Friday, 10 July 2026

B Book Review

Պաուլ Բիխել, Լինդա Ֆաաս «Բանալի ծաղիկը»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Պաուլ Բիխել, Լինդա Ֆաաս, «Բանալի ծաղիկը», մանկապատանեկան, հոլանդերենից թարգմ.՝ Աննա Մարիա Մատտաարի, 144 էջ, «Զանգակ» հրատ. 2026թ.:

Արդեն հազար տարի է, ինչ Մանսոլեյն թագավորն իր պղնձե ամրոցից իշխում է կենդանիներին, վիշապներին եւ թզուկներին։ Բայց նա՝ հեքիաթային անտառի իմաստուն առյուծը, ծերացել էր, ու նրա սիրտը բաբախում էր խարխուլ ժամացույցի պես։ Առյուծ թագավորի կյանքը փրկելու համար անտառի բուսաբույժը գնում է Բանալի ծաղիկը բերելու։

Նրան երկար ու վտանգավոր ճանապարհորդություն է սպասում, եւ որպեսզի մինչեւ բուսաբույժի վերադարձը թագավորի սիրտը բաբախի, ամեն օր նա պիտի լսի հուզիչ մի պատմություն։ Նրա թագավորության կենդանիները հերթով գալիս են ամրոց եւ պատմում իրենց իմացած ամենահետաքրքիր հեքիաթը։ Արդյո՞ք բուսաբույժը կկարողանա ժամանակին վերադառնալ։

«Բանալի ծաղիկը» մանկական արկածային վիպակ է, որն իր մեջ միավորում է կախարդանքը, բարությունն ու քաջությունը։ Հարմար է 8 տարեկանից բարձր երեխաների եւ բոլոր հեքիաթասերների համար։

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.