Ջոշ Քաուֆման, «Անհատական MBA», գիտահանրամատչելի, թարգմանությունը՝ Արթուր Հակոբյանի, 416 էջ, «Էդիթ Պրինտ», 2022թ.:
Գործարար կառավարման անհատական մագիստրոսական ծրագիր։ Թիվ 1 բիզնես բեսթսելեր։ «Անհատական MBA»-ն միտված է օգնելու սովորել բիզնեսի արվեստը ձեր սեփական ժամանակացույցով: Բիզնես դպրոցում կյանքը գրավ դնելու փոխարեն հնարավոր է հիմնովին բարձրացնել ձեր բիզնես գիտելիքները քիչ ծախսով եւ անձամբ տնօրինելով սեփական ժամանակը՝ առանց դասասենյակ ոտք դնելու:
Հիմնարար սկզբունքների յուրացումը հուսալի գործիքներ կտրամադրի ձեզ, որոնց ապավինելով՝ կկարողանաք ընդունել ճիշտ որոշումներ բիզնեսում: Եթե անհրաժեշտ ժամանակ ու եռանդ տրամադրեք այս սկզբունքների տիրապետմանը, հեշտությամբ կհայտնվեք մարդկության այն 1 %-ի շարքում, որտեղ հստակ գիտեն՝
- Ինչպե՞ս է բիզնեսն աշխատում գործնականում, ոչ թե տեսականորեն.
- Ինչպե՞ս է պետք գնահատման ենթարկել նոր բիզնես գաղափարները. ի՞նչն է կարեւոր, ինչը՝ ոչ.
- Ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել.
- Ինչպե՞ս բարելավել գործող բիզնեսը՝ անկախ նրա մասշտաբից.
- Ինչպե՞ս օգտագործել բիզնեսին առնչվող հմտությունները սեփական նպատակներին հասնելու համար:
Ոչ թե բիզնես դպրոցներն են կերտում իսկական առաջնորդներին, այլ առաջնորդներն են իրենք իրենց կերտում՝ փնտրելով եւ գտնելով այն գիտելիքը, հմտությունները եւ փորձառությունը, որի կարիքն ունեն հաջողելու համար: