Friday, 04 October 2024

F Free Platform

Հողի եւ հացի կռիվ

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Կողմ եմ արդյունավետ հավաքներին, հայրենիքի համար տարբեր նախաձեռնություններին, բայց ո՞ւմ էր ձեռնտու՝ համաժողովրդական շարժում սկսել եւ ժողովրդին տանել ռուս խաղաղապահների մոտ, որպեսզի բողոք ներկայացնեն, թե ինչու միջանցքը չեն բացում։

Գիտե՞ր ժողովուրդը, որ իրեն տանում են այդ երթին, որպեսզի իր անունից դժգոհություն հայտնեն միակ փոքրիշատե աջակցից:

Մեր ժողովուրդը հասկացա՞վ, որ այդ անժամկետ շարժումը միայն հումանիտար խնդիրներ լուծելու նպատակ էր հետապնդում, որպեսզի միջանցքը վերաբացվեր ապրանքափոխադրումների եւ կենսական այլ կարիքների համար։

Արդյո՞ք Բրյուսելի հերթական եռակողմ բանակցություններից մեկ օր առաջ սկիզբ առած  համաժողովրդական շարժումը պետք է զերծ մնար «քաղաքական» ուղղվածությունից, երբ Արցախի լինել-չլինելու հարցն էր դրված զոհասեղանին։

Մեր ժողովուրդը գիտի՞ հայաքվեի մասին, դրա վերաբերյալ խոսք չկար, որի ստորագրահավաքով փորձում են մերժել եւ իրավական հարթություն բերել Արցախը Ադրբեջանի մաս ճանաչող պաշտոնավորներին։

Ո՞վ էր ամենաշատ պաշտպանվածը այդ երկու օրվա հավաքներում։ Արդյո՞ք Արցախը հանձնողի անունը կար։ Ցավոք՝ չկար: Հուսանք՝ համաժողովրդական շարժման հետագա ընթացքում այս հարցերը պատշաճ պարզաբանում կստանան:

Գոնե ես ինձանից գոհ եմ այնքանով, որ մեզ մոտ առաջին օրը իմ դժգոհությունն եմ արտահայտել շարժման ուղղվածության համար մինչ հավաքի սկսելը եւ հանրության հետ շփվել իմ ելույթով այն հարցերի շուրջ, որոնց մասին չպիտի խոսվեր։

Հուլիսի 15-ին՝ շարժման երկրորդ օրը, ես հանդիսատես էի, փորձում էի լուռ նայել, զգալ, տեսնել, թե քանիսն են խաբված հողի եւ հացի այս անհավասար կռվում:

 

Նատաշա Պողոսյան
Արցախ

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.