Tuesday, 26 November 2024

B Book Review

Լուսի Մոդ Մոնտգոմերի, «Աննան Կանաչ կտուրներից»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Լուսի Մոդ Մոնտգոմերի, «Աննան Կանաչ կտուրներից», վեպ, Էդիթ Պրինտ հրատարակչություն, 2020թ., էջերի քանակը՝ 400:

«Աննան Կանաչ կտուրներից» գեղարվեստական երկը, 1908 թվականի առաջին հրատարակությունից ի վեր, դարձել է համաշխարհային բեսթսելեր։ Վեպը վաճառվել է ավելի քան 50 միլիոն օրինակով եւ թարգմանվել 36 լեզուներով։

Կանադուհի Լուսի Մոդ Մոնտգոմերիի այս ստեղծագործությունը բազմիցս էկրանավորվել է, այդ թվում` PBS, The Disney Channel եւ Netflix ընկերությունների կողմից՝ վաստակելով թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների սերն ամբողջ աշխարհում։ Վեպը գրվել է բոլոր տարիքի ընթերցողների համար, սակայն առավել մեծ ճանաչման է արժանացել մանկական գրականության ոլորտում։

Այն պատմում է մի որբ աղջնակի՝ Աննա Շիրլիի մասին։ Մեթյու եւ Մարիլա Քաթբերտները՝ միջին տարիքի քույր ու եղբայր, որոշում են տղա որդեգրել, ով կօգներ Էվոնլի մտացածին գյուղում գտնվող իրենց ագարակի աշխատանքները վարելիս, սակայն տեղի է ունենում սխալմունք, եւ նրանց մոտ են ուղարկում կարմրահեր, խելացի ու երազկոտ Աննա Շիրլիին։

Վեպում ներկայացված են Աննայի արկածները Կանաչ կտուրներում, որտեղ աղջիկը վերջապես գտնում է իր տունը։

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.