Tuesday, 26 November 2024

B Book Review

Տիգրան Հայրապետյան, «Երրորդ աշխարհամարտի մատույցներում»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Տիգրան Հայրապետյան, «Երրորդ աշխարհամարտի մատույցներում», քաղաքագիտական վերլուծություններ, «Նյու Մեգ», 596 էջ, 2022թ.:

Սա վաղամեռ հեղինակի քաղաքագիտական ժառանգությունն ամփոփող քառահատորյակի երկրորդ գիրքն է: Բացառիկ, մի շարք առումներով մարգարեական վերլուծությունների գաղափարական առանցքում աշխարհի շրջապտույտն է՝ հնարավոր նոր, մեծ պատերազմի ուրվականով, որի թելադրանքով հայկական պետության համար կարեւորագույն փորձություն են հարաբերությունները Ռուսաստանի, Արեւմուտքի եւ Միջին Արեւելքի հետ։

«Ռուսական խռովք կամ վերադարձող կայսրության ուրվականը» խորագրով 1-ին մասում քաղաքագետը վերլուծում է Ռուսաստանի անցյալն ու ներկան, կանխատեսում ապագա իրողությունները՝ նոր միջպետական միությունը, Հայաստանի դերը, ակնկալիքներն ու գլոբալ ռիսկերը։

2-րդ՝ «Աշխարհաքաղաքական ծուղակ» բաժնում հեղինակը խորհում է ԽՍՀՄ փլուզումից ի վեր ամերիկյան քաղաքական կուրսի ուղղվածության, Եվրոպական միասնության ավարտի, ազգամիջյան հակամարտությունների տրամաբանության եւ նոր աշխարհակարգի նշմարվող սահմանների շուրջ, դիտարկում պատերազմի եւ խաղաղության սահմանագիծը:

Հեղինակի մասին. Տիգրան Հայրապետյանը (1964-99) քաղաքագետ, հրապարակախոս էր։ 1990-ականներին եղել է ՀՀ ԱԱ խորհրդի անկախ փորձագետ, քաղաքական պարբերականների խմբագիր։ Հիմնադրել ու ղեկավարել է «Հայաստան-Միջին Արեւելք» քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնը, ղեկավարել է ՌԱՀՀԿ-ն։ Ուսանողական տարիներին ակտիվ մասնակցել է Արցախյան շարժմանը։ Նրա հրապարակախոսական հոդվածները 1991-ից կանոնավոր հրապարակվել են միջազգային մամուլում։ Գրեթե 400 հրապարակումների հեղինակ է։ 35 տարեկանում վրաերթի է ենթարկվել եւ մահացել։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գրադարանը կրում է նրա անունը:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.