Tuesday, 26 November 2024

B Book Review

«Շագանակագույն կոստյումով մարդը» Ագաթա Քրիստի

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

«Շագանակագույն կոստյումով մարդը», Ագաթա Քրիստի, դետեկտիվ ժանրի վեպ, թարգմանությունը՝ Քրիստինե Չիլինգարյանի, 236 էջ, «Էդիթ պրինտ», 2023թ.:

1924 թվականին լույս տեսած այս ստեղծագործությունը Քրիստիի վաղ շրջանի լավագույն գործերից է: Արկածների սիրահար Էնն Բեդինգֆելդը՝ մարդաբանության պրոֆեսորի որբացած դուստրը, Լոնդոնի մետրոյում ականատես է դառնում դժբախտ պատահարի: Հունվարյան նույն օրը քաղաքի մեկ այլ հատվածում՝ մեծահարուստ սըր Յուսթաս Փեդլերի առանձնատանը, հայտնաբերվում է ինքնությունը չպարզված մի օտարերկրուհու դի:

Առաջին հայացքից որեւէ կապ չունեցող այս երկու դեպքերում ուրվագծվում է նույն շագանակագույն կոստյումով մարդը: Առեղծվածը բացահայտելու համար Էննը պատրաստ է ամենախենթ քայլերի, մինչեւ անգամ հանցավոր աշխարհի պարագլխի դեմ դուրս գալու եւ Հարավային Աֆրիկայի անմատչելի եզերքները հասնելու:

«Դետեկտիվի թագուհու» պատկերավոր սպանությունների առեղծվածները տասնամյակներ շարունակ հետապնդել են ընթերցողներին: Նրա գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով եւ թարգմանվել աշխարհի մոտ 100 լեզուներով: Ագաթա Քրիստին աշխարհի ամենաշատ թարգմանված հեղինակն է՝ առաջ անցնելով Ժյուլ Վեռնից եւ Ուիլյամ Շեքսպիրից:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.