«Հզոր իր կամոք», Ջիմ Քոլինզ, Մորթեն Թ. Հանսեն, գիտահանրամատչելի, թարգմանությունը՝ Աննա Աբրահամյանի, 387 էջ, «Անտարես», 2022թ.:
Հեղինակները համընդհանուր գաղափարախոսությանը մարտահրավեր են նետում մտածելու տեղիք տվող, ինքնատիպ եւ չափազանց գործնական հետեւյալ հասկացություններով՝ «10X‑ականներ», «20 մղոնանոց քայլերթ», «Կրակել փամփուշտներով, ապա արկերով», «Առաջնորդություն Մահվան գծից վեր», «Մասշտաբը փոքրացնել, ապա մեծացնել» եւ «ԻԿՀ բաղադրատոմս»:
Գրքի վերջին գլխում, վերջապես, Քոլինզը եւ Հանսենը ներկայացնում են իրենց ամենից յուրօրինակ վերլուծությունը. նրանք սահմանում են «բախտի բերմունք» հասկացությունը, բացահայտում դրա տարատեսակները եւ ուսումնասիրում բախտի դերակատարությունը գործնական կյանքում: Մեծ ընկերությունները եւ այդպիսի ընկերություններ կառուցող առաջնորդները համադրելի ընկերություններից ավելի բախտավոր չեն եղել, բայց նրանք բախտից «ավելի բարձր հատույց» են ստացել:
Այս գիրքը Քոլինզի դասական գլուխգործոցն է՝ հակընդդեմ, տվյալների վրա հիմնված եւ ոգեշնչող աշխատություն: Նա եւ Հանսենը համոզիչ կերպով ցույց են տալիս, որ նույնիսկ քաոսային եւ անորոշ աշխարհում մեծության հասնում են ոչ թե պատահականության սկզբունքով, այլ սեփական ընտրությամբ: