Ընթացիկ համար#43/2026
Հեղինակ

Գեւորգ Բրուտենց

Հրապարակումներ · 182

Վերլուծական

Սահմանազատում. քարտեզային կրքեր

Սահմանագծման եւ սահմանազատման համատեքստում ամենաչարչրկված խոսույթը քարտեզային թեմայի շուրջ է միշտ եղել: Ավելի ճիշտ՝ այն քարտեզի թողարկման տարեթվի շուրջ, որը կողմերը կհամաձայնեն ընտրել որպես տվյալ գործընթացի հիմք: Այդ առնչությամբ ի սկզբանե ՌԴ նախագահի մակարդակով հայտարարվել էր, որ իրավական առումով ամենահավաստին անցած դարի 20-ականների քարտեզներն են, որոնց նմուշները միայն Ռուսաստանի ռազմական շտաբի պահոցներում կարելի է գտնել: Հետո սկսեցին շրջանառվել 30-ականներին եւ ավելի ուշ շրջանում հրատարակված քարտեզներ, բայց միասնական դիրքորոշում այդպես էլ չձեւավորվեց:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Փաշինյանը եւ պետության «կադաստրի» վկայականը

Փաշինյանը չի դադարում հանրությանը զարմացնել ժամանակ առ ժամանակ հրապարակ նետվող տարօրինակ եւ վիճահարույց իր հայտարարություններով, որոնք մեծիմասամբ հանձնվողական տրամաբանության արտահայտություն են: Այլ կերպ ասած՝ փոխանցում են ադրբեջանական թեզեր կամ «էստի համեցեք» հրավերով գրգռում թշնամու՝ առանց այդ էլ անհագ ախորժակը: Ամենասկզբից նա մերկապարանոց հայտարարեց, թե միջազգային հանրությունը պահանջում է ԼՂՀ կարգավիճակի հարցում իջեցնել նշաձողը, ապա Բաքվին լսելի դարձրեց, որ ՀՀ-ին ոչ ոք զենք չի վաճառում, իսկ քիչ անց խոսեց զինծառայողներին դիրքերում ԱԱԾ սահմանապահ զորքի մարտիկներով փոխարինելու մասին, որոնք…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Սամվել Բաբայանի սիրտը պաշտոն է ուզում

Մայիսի 15-ին Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Պաշտպանության բանակի երբեմնի փառաբանված հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իր հրավիրած հանրահավաքում, առանց ավելորդ համեստության, հայտարարեց, որ պետական նախարարի պաշտոն է ուզում: Դա, ըստ նրա, հանրային պահանջ է, որը գործող նախագահը պետք է հաշվի առնի: Արայիկ Հարությունյանն իսկապես ընդառաջեց՝ խոստանալով տասնօրյա խորհրդատվություններ անցկացնել քաղաքական դաշտի հետ՝ չնայած հանրահավաքի սակավամարդությունը բնավ հանրային պահանջի մասին չէր խոսում:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Սողացող պատերազմ՝ խաղաղության «շարժիչով»

Այն, ինչ Ադրբեջանը տեւական ժամանակ անկաշկանդ ու անպատիժ իրականացնում է ՀՀ ինքնիշխան տարածքում, չես բնորոշի այլ կերպ, քան սողացող պատերազմ՝ խաղաղության «շարժիչով»: Տարօրինակ իրավիճակ է ստեղծվել: Որքան շատ են երկու հակամարտ երկրի իշխանությունները ճամարտակում խաղաղության համաձայնագրի կարեւորության մասին, այնքան ավելի են հեռանում իրական խաղաղության օրակարգից: Պարզվում է՝ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներից յուրաքանչյուրը խաղաղություն եզրույթն ընկալում է յուրովի կամ, ինչպես ասում են, իր «փչացածության» չափին հարիր:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Նիկոլն Անդոյի քննիչ հանձնաժողովի հույսին է մնացել

Տեւական լռությունից հետո մայիսի 2-ին իր մասին կրկին հիշեցրեց Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը, որի գործունեության ժամկետը վեց ամսով երկարաձգելու վերաբերյալ նախագիծն այդ օրը խորհրդարանն ընդունեց պատգամավորների ձայների 59 կողմ, 29 դեմ եւ 1 ձեռնպահ հարաբերակցությամբ: Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը վեց ամիս է, որը կարող է երկու անգամ երկարացվել 6-ական ամսով: Սա երկրորդ երկարացումն է, ինչը նշանակում է, որ հոկտեմբերին հանձնաժողովի վերջնական զեկույցը պետք է արդեն պատրաստ լինի՝ ներկայացվելու ԱԺ…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Նիկոլը եւ Հայոց ցեղասպանությունը

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման 108-րդ տարելիցի առթիվ Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, ապրիլքսանչորսյան ավանդական ուղերձի երկու տարբերակ էր պատրաստել (կամ, միգուցե, պատվիրել), որոնցից մեկն ուղղված էր ներքին լսարանին, մյուսը՝ արտաքին: Ուղերձի առաջին տարբերակում, որի հասցեատերը Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի ընթերցողն է, հավասարապես օգտագործված են «Հայոց ցեղասպանություն» եւ «Մեծ եղեռն» բառեզրերը, իսկ արտաքին աշխարհին հասցեագրված տեքստը հրապարակվել է բացառապես «Մեծ եղեռն» տարբերակով: Անշուշտ՝ Թուրքիային ու Ադրբեջանին չզայրացնելու համար:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Իշխանությունը մեզ պատրաստում է նոր պատերազմի

ԱԺ-Կառավարություն նախավերջին հարցուպատասխանի ժամանակ, որն ապրիլի 12-ին էր, Նիկոլ Փաշինյանը նորից բացեց 44-օրյա պատերազմի պարտության պատճառ դարձած «5-րդ շարասյան» թեման: Խնդիրը նա շրջանառության մեջ էր դրել մեկ ամիս առաջ՝ մարտի 14-ին հրավիրված ասուլիսում, համոզմունք հայտնելով, որ բանակում գործել է «5-րդ շարասյուն»՝ հանձինս լրտեսության եւ պետական դավաճանության մեջ մեղադրվող 50-ից ավելի սպաների ու բարձրաստիճան զինվորականների: Այդ շրջանակի մեջ է գերագույն գլխավոր հրամանատար կոչեցյալը փորձում ներառել նաեւ նախորդ իշխանություններին, որոնցից, իբր, բանակցային վատ ժառանգություն է իրեն բաժին հասել:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Իշխանության վախերը չափելու ժամանակը

Նախքան հրապարակման բուն նյութին անցնելը, ճշտենք իշխանական թիմի անդամների կողմից ժամանակ առ ժամանակ շահարկվող մի կարծր մոլորություն, թե իբր՝ «ժողովուրդն իր քվեն տվել է մեզ, եւ դա եւս մեկ անգամ վերահաստատել 2021-ի հունիսին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններում»: Հետեւաբար, ըստ նրանց, ոչ ոք իրավունք չունի կասկածի տակ դնելու իրենց օրինակարգությունը եւ կպցնելու տարբեր վիրավորական պիտակներ՝ դավաճան, հողատու, կապիտուլյանտ եւ այլն:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Գագիկը, Պուտինը եւ Հռոմի ստատուտը

«Պուտինը չի գա Հայաստան, ոչ էլ Հայաստանը կձերբակալի նրան։ Ավելի լավ է Պուտինը մնա իր երկրում, եւ այդ խնդիրները կլուծվեն։ Եթե մենք այդ պայմանավորվածությունների մեջ ենք մտնում, պետք է կատարենք դրանք, իսկ Ռուսաստանը թող իր խնդիրները լուծի։ Եթե Պուտինը եկավ Հայաստան, պետք է կալանավորվի»: Սա մի հատված է մարտի 24-ին մեր Սահմանադրական դատարանի կողմից Հռոմի ստատուտը Հայաստանի Մայր օրենքին համապատասխան ճանաչելու առնչությամբ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, գեներալ Գագիկ Մելքոնյանի՝ մամուլին տված պարզաբանումներից, որոնք մեծ աղմուկ հանեցին ոչ միայն Հայաստանի ռուսամետ շրջանակներում, այլեւ բուն Ռուսաստանում:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Իշխանափոխությո՞ւն, թե՞ ընդդիմափոխությո՞ւն…

Դատելով խորհրդարանական ընդդիմության վերջին կես տարվա գործունեությունից կամ, ավելի ճիշտ, գործունեության բացակայությունից, կարելի է հիմնավորապես արձանագրել, որ, ընդհանուր առմամբ, հայաստանյան ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ու դրանց սատարող խմբերի, ապրում է իր քաղաքական կենսագրության ոչ լավագույն ժամանակները: Գոյութենական առումով Հայաստանի ու Արցախի համար ամենավճռորոշ, չափազանց պատասխանատու այս հանգրվանում ընդդիմությունը, փաստացի, քաշվել է մի կողմ, դադարեցրել հրապարակային խոսույթը եւ որպես իշխանության հակակշիռ հանդես գալու իր երբեմնի առաքելությունը:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Ասում է՝ թշնամին ամեն պահի կարող է հասնել Երեւան

Լուրը, որ մարտի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսում հրապարակեց ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցրած անձը, շշմեցուցիչ էր բոլոր նրանց համար, ովքեր այդ օրն ուղիղ եթերում հետեւում էին բանախոսի չորսուկես ժամ տեւած վայրիվերո դատողություններին: Նա բաց տեքստով հայտարարեց, որ Ադրբեջանը պատրաստվում է Արցախում ցեղասպանություն կամ էթնիկ զտում իրականացնել՝ չբացառելով նաեւ ՀՀ-ի դեմ նոր ռազմական էսկալացիայի հնարավորությունը: Փաշինյանը նորից պնդեց, որ Արցախի անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է, իսկ Հայաստանի խոցելիության թեման արագ փակեց՝ ընդամենը նշելով, որ մեր անվտանգությունը կարող է երաշխավորել միայն խաղաղությունը,…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Արայիկ Հարությունյանի երկդիմի խաղերը

Արցախի, հետեւապես եւ նրա ղեկավարների նկատմամբ հայ լրագրողական միտքը միշտ առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել եւ ունի՝ սեր, գորովանք, ուշադրություն, ինչպես սովորաբար լինում է ընտանիքի ամենակրտսերի հանդեպ: Նախորդ երեք նախագահները, հուրախություն հայության, ազգային ու պետական մտածողությամբ օժտված գործիչներ էին եւ, չհաշված տարակերպ սայթաքումներն ու բացթողումները, Արցախի հարցում մնացին ձիգ ու անդրդվելի՝ խորապես գիտակցելով, որ Արցախը մեր ազգի «կարմիր գիծն» է եւ նրա պատմական ժառանգության անսակարկելի մասունքը:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Փաշինյանի սուտը բռնվեց

Ժողովրդական խոսք կա՝ գողինը եւ անառակինը 40 օր է: Քառասունը խորհրդանշորեն է ասված, իրականում կարող է պահանջվել դրանից ավելի քիչ կամ ավելի շատ ժամանակ, բայց ամեն դեպքում զանցանքը կբացահայտվի`ոչինչ գաղտնի չի մնում: Նույն կանոնն է գործում նաեւ ստախոսի պարագայում: Շատերի հիշողության մեջ դեռ թարմ է մոտ մեկ տարի առաջ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հայտարարությունը, որն Ազգային ժողովում հնչեց 2022թ. ապրիլի 13-ին՝ արցախյան թեմայի համատեքստում: Փաշինյանը հայտարարել էր, թե միջազգային հանրությունը պահանջում է մի փոքր իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Ով է սպառում Արցախի դիմադրողականությունը

Մինչեւ հիմա շատերի համար դեռ առեղծված է ռուսաստանցի խոշոր գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ «ԻԴԵԱ» հիմնադրամի համահիմնադիր, ՌԴ-ում 90-ականներին «Տրոյկա Դիալոգ» ընկերությունը ղեկավարած 54-ամյա Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ մշտական բնակության տեղափոխվելու քայլը, ընդ որում՝ հրաժարվելով ՌԴ քաղաքացիությունից: Ի՞նչն էր նրան մոսկովյան վայելուչ, շքեղաշուք կյանքից կտրել-բերել հետպատերազմյան հոգսուցավի մեջ տապակվող վիրավոր Արցախ, որի հետ միակ ծագումնաբանական կապը մայրական տատի հայրենիքը լինելու հանգամանքն է: Ուրեմն՝ ո՞րն է շարժառիթը… նախնիների կա՞նչը, հայրենիքի սե՞րը, թե՞ պաշտոնի տե՞նչը:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Այս խաղաղությունից պատերազմի հոտ է գալիս

Փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության հերթական համաժողովի շրջանակում եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որտեղ անդրադարձ եղավ այդ երկրների միջեւ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին, տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման-սահմազատման իրականացմանը՝ համաձայն Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Ջլատված դիվանագիտություն. Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք…

Փետրվարի 8-ին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ յուրային ՔՊ-ականների ջերմ ու «անխառն» ներկայության մթնոլորտում, գործադիրի ղեկավարն իրեն զգում էր ինչպես ձուկը՝ ջրում: Ընդդիմադիր խորհրդարանականներ Սեյրան Օհանյանին եւ Արմեն Չարչյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու շինծու օրակարգով պայմանավորված՝ բոյկոտել ու ԱԺ նիստին չէին մասնակցում «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները: Իրենք իրանցով էին. ե՛ւ հարցնողն էին, ե՛ւ պատասխանողը, ինչի արդյունքում, հասկանալիորեն, հարցերը՝ տարտամ, պատասխաններն՝ անբովանդակ ստացվեցին:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Ինչո՞ւ է ղժժում Արսենյանը

Ադրբեջանցի տխրահռչակ «բնապահպանների» խումբն ինչո՞ւ չի հեռանում Բերձորի միջանցքից, ինչպե՞ս դրա փակմանը նպաստեց իշխանության սխալ քաղաքականությունը, Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը բացելու ի՞նչ ուղիներ ու իրավական գործիքակազմեր կան, թե՞ սպառված են խնդրի հանգուցալուծման բոլոր միջոցները։ Այս հարցերը քննարկելու համար ԱԺ «Հայաստան» խմբակցությունը փետրվարի 3-ին՝ Արցախի շրջափակման 54-րդ օրը, նախաձեռնել էր Բերձորի միջանցքի փակման թեմայով խորհրդարանական լսումներ՝ մասնակցությամբ ընդդիմադիր խմբակցությունների, արտախորհրդարանական ուժերի, փորձագետների, մտավորականների, հանրային հատվածի ներկայացուցիչների:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Իշխանության ցավող ատամը

Հունվարի 28-ին Հայաստանում նշվում էր Բանակի օրը՝ մեր պանծալի Զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձը։ Մինչեւ 1992թ. հունվար ամիսը Արցախյան ճակատում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային դիմակայում էին շուրջ 80 կամավորական ջոկատներ՝ միաժամանակ պաշտպանելով երկրի սահմանները։ Հայոց բանակի ստեղծման ու կայացման փուլերը զուգահեռվում են ՀՀ անկախ պետականության ձեւավորման եւ ամրապնդման հետ։ Հետանկախական շրջանում հայկական զինուժն արժանապատվորեն էր իրականացնում Հայաստանի եւ Արցախի անվտանգության երաշխավորի իր բարձր առաքելությունը:

· Գեւորգ Բրուտենց