Ընթացիկ համար#43/2026
Հեղինակ

Գեւորգ Բրուտենց

Հրապարակումներ · 182

Վերլուծական

Է՞լ ինչ անի Նիկոլը…

Կան սոցցանցային հարթակներում ժամանակ առ ժամանակ հանրային ուշադրությանը ներկայացվող թեմաներ, թեզեր, կոլաժավորված տեքստեր, որոնք ունենալով սեղմ, դիպուկ, հուզական, տեղ-տեղ էլ՝ երգիծական կամ ծիծաղաշարժ բովանդակություն, ամենաշատն են արժանանում հավանումների եւ վերօրինակման: Նմանատիպ տեղեկանյութերին կարելի է պայմանականորեն անվանել «թափառող մտքեր»: Կոլաժային այդպիսի «մտքերից» մեկը վերջերս Ֆեյսբուքի էջերից երկար ժամանակ չէր իջնում: Կոլաժը կառուցված էր Նիկոլ Փաշինյանի այն հայտնի արտահայտության հենքին, թե չի վիրավորվում, երբ իրեն թուրք են անվանում:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Բերձորի քառասուն օրը. ով տվեց միջանցքը Ադրբեջանի տնօրինմանը

«Հայացք»-ի նախորդ վերլուծականում, որն այս տարում առաջինն էր, նկարագրված են ՀՀ իշխող քաղաքական ուժի եւ նրա առաջնորդի անփառունակ կառավարման, ստերի ու մանիպուլյացիաների հետեւանքները՝ ճգնաժամեր, մարդասիրական աղետներ, քաոս, ձախողումներ հասարակական-քաղաքական կենսագործունեության շատ ոլորտներում: Մեր խոստման համաձայն՝ սույն թողարկման շարունակության մեջ պետք է զետեղվեր 2022-ի արդյունքների ամփոփման ընթացքում տեղ գտած խեղաթյուրումների, ստերի ու շահարկումների վերլուծության երկրորդ մասը, որը գրեթե պատրաստ էր հրապարակման:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Ստեր, շահարկումներ, որոնց բեռով Փաշինյանը մտավ 2023 թվական

Իր կառավարման 5-րդ տարին Նիկոլ Փաշինյանը մուտք գործեց նույնօրինակ ստերի ու մանիպուլյատիվ շահարկումների այն բեռով, որով եկել էր իշխանության՝ «մերժելով Սերժին» եւ որով արդեն ավելի քան չորսուկես տարի «կերակրում» է բազմաչարչար հայ ժողովրդին: Իհարկե՝ այնժամ ոչ ոք չգիտեր, որ խոստացվող փքուն հավաստիացումների ու ծիրանագույն հույսերի հետեւում համատարած ամայություն է: Բավական տեւական ժամանակ պահանջվեց, որպեսզի ազգը հասկանա ու համոզվի, որ գործ ունի սովորական խաբեբայի հետ, ով հատուկ ուղարկվել է՝ քանդելու մեծ զոհողությունների գնով ստեղծված հայկական երկու պետությունները: Ազգը հասկացավ, բայց արդեն բանը…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Այն մասին, թե ովքեր են «Լաչինի միջանցքի» գլխավոր շահառուները

«Լաչինի միջանցքի» շուրջ զարգացումները նոր, հետաքրքիր դրսեւորումներ են ի ցույց դնում: Պարզվում է՝ դեկտեմբերի 12-ին ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու շրջափակման համատեքստում Դրմբոնի ու Կաշենի հանքավայրերը հենց այնպես չեն հայտնվել այս էժանագին «բեմադրության» հեղինակների թիրախում: Օրվա մամուլն այդ մասին նոր բացահայտումներ է անում՝ հղում կատարելով մի շարք բաց աղբյուրների վրա:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Նիկոլի վախերը

