#34/2022
2 հոկտեմբերի, 2022 թ.
ԽմբագրականԻրավունքի զորությունը1994 թվականին կրած ջախջախիչ պարտությունից եւ տարածքներ կորցնելուց հետո Ադրբեջանը շատ հստակ ուղեգիծ էր որդեգրել՝ արտաքին քաղաքականության հիմքում դնելով տարածքային ամբողջականության իրավունքի գաղափարը: Եվ պատահական չէր, որ միջազգային բոլոր հանդիպումների ժամանակ արծարծում էր Հայաստանի կողմից իր տարածքի 20%-ի «բռնազավթման» հարցը, իսկ տարբեր երկրների ղեկավարներից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հրապարակային հավաստիքներ էր «հավաքում» եւ լայնորեն տարածում մամուլով ու դիվանագիտական խողովակներով:
ՎերլուծականՄԱԿ-ում Փաշինյանի ելույթի երեւացող եւ չերեւացող ուղերձներըՆախորդ շաբաթ՝ սեպտեմբերի 22-24-ը Նյու Յորք կատարած եռօրյա աշխատանքային այցի շրջանակում, Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանին, որտեղ հանդես եկավ 20 րոպեանոց ելույթով: Կառավարության ղեկավարի ելույթի առանցքում դրված էր ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին՝ սեպտեմբերի 13-ի «ռազմական չհրահրված ու չարդարացված ագրեսիայի» եւ Հարավային Կովկասի կայունության համատեքստում դրա ընդհանուր ազդեցության հայեցակետը:
Ազատ ամբիոնՊետք չէ նեղացնել քրդերինՏարվա ընթացքում բազմաթիվ անգամներ Թուրքիայից փախչող շատ քրդեր են անցնում Հայաստանի սահմանը եւ հանձնվում հայկական կողմին՝ խնդրելով թեկուզ այստեղ բանտ նստել, բայց փրկել սեփական կյանքը։ Այստեղ որոշ ժամանակ պատիժ կրելով սահմանի ապօրինի հատման համար, քրդերը տեղափոխվում են եվրոպական որեւէ երկիր, որտեղ էլ հիմնականում միանում են հայկական քարոզչական եւ որեւէ այլ աշխատանքի։
Շաբաթվա անցուդարձ24 սեպտեմբերի - 1 հոկտեմբերիՍեպտեմբերի 25-ին Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ էին: Նշված համայնքում ընտրել են համայնքի ղեկավար եւ ավագանու անդամներ: ՏԻՄ ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել էր ընդհանուր թվով 314 տեղամաս: Դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել էր 4 տեղական հասարակական կազմակերպություն (դիտոդների ընդհանուր թիվը՝ 210):…
Գրքի մեկնությունՖրանսուա Մորիակ, «Իժերի կծիկը»Նոբելյան մրցանակի դափնեկիր, ֆրանսիացի բազմաժանր գրող եւ հրապարակախոս Ֆրանսուա Մորիակին՝ որպես սոցիալ-հոգեբանական ստեղծագործության վարպետի, գրական մեծ հռչակ է բերել «Իժերի կծիկը» վեպը: Այն 68-ամյա փաստաբանի մասին է, որը կյանքի մայրամուտին որոշում է օրագրության ձեւով կնոջը թողնել նրա հետ 50 տարի համատեղ կյանքում զգացած մարդկային ծանր ապրումները: