«Ձյան հոտը», Ահմեդ Ումիթ, ժանրը՝ գեղարվեստական արձակ, թարգմանությունը թուրքերենից՝ Արփի Աթաբեկյանի, 388 էջ, «Անտարես», 2023թ.:
Կան գրքեր, որոնք այնքան դժվար են կարդացվում, որ հաճախ մտածում ես անգամ ընթերցանությունը դադարեցնելու մասին: Կան նաեւ գրքեր, որոնք կարդալիս մինչեւ վերջին տողը չես ցանկանում աչքդ թարթել: Դրանք չափազանց հետաքրքիր են, գրված են պարզ ու հասկանալի:
Ներկայացվող գիրքը՝ թուրք գրող Ահմեդ Ումիթի «Ձյան հոտը», հենց այդպիսի գրքերից է:
Այն հեղինակի՝ դետեկտիվ ժանրում գրված լավագույն վեպերից մեկն է: Խորհրդային Միությունում ծավալվող դեպքերն առնչվում են ընկերության, դավաճանության եւ գաղափարախոսական խնդիրներին: Լարված սյուժեն ընթերցողին հետաքրքիր է եւ պահում է սպասման ու փնտրտուքների մեջ: