Tuesday, 26 November 2024

B Book Review

«Անտիպ էջեր» Հովհաննես Շիրազ

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

«Անտիպ էջեր», Հովհաննես Շիրազ, պոեզիա, Գ հատոր, հրատարակվել է Գյումրու քաղաքապետարանի հովանավորությամբ եւ Արա Պապանյանի նախաձեռնությամբ, «Հայրապետ» հրատարակչություն, 320 էջ, 2020թ.:

«Անտիպ էջեր» շարքի երրորդ գիրքն է: Ընդգրկում է մարգարե բանաստեղծի շուրջ 50-ամյա գրական ուղու ընթացքում գրած, բայց մյուս ժողովածուներից տարբեր պատճառներով դուրս մնացած ստեղծագործությունների մի մասը:

Բաժիններում քերթվածքները դադսդասված են պայմանականորեն: Թեեւ Հովհ. Շիրազի երկրային կյանքն ավարտվել է 36 տարի առաջ, բայց բանաստեղծություններն այնքան են արդիական, կարծեք գրվել են մեր օրերում:

Գեղարվեստականացման կենտրոնաձիգ թեման հայոց ճակատագիրն է, հայության հանդեպ թույլ տրված ոճրագործության դատապարտումը եւ պատմական արդարության վերականգնումը, հայրենիքում եւ, մանավանդ, Սփյուռքում հայապահպանությունը, Հայրենիքի ամբողջացման մեծ երազանքը, հայոց լեզվի մասին բանաստեղծի գերազնիվ խոհերն ու տագնապները:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.