Պետական պահպանության ծառայությունը (ՊՊԾ), որն ի բնե ունեցել է ԱԱԾ-ի գրասենյակի կարգավիճակ եւ բավական ինքնավար կառույց է, շուտով կդառնա անմիջականորեն ՀՀ վարչապետին ենթակա մարմին: Այդ ճանապարհին առաջին քայլն արվեց դեկտեմբերի 9-ին, երբ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ, բացառապես ՔՊ-ական պատգամավորների 62 քվեով, ընդունեց ՀՀ կառավարության ներկայացրած որոշման նախագիծը: ՊՊԾ պետին կնշանակի վարչապետը, իսկ պետի՝ զինվորական պաշտոն զբաղեցնող տեղակալին՝ ՀՀ նախագահը:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Ընդդիմության ձախորդ օրերը. ինչո՞ւ լաոն չզարթնեց

Ակնհայտ է, որ տիտղոսակիր ընդդիմության հետ վերջերս մի բան այն չէ. անհասկանալի գործընթացներ են տեղի ունենում: Ոմանք թումանյանաբար ասում են՝ ընդդիմության «տունը կռիվ է ընկել», ոմանք՝ թե դաշինքը պառակտվում է, մյուսները՝ թե նոր շրջափուլի սկզբնավորման մեջ է, վերակազմավորվում է եւ այլն: Սակայն իրականում այն, ինչ կատարվում է խորհրդարանական երկրորդ քաղաքական ուժի ներսում, ավելի շուտ նման է քաղաքակիրթ ապահարզանի: Գնացողները երախտագիտության խոսքերով են հեռանում, մնացողները՝ հետագա հաջողության մաղթանքով ճանապարհում նրանց: Բայց ամեն ինչի մասին՝ հերթով:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Օրենք՝ ապացույցները ոչնչացնելու եւ չդատվելու մասին

Թվում է՝ ՀՀ կառավարության կայացրած արտասովոր որոշումով կամ ժամանակավրեպ, անպատեհ օրենսդրական նախաձեռնությամբ այլեւս ոչ ոքի չես զարմացնի: Բայց՝ ոչ: Զարմացնելու՝ մեր գործադիրի հնարամտությունը շատ ավելի համապարփակ է, քան կարելի է պատկերացնել: Այս անգամ հանրությանը զարմացնելու առիթը նոյեմբերի 24-ի նիստում միաձայն հաստատված ու հրատապության ընթացակարգով ԱԺ ներկայացված օրինագծերի փաթեթն էր՝ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» վերտառությամբ:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Իշխանական բուրգը, կարծես թե, ներսից ճաքեր է տալիս

Հայաստանում կառավարող քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության 6-րդ համագումարի օրվանից գրեթե մեկ ամիս է անցել եւ, կարելի է ասել, արդեն հանդարտվել են նրա շուրջ «տաք» հետքերով հնչեցված թերեւդեմ կարծիքները, մարել են հույզերը: Անցած ժամանակը՝ կարճ լինելով հանդերձ, թույլ կտա ավելի սթափ գնահատել համաժողովից բխող եզրահանգումները: Քանի որ արդյունքների եւ ծրագրային առաջնահերթությունների մասին շատ է խոսվել ու քննարկվել, նպատակահարմար ենք համարում դրանք շրջանցելով՝ անդրադառնալ մի կարեւոր դիտանկյան, որը դուրս է մնացել խոր եւ պատշաճ հետազոտությունից:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Փաշինյանը վախենո՞ւմ է ժողովրդի ցասումից

Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի քաղաքական խոսույթում մի ուշագրավ տարր է ավելացել. բոլոր հրապարակային ելույթների, հարցազրույցների բովանդակության միջով կարմիր թելի պես անցնում է Ադրբեջանի ապակառուցողականության գաղափարը, ինչը տարակուսելի է այնքանով, որ չի տեղավորվում նախորդ բոլոր ժամանակներում նրա քաղաքական գծի տրամաբանության շրջանակում: Ավելին՝ Փաշինյանը միշտ համարում էր, որ Ադրբեջանի նախագահը «կիրթ, կառուցողական մարդ է», օրերս էլ նման մի ժեստ արեց Էրդողանի հասցեին, որի հետ պրահյան հանդիպումից դրականորեն տպավորված է:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Գագաթաժողովն ավարտվեց, մրուրը մնաց

Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման նախաշեմին՝ հոկտեմբերի 28-31-ը, Հայաստանում անց էր կացվում բավական տպավորիչ վերտառությամբ մի միջոցառում, որը, կարծես թե, աննկատ մնաց այդ օրերին տեղի ունեցող բուռն իրադարձությունների թոհուբոհում: Խոսքը 1999թ.-ից պարբերաբար քաղաքամայր Երեւանում գումարվող Համաշխարհային հայկական գագաթաժողովի մասին է, որի շուքը, համուհոտը, փայլը այս անգամ մի տեսակ խամրած էին: Չէր զգացվում Մեծ հայահավաքի երբեմնի թովչանքը, որին հանրությունն ընտելացել էր Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության համատեքստում: Անգամ պանելային քննարկումներն անցնում էին…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Արցախը չի հանձնվում՝ երբեք չի եղել ու չի լինի Ադրբեջանի կազմում

Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիեւի՝ նախ առանձին-առանձին հանդիպումները, այնուհետեւ ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների բանակցությունները շարունակվեցին եռակողմ ձեւաչափով, որը տեւեց մոտավորապես 3 ժամ: Հանդիպման արդյունքում ընդունվեց հայտարարություն, որի սկզբունքները կդրվեն թե՛ Լեռնային Ղարաբաղի կարգավորման, եւ թե՛ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման հիմքում։ Պուտինի հետ շփումից հետո Փաշինյանը հայտարարեց, որ ընդունելի է համարում Արցախի հարցով Մոսկվայի առաջարկած նախագիծը։

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Ժողովրդավարություն հայկական ձեւով կամ՝ մերն ուրիշ է

Չգիտես ինչու՝ մեր իշխանավորներին թվում է, թե ժողովրդավարությունը որբի գլուխ է, կարող ես ուզածդ ձեւով խուզել, հարդարել, պաճուճել եւ դուրս բերել համաշխարհային ասպարեզ՝ մատուցելով իբրեւ մարդկության մեծագույն արժեք: Նիկոլ Փաշինյանը կասեր՝ միջազգային բրենդ: Ամիսներ առաջ «Մարիոթ»-ում անցկացված մի համաժողովում այդպես էր նա ներկայացրել «հայկական» ժողովրդավարությունը, որի առանցքային եւ որոշում ընդունող սուբյեկտը, նրա վստահեցմամբ, ՀՀ հպարտ քաղաքացին է:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Պատերազմը նորից Ալիեւի կերպարանքով մոտենում է մեր դռանը

Հանրային եւ փորձագիտական շրջանակներում հաճախացած խոսակցությունները, թե Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր պատերազմի՝ ընդ որում ավելի դաժան ու լայնածավալ, ցավոք սրտի, այնքան էլ անհիմն չեն: Ալիեւի «ատամը կտրել է»՝ ինչպես ասում են, եւ նա չի ուզում բաց թողնել աննախադեպ պատեհությունը: Արտաքնապես եւ բովանդակային առումով իրադրությունը գնալով՝ ավելի ու ավելի է նմանվում 2020-ի սեպտեմբերի 27-ից առաջ հայ-ադրբեջանական սահմանին եւ, առհասարակ, երկու երկրների փոխհարաբերությունների ընդհանուր աուրայում տիրող մթնոլորտին:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Փաշինյանը Պրահա էր մեկնել «աղքատ ազգականի» կարգավիճակով

