Ընթացիկ համար#43/2026
ACNIS reView

Ազատ ամբիոն

Ազատ ամբիոն

Դարձյալ կոռուպցիայի մասին

Վիքիպեդիան տալիս է «Կոռուպցիա» բառեզրի ամբողջական բնութագրությունը, որը լատիներեն corrumpere-ի բառացի թարգմանությամբ նշանակում է «այլասերել», լատիներենով corruptio՝ կաշառում, ծախվածություն, փչացում, քայքայում, այլասերում:

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Քաղաքակրթական արժեհամակարգի փոփոխությունը

1991-ին Խորհրդային Միությունում տեղի ունեցավ ներքին քաղաքական եւ տնտեսական համակարգի փլուզում՝ առանց կարեւորագույն հասարակական ձեւափոխումների, ինչի հետեւանքով հասարակության կողմից անվերապահորեն պետք է մերժվեր եւ բացառվեր ավտորիտարիզմը: Սակայն հասարակական գիտակցության մեջ արժեհամակարգային տարրական փոփոխությունների բացակայության պայմաններում հետխորհրդային տարածքում նոր ի հայտ եկող քաղաքական ինստիտուտները յուրացվեցին որոշ ուժերի կողմից, որոնք հետեւողականորեն այդ բոլոր համակարգերը սկսեցին հարմարեցնել իրենց պահանջներին եւ ծառայեցնել բացառապես սեփական նպատակներին: Արդյունքում հետխորհրդային…

· Մարինա Մուրադյան

Ազատ ամբիոն

ՀԱՊԿ-ը եւ Հայաստանի անվտանգությունը

Հունիսի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մասնակցել է երկրի զինված ուժերի հրթիռային զորամասի բացմանը, որի ընթացքում ծանոթացել է Բելառուսից մատակարարված «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերին (ՀԿՌՀ):

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Կառավարման համակարգի բանալին

Ազգային ժողովի՝ հունիսի 7-ին հրավիրված արտահերթ նիստում պատգամավորները հավանության արժանացրին կառավարության ծրագիրը: Գործադիրն այսուհետ կարող է առանց քաղաքական խոչընդոտների, բնականոն ճանապարհով ձեռնամուխ լինել իր նախանշած ոլորտային ծրագրերի ու բարեփոխումների իրականացմանը:

· Սարո Սարոյան

Ազատ ամբիոն

Փոթորիկ մի բաժակ ջրում

Անցյալ շաբաթ ամբողջ հայ ժողովուրդը հանդիսավորությամբ նշեց Առաջին Հանրապետության կազմավորման 100-ամյակը: Տոնակատարություններն ավանդաբար անցկացվեցին Սարդարապատում, որտեղ հարյուր տարի առաջ տառապյալ հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ եւ հաղթեց թուրքական բանակին: Սակայն, ինչպես ռուսներն են ասում, «մեղրի տակառում մի գդալ ձյութ» գտնվեց: Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամները մեծ աղմուկ բարձրացրին, որ իրենց չէին հրավիրել Սարդարապատում այդ հոբելյանը նշելու համար:

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Կրկին դժբախտ պատահար Արցախի Պաշտպանության բանակում

Մայիսի 20-ին անհայտ պայմաններում սպանվել է Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող, 1999թ. ծնված Նորայր Համլետի Գրիգորյանը: Մահը վրա էր հասել մոտավորապես ժամը 11-ին, իսկ դրա պաշտոնական ծանուցումը հնչեցվել էր միայն 12 ժամ անց՝ ժամը 22:54-ին: Եվ կրկին՝ արդեն որերորդ անգամ, նույն ձեւակերպմամբ. «Դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել...»:

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Հայրենադարձի հայացք. նվնվացող վարորդներ եւ անշուք, ապակողմնորոշող հասցեներ

Աշխարհի համարյա բոլոր երկրների (թե՛ զարգացած, թե՛ զարգացող) տաքսիների վարորդները տվյալ երկիր այցելած մարդկանց սպասարկելիս՝ ամենից առաջ նրանց բարի գալուստ ու կեցություն են մաղթում, ինչը պարզապես քաղաքավարական վարքագիծ է հյուրի նկատմամբ:

· Այվազ Գրիգորյան

Ազատ ամբիոն

Անդրիաս Ղուկասյանն առաջին «ծիծեռնակն» է

Ազգային ժողովում կայացած ընտրությունների եւ «թավշյա» հեղափոխության հաղթանակի տոնակատարությունների խորապատկերին, եւս մեկ կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ: Ազատ արձակվեց քաղբանտարկյալ Անդրիաս Ղուկասյանը:

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Պետական դավաճանության վարպետության դասը

Մայիսի 1-ին` Հայաստանի Հանրապետության նոր վարչապետի ընտրության օրը, Հայաստանի հանրապետական կուսակցությունն Ազգային ժողովում ընթացող հարց ու պատասխանի եւ ելույթների ժամանակ հերթական անգամ ապացուցեց, որ այն քաղաքական միավոր չէ, այլ հստակ նպատակներով ու որոշակի շահերով միավորված մաֆիոզ խումբ: Այդ խումբը քառորդ դար փորձում է բոլոր միջոցներով պետությունը վերածել իրենց մաֆիային հարմարեցված ավազակապետության՝ անտեսելով Սահմանադրական կարգերը, խախտելով բոլոր օրենքները, արմատացնելով մենաշնորհը եւ օլիգարխիան ու պանդեմիկ կոռուպցիան վերածելով նորմի:

· Մարինա Մուրադյան

Ազատ ամբիոն

Վախ սփռելու պարզունակ հնարքներ

Վերջին օրերին, Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության դեմ քաղաքացիական խաղաղ անհնազանդության ցույցերի խորապատկերին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ուշագրավ հայտարարություն է արել. «Օրենքի խախտմամբ զանգվածային միջոցառումների կազմակերպումը, օրենքի տառին համապատասխան ձեւավորված միակ իրավազոր իշխանությունը զավթելու, Սահմանադրությամբ սահմանված կարգով ընտրված վարչապետին վերջնագրեր ներկայացնելու փորձերը հղի են անկանխատեսելի զարգացումներով, որոնք կարող են լրջորեն ազդել նաեւ սահմանային իրադրության սրման վրա, ինչի նախանշաններն արդեն իսկ նկատվում են»:

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Հայաստանի չորրորդ նախագահի քաղաքական դեբյուտը

Չնայած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ընտրությանը հակասող մի շարք գործոններին, Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի ունեցան 2018թ. մարտի 2-ին: Առաջին անգամ նախագահն ընտրվեց ոչ թե համաժողովրդական քվեարկությամբ, այլ Ազգային ժողովի կողմից: Հայաստանի չորրորդ նախագահի ընտրության թեմային կարելի էր մի ամբողջ ուսումնասիրություն նվիրել, սակայն դա չէ գլխավորը: Ժողովրդին եւ Հայաստանի Սահմանադրությանը հավատարմության երդում տալու պահին, որը նա արեց ձեռքը դրած «Աստվածաշնչի» վրա ու երդվելով «առաջնորդվել միայն համապետական եւ համազգային շահերով», ներդնել իր ողջ եռանդը «ազգային միասնության ամրապնդման…

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Ռազմահայրենասիրական ցնորաբանություն

Մեր հասարակությունը վաղուց է տառապում միֆոմանիայով՝ պաշտելի անցյալի մասին շարունակաբար անիմաստ ու մտացածին առասպելներ հորինելով: Անցյալը նույնքան սիրելի է, որքան փտած ծառի անտեսանելի արմատները, որոնք, ի տարբերություն աչքի զարնող մահացած ճյուղերի ոչ այնքան հաճելի պատկերի, պերճաշուք երեւակայությանը մեծ զարկ են տալիս: Բացի դրանից, հասարակությունն անվերապահորեն հավատում է իր իսկ հորինած առասպելներին, ինչի արդյունքում տառապում է նաեւ մեգալոմանիայով՝ մեծամոլությամբ. մենք իսկապես հավատում ենք, որ լավագույնն ենք, ամենակատարյալն ու ամենավսեմագույնը, ինչը փորձում ենք ապացուցել ուրիշներին նսեմացնելու եւ…

· Մարինա Մուրադյան

Ազատ ամբիոն

Ապրիլյան պատերազմ. երկու տարի անց

Երկու տարի առաջ` 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, հակառակորդի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջեւ ծավալվեց քառօրյա պատերազմ, որի ընթացքում հայկական կողմը տվեց ավելի քան հարյուր զոհ, ամբողջովին ավերակվեց Թալիշ գյուղը: Այս թեմային վերադառնալիս` ակամա առաջ են գալիս մի շարք հարցեր, որոնք վերաբերում են այդ ժամանակվա իրադարձությունների տրամաբանությանը` ինչպես ճակատում, այնպես էլ այդ ժամանակաշրջանում Հայաստանի իշխող շրջանակների արտաքին քաղաքական գործունեության համարժեքությանը:

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Սերժի հաճախորդների «մատյան գունդը»

Ապրիլի 9-ին ընդառաջ աննախադեպ ակտիվացել է ոչ միայն գործող նախագահը, որը վերջին շրջանում «չի իջնում» հեռուստապաստառներից, այլեւ Հանրապետականի վերնախավը, որի վառ ներկայացուցիչներից Էդուարդ Շարմազանովը, օրինակ, վստահ է կամ ձեւացնում է, թե վստահ է, որ Սերժ Սարգսյանի իշխանության տասը տարիները Հայաստանի համար զարգացման ու ձեռքբերումների ժամանակաշրջան էին: Նա անգամ թվարկում է այդ «ձեռքբերումները»՝ սահմանադրական բարեփոխումներ, երկրում հանդուրժողականության հաստատում, «գաղջ» մթնոլորտի առողջացում, ժողովրդավարական արժեքների արմատավորում, ազգային անվտանգության ամրապնդում եւ էլի նման բաներ, որոնք…

· Գեւորգ Բրուտենց

Ազատ ամբիոն

«Հերոսներից» ազատվելու ժամանակն է

Բերտոլդ Բրեխտի հայտնի խոսքերի համաձայն՝ դժբախտ են այն ազգերը, որոնք հերոսների կարիք ունեն: Այս առումով մենք ոչ միայն դժբախտ ենք, այլ նաեւ անհաջողակ, քանի որ հերոսների մեծ կարիք ունենում են հատկապես պարտված ազգերը: Չեղած հաղթանակներով հպարտանալու եւ եղած պարտությունները չբարձրաձայնելու սովորությունն անխուսափելիորեն հանգեցնում է քննադատական ցանկացած մտքի, այլախոհության վերացմանն ու բոլոր իրողությունների վերաբերյալ աքսիոմատիկ մոտեցումների եւ տարակարծության մերժմանը: Իսկ ինչպես հայտնի է, այլախոհոներին լռեցնող հասարակությունները դատապարտված են լճացման. սեփական պատմությունը, ավանդույթները,…

· Մարինա Մուրադյան

Ազատ ամբիոն

Ինչի՞ կարող են հասցնել զորավարժությունները...

Անցյալ շաբաթը նշանավորվեց մարտի 12-17-ը Ադրբեջանում անցկացված լայնածավալ զորավարժություններով: Դրանց մասնակցում էին տարբեր զորատեսակներ, շուրջ 25 հազար զինծառայող, 250 միավոր տանկ ու զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մոտ 1000 հրթիռահրետանային տեղակայանքներ եւ այլ նշանակության 50 միավոր բանակային ու ճակատային օդուժ:

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

Արցախի ստատուս-քվոյի կազմավորման ակունքները և դրա փոփոխության հնարավորությունները

Վերջին տարիներին, հատկապես ԼՂ-ում 2016թ. ապրիլյան պատերազմից հետո, միջազգային դիվանագիտությունում և Հայաստանի ներքաղաքական կյանքում Արցախի խնդիրն ավելի ու ավելի է հանգում «ստատուս-քվոյի պահպանման անթույլատրելիության և նրա փոփոխության անհրաժեշտության» թեզին, ինչպես նաև «հակամարտությունը ռազմական լուծում չունի» պնդմանը։ Ֆորմալ առումով՝ փոփոխության առաջարկվող հայեցակարգը ներկայացված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկների տեսքով։ Այդ հայեցակարգի իրականացման պայմանը զինադադարի ռեժիմի մասին 1994-95թթ. կնքված եռակողմ (Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջան) համաձայնագրի պահպանումն է։

· Կարապետ Կալենչյան

Ազատ ամբիոն

ԼՂՀ անկախությունն ու բանակցային գործընթացը միջնորդների ներկայացրած առաջարկների համատեքստում

Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանն իր հուշերում անդրադարձել է 1988 թվականին հունիսի 15-ի նստաշրջանին՝ գրելով, որ իր գլխավորությամբ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունել է որոշում Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորելու մասին: Մանրամասներ, թե ինչպես դա եղավ կամ ինչպես ստացվեց, չի ներկայացնում: Չի նշում, որ այդ որոշումը պարտադրվել էր ներքեւից: Սա մի օրինակ է՝ ցույց տալու համար, թե ինչպես կարելի է պատմությունը չկեղծել, բայց ներկայացնել իրականությանը չհամապատասխանող ձեւով: Դա սուտ չէ, իսկապես, այդ որոշումն ընդունվել է Սուրեն Հարությունյանի ժամանակ, ընդունել է Խորհրդային…

· Թաթուլ Հակոբյան