Tuesday, 26 November 2024

B Book Review

Ժան-Շա (Հովհաննես) Թեքգյոզյան, «Երրորդ սեռ»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Ժան-Շա (Հովհաննես) Թեքգյոզյան, «Երրորդ սեռ», վեպ, «Էջ» հրատարակչություն, 174 էջ, 2019թ.:

«Երրորդ սեռ»-ը ֆեմինիստական վեպ է, որի հերոսները բարդ ճակատագրերով կանայք են՝ տարբեր տարիքների դերասանուհիներ, որ ապրում են վերջին հարյուրամյակի տարբեր ժամանակահատվածներում եւ հասարակարգերում: Սակայն նրանց դրաման նույնն է՝ սիրել ու լինել սիրված, գնահատված եւ ապրել արժանապատիվ:

Վեպի վերնագիրը վերագրվում է դերասանի մասնագիտությանը: Դերասանները չունեն սեռ, նրանք ո՛չ կին են, ո՛չ տղամարդ, նրանք կորցնում են իրենց իրական դեմքն ու սեռականությունը, քանի որ ստիպված են խաղալ դերեր եւ ոչ միայն բեմում, այլ նաեւ առօրյա կյանքում: Հասարակությունը չի ուզում ճանաչել եւ ընդունել նրանց իրական «ԵՍ»-ը, հետեւաբար խաղը չի ավարտվում բեմից դուրս: Ահա ինչու է գիրքը կոչվում «Երրորդ սեռ»:

Վեպի չորս գլուխները խոսում են չորս կանանց ձայներով, միմյանցից շատ տարբերվող, սակայն նույն գաղափարի շուրջ մտորող. կնոջը եւ, հատկապես, հանրային ճանաչում ունեցող կնոջը հասարակությունը այլ չափանիշներով է դատում եւ հեշտ թիրախ դարձնում: Դերասանուհիների կերպարները իրական են, եւ ընթերցողների ավագ սերնդին ծանոթ են ոչ միայն նրանց անունները, այլեւ նրանց կյանքի սկանդալային պատմությունները, որոնք եւ ներկայացված են վեպում: Սակայն հեղինակը ստիպում է կանանց խոսել այն մասին, ինչը նրանք երբեք չէին հանրայնացնի:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.