Պրահայում հոկտեմբերի 6-ին երկու փուլով կայացավ Փաշինյան-Ալիեւ հանդիպումը, որին ներկա էին Ֆրանսիայի եւ Եվրոպայի խորհրդի ղեկավարները: Քառակողմ հանդիպման արդյունքներով տարածվել է հայտարարություն, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել ճանաչելու միմյանց տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանի սահմանի երկայնքով տեղակայելու ԵՄ քաղաքացիական առաքելություն եւ այլն: Հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ մինչեւ տարեվերջ հնարավոր է խաղաղության պայմանագիր ստորագրվի: Նույն օրը տեղի է ունեցել նաեւ Փաշինյան-Էրդողան հանդիպումը՝ համապատասխան պատվիրակությունների կազմով:…

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Օրհաս. ո՞րն է փրկության ճանապարհը

Նախորդ շաբաթվա ընթացքում տեղի ունեցան մի շարք կարեւոր եւ հուզականությամբ գերհագեցված իրադարձություններ, որոնք ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված՝ դուրս մնացին մեր լուսաբանումից: Եվ հիմա, երբ անհամեմատ հանդարտվել, «նստվածք» են տվել կրքերը, իսկը ժամանակն է անդրադառնալ այդ իրադարձություններին, որոնք բնույթով, բովանդակությամբ եւ շեշտադրումների առումով տարբերվելով հանդերձ՝ ունեն ներքին մի ընդհանրություն. օրհասական իրավիճակից, որում հայտնվել ենք, Հայաստանի ու Արցախի դուրսբերման ճանապարհի ընտրություն կամ, պարզապես, ելքերի փնտրտուք:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթի երեւացող եւ չերեւացող ուղերձները

Նախորդ շաբաթ՝ սեպտեմբերի 22-24-ը Նյու Յորք կատարած եռօրյա աշխատանքային այցի շրջանակում, Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանին, որտեղ հանդես եկավ 20 րոպեանոց ելույթով: Կառավարության ղեկավարի ելույթի առանցքում դրված էր ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին՝ սեպտեմբերի 13-ի «ռազմական չհրահրված ու չարդարացված ագրեսիայի» եւ Հարավային Կովկասի կայունության համատեքստում դրա ընդհանուր ազդեցության հայեցակետը:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Իշխանությունը, վախի մթնոլորտը եւ արտագաղթը

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից անմիջապես հետո, երբ զոհերի վերջնական պաշտոնական թիվը տակավին հրապարակված չէր, Հայաստանում բավական տեսանելիորեն ի հայտ եկավ հետաքրքիր մի երեւույթ, որին կարելի է պայմանականորեն անվանել վախի գեներացման գործընթաց: Սոցիալական ցանցերում անընդհատ խոսվում էր մեծաթիվ զոհերի մասին, շրջանառվում էին դաժանություններ պատկերող տեսանյութեր եւ լուրեր: Դրանք հիմնականում չստուգված, մեծամասամբ ոչ հավաստի տեղեկություններ էին, թեպետ ազերի թուրքն իրականում ընդունակ է ամեն տեսակ վայրագության:

· Գեւորգ Բրուտենց

Վերլուծական

Գնում ենք դեպի ոստիկանապետություն

Մի քանի օր առաջ երեք երիտասարդ Ազատության հրապարակից բերման էին ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին: Երեքն էլ՝ իրենց հանդեպ անհամաչափ ուժ կիրառելու պատճառով, մարմնական տարբեր վնասվածքներով էին, տղաներից մեկի վերնաշապիկը պատռոտված էր, մյուսը, որ 44-օրյա պատերազմից ողնաշարի խնդիր էր հետը բերել, ուժեղ հարվածներից չէր կարողանում ուղղել մեջքը: Ո՞րն էր բերման ենթարկվածների մեղքը, ինչո՞ւ ոստիկանները դիմեցին բիրտ ուժի: Ականատեսների պատմելով՝ երիտասարդները հասարակական կարգ չէին խախտել եւ չէին ընդդիմացել կամ վիրավորել օրենքի պահապաններին:

· Գեւորգ Բրուտենց