Ագաթա Քրիստի, «Թունավոր գրիչով ձեռքը», ժանրը՝ գեղարվեստական արձակ, թարգմանությունը՝ Էլիզա Սարգսյանի, 264 էջ, «Էդիթ Պրինտ», 2023թ.:
«Լավ օդ, հանգիստ կյանք, ոչ մի գործ. սա՛ է Ձեր դեղատոմսը». բժշկի այս խորհրդին հետեւելով՝ վնասվածքից կազդուրվող օդաչու Ջերի Բարթոնն ու նրա քույր Ջոաննան որոշում են տեղափոխվել Լիմսթոք: Դա աշխարհից կտրված մի խաղաղ գյուղաքաղաք էր, որտեղ երբեք ոչինչ չէր կատարվում ու որտեղ նրանք ոչ մի ծանոթ չունեին:
Հանդարտ եւ խաղաղ առօրյայով ապրելու փոխարեն օդաչուն եւ իր քույրը հայտնվում են իրադարձությունների կիզակետում՝ անանուն, չարամիտ նամակներ, ինքնասպանություն, սպանություն… Անվնաս ու բարի թվացող գյուղաբնակներից յուրաքանչյուրը ներամփոփ հանցագործ է: Միայն միսս Մարփլի խորաթափանց ու մարդկային բնույթը լավ ճանաչող միտքը կկարողանա պարզել իրականությունը:
«Դետեկտիվի թագուհի» պատվանունը ստացած Ագատա Քրիստիի պատկերավոր սպանությունների առեղծվածները տասնամյակներ շարունակ հետապնդել են ընթերցողներին: Նրա գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով եւ թարգմանվել աշխարհի շուրջ 100 միլիոն լեզուներով: