստեղծել գերհանրահայտ ընկերություններ: Որքան ավելի հայտնի էր դառնում ընկերությունը, այնքան ավելի հաճախ էր նրա առաջնորդը բարկանում. նա լքում էր հանդիպումներ, ազատում աշխատակիցներին եւ մենեջերներին: Հանգամանորեն կարող եք ծանոթանալ փակ դռների հետեւում Մասկի պահվածքի մանրամասներին:